Բացել գլխավոր ցանկը

Ֆրից Ռոյտեր Լեյբեր կրտսեր (անգլ.՝ Fritz Reuter Leiber Jr., դեկտեմբերի 24, 1910(1910-12-24)[1][2][3][4][5][6][7], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[8] - սեպտեմբերի 5, 1992(1992-09-05)[1][2][3][4][5][6][7], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։

Ֆրից Լեյբեր
Fritz Leiber.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1910(1910-12-24)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[8]
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1992(1992-09-05)[1][2][3][4][5][6][7] (81 տարեկանում)
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, լրագրող, գիտաֆանստաստիկ գրող, դրամատուրգ, բանաստեղծ, թատրոնի դերասան, կինոդերասան և գրող
Լեզուանգլերեն[9]
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Ժանրերֆենթեզի, գիտաֆանտաստիկ գրականություն և սարսափ
Ուշագրավ աշխատանքներFafhrd and the Gray Mouser?
ԱնդամակցությունPhi Beta Kappa
ՊարգևներՀյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար Նեբյուլա մրցանակ լավագույն վիպակի համար Հյուգո մրցանակ՝ լավագույն նովելի համար Նեբուլա մրցանակ՝ լավագույն վեպի համար «Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար «Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար Նեբյուլա մրցանակ լավագույն պատմվածքի համար «Հյուգո» մրցանակ լավագույն պատմվածքի համար Ֆենտեզի համաշխարհային մրցանակ լավագույն վիպակի համար Կյանքի ձեռքբերումների աշխարհի ֆանտաստիկայի պարգև Համաշխարհային ֆենտեզի մրցանակ՝ լավագույն վեպի համար Դեյմոն Նայթի հուշամրցանակ՝ «Մեծ վարպետ» Bram Stoker Award for Lifetime Achievement? Հյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ և Geffen Award?
ԶավակներJustin Leiber?
Fritz Leiber Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գրողի նախնիները եղել են գերմանացի տարագիրներ։ Նա ծնվել է դերասանների ընտանիքում։ Հայրը Ֆրից Ռոյտեր Լեյբեր ավագն է, մայրը՝ Վիրջինիա Լեյբերը (ծնված Բրոնսոնում)։

Ավարտել է Չիկագոյի համալսարանը (Իլինոյս նահանգ)։ Դերասան է և թատերական շարժման մասնակից։

Առաջին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունը 1939 թվականին Unknown ամսագրում տպագրված «Երկու արկածախնդիրները» (անգլ.՝ Two Sought Adventure) պատմվածքն է։ Հեքիաթի հերոսներն էին Ֆաֆհրդը և Մոխրագույն մկնորսը (անգլ.՝ Fafhrd and the Gray Mouser), ովքեր նաև դարձել են Լեյբերի այլ գրքերի հերոսներ։

Գրել է նաև երգիծական վեպեր՝ «Կանաչ հազարամյակ» (անգլ.՝ The Green Millennium, 1953), «Արծաթե ձվագլուխները» (անգլ.՝ The Silver Eggheads, 1961), «Ուրվականը թափառում է Տեխասում» (անգլ.՝ A Spectre is Haunting Texas, 1969) և այլն։

ՄատենագրությունԽմբագրել

ՎեպերԽմբագրել

  • «Կախարդուհի» (անգլ.՝ Conjure Wife, 1943)
  • «Խտացի՛ր, խավար» (անգլ.՝ Gather, Darkness!, 1943)
  • «Ճակատագրի ժամանակ 3» (անգլ.՝ Destiny Times Three, 1945)
  • «Կանաչ հազարամյակ» (անգլ.՝ The Green Millennium, 1953)
  • «Անսահման ժամանակ» (անգլ.՝ The Big Time, 1958)
  • «Արծաթե ձվագլուխները» (անգլ.՝ The Silver Eggheads, 1961)
  • «Թափառաշրջիկը» (անգլ.՝ The Wanderer, 1964)
  • «Ուրվականը թափառում է Տեխասում» (անգլ.՝ A Spectre is Haunting Texas, 1969)
  • «Խավարի աստվածամայր» (անգլ.՝ Our Lady of Darkness, 1977)

ՀեքիաթներԽմբագրել

  • «Ֆաֆհրդը և Մոխրագույն մկնորսը» (անգլ.՝ Fafhrd and Gray Mouser) արկածային հեքիաթների շարք, որի ստեղծման պատմությունն արտացոլված է «Ֆաֆհրդը և ես» (1975) էսսեում։

ԷկրանավորումԽմբագրել

  • Արծվի գիշեր (անգլ.՝ Night of the Eagle, 1962)
  • Սոված աչքերով աղջիկը (անգլ.՝ The Girl with the Hungry Eyes, 1995)

ՄրցանակներԽմբագրել

«Հյուգո» 6 մրցանակի և «Նեբյուլա» 4 մրցանակների դափնեկիր է։ 1981 թվականին ճանաչվել է ֆանտաստիկ գրականության «Մեծագույն վարպետ»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 NooSFere
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 BD Gest'
  8. 8,0 8,1 8,2 http://www.isfdb.org/cgi-bin/ea.cgi?38
  9. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներԽմբագրել