Ֆրից Բաուման
Ֆրից Բաուման (գերմ.՝ Fritz Baumann, մայիսի 3, 1886[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - հոկտեմբերի 9, 1942[4][5][2][…], Բազել, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։
Ֆրից Բաուման | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 9, 1942[4][5][2][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Fritz Baumann Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրից Բաումանը ծնվել է Շվեյցարիայի հյուսիսում՝ Բազել քաղաքում, որտեղ էլ ստացել է գեղարվեստական կրթություն։ Իր ստեղծագործությունները ստեղծել է տարբեր գեղանկարչական ոճերում, սակայն նկարչի գործերն ավելի հետաքրքիր են էքսպրեսիոնիզմ ոճում։ Բաումանը նկատելի է եղել իր անկայուն հոգեբանությամբ, որը դրսևորվել է այն ժամանակ, երբ ոչնչացրել է իր նկարների մեծ մասը, որոնք ստեղծվել էին 1916-1920 թթ. ընթացքում։ Նկարների մի մեծ մաս նա նետել է Հռենոս գետը։
Բաումանը համարվում է Բազելի «Նոր կյանք (Das Neue Leben)» գեղարվեստական խմբի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենամոտ նկարիչ ընկերներից կարելի է առանձնացնել Առնոլդ Բրյուգգերին, Օտտո Մորախին։ 1942 թ. հոկտեմբերի 9-ին նկարիչը ունենալով անկայուն հոգեբանական վիճակ դադարում է ապրել ինքնասպանություն գործելով։
Պատկերասրահ
խմբագրել-
Էմմին պարտեզում (1916)
-
Տղամարդը ծղոտե գլխարկով (1913)
-
Էրմիտաժ (1916)
-
Մուտտենց (1910)
-
Ճակատագիր (1918)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Fritz Cäsar Baumann (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Fritz Baumann // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00013963
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Fritz Cäsar Baumann — 2006.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆ. Բաուման (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Բաուման» հոդվածին։ |