Ֆրենսիս Քուրքջյան

գործարար

Ֆրանսիս Քուրքջյան (ֆր.՝ Francis Kurkdjian, մայիսի 14, 1969(1969-05-14), Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսահայ օծանելիքագործ, «Francis Kurkdjian» օծանելիքի տան հիմնադիր, գործարար։

Ֆրանսիս Քուրքջյան
Francis Kurkdjian
Ծնվել էմայիսի 14, 1969(1969-05-14) (55 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունISIPCA? (1993)
Մասնագիտությունօծանելիքագործ
Աշխատանք«Maison Francis Kurkdjian» օծանելիքների հիմնադիր
ԱշխատավայրMaison Francis Kurkdjian?
Պարգևներ և
մրցանակներ
Ֆրանսուա Կոտի անվան մրցանակի դափնեկիր, Պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակ, Արվեստի և գրականության շքանշան
Կայքfranciskurkdjian.com

Կենսագրություն

խմբագրել

Ֆրանսիս Նուրհան Քուրքջյանը ծնվել է 1969 թվականին Փարիզում[1]։ Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում։ Մայրական պապը եղել է տղամարդկանց հագուստի դերձակ, իսկ հայրական պապը՝ մորթողենի վաճառական, որտեղից էլ ծագել է իրենց ազգանունը (քուրք բառից)։ Հայրը եղել է ինֆորմատիկայի բնագավառի ինժեներ։ Հոր հորեղբայրը եղել է երաժիշտ Արա Պարթևյանը[2]։ Քուրքջյանը փոքրուց հետաքրքրվում էր արվեստով և երազում էր հայտնվել բեմում։ Փարիզի օպերային դպրոցի քննությունն անհաջող հանձնելուց հետո նրան հետաքրքրեց օծանելիքագործությունը։ 1990 թվականին նա մեկնեց Վերսալ և ստացավ մասնագիտական կրթություն։ Փորցառություն անցնելուց հետո աստիճանաբար մասնագիտանում է։ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտյեի պատվերով[3]։ «Le Mâle»-ի ստեղծման համար մոտ քսան բաղադրիչ է ստեղծվել, այդ թվում օշինդր, անանուխ, նարդոս, հիլ, դարչին, նարինջ, սանդալի յուղ, վանիլ և այլն[4]։ Այդ օծանելիքի սրվակն անձամբ ձևավորել է Ժան Պոլ Գոտյեն։ Օծանելիքի խորհրդանիշը ֆրանսիական նավատորմի նավաստին է։ Ֆրանսիսը 1999 թվականին կոսմետիկ պարագաներ արտադրող «Elizabeth Arden» ընկերության համար ստեղծել է «Green Tea» բուրմունքը, իսկ «Burberry» ընկերության համար՝«My Burberry» բուրմունքը[5]։ Ֆրանսիս Քուրքջյանը ավելի քան հարյուր օծանելիքի և բույրերի հեղինակ է։ 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից[6]։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։ Քուրքջյանը ստեղծում է նաև բույր, մեկ օրինակով, պատվիրատուի համար։ Համագործակցել է Papier d'Arménie (Հայկական թուղթ) ընկերության հետ[7]։

Բույրերի ցանկ

խմբագրել
  • Acqua di Parma: Iris Nobile, 2004
  • Baccarat: Rouge 540, 2014
  • Burberry: My Burberry, 2014 - My Burberry Black, 2016 - Mr Burberry, 2016
  • Carven: Le Parfum, 2013 - Carven pour homme, 2014
  • Christian Lacroix: C'est la fête, 2007
  • Dior: Cologne Blanche and Eau Noire, 2005
  • Davidoff: Silver Shadow, 2005
  • Elie Saab: Le Parfum, 2011 - Le Parfum, eau de toilette, 2012 - La collection des essence, 2015
  • Elizabeth Arden: Green Tea, 1999
  • Emanuel Ungaro: Apparition, 2004 - Le Parfum, 2007
  • Escada: Lily Chic,
  • Ferragamo: F by Ferragamo, 2006
  • Guerlain: Rose Barbare, 2005
  • Giorgio Armani: Armani Mania, 2002
  • Indult: Isvaraya, 2007 - Manakara, 2007 - Thiota, 2007 - pour Colette C16, 2008
  • Jean-Paul Gaultier: Le Mâle, 1995 - Fragile, 1999 - Gaultier Puissance2, 2005 - Fleur du Mâle, 2007 - Eau d'Amour, 2008 - Ligne de beauté Monsieur, 2008 - MaDame, 2008 - Ultra Mâle, 2015
  • Joop !: Muse, 2004
  • Juliette Has a Gun: Miss Charming, 2007 - Lady Vengeance, 2007
  • Kenzo: KenzoKi Lotus blanc, 2002 - Kezo World, 2016
  • Lancaster: Aquazur, 2004 - Aquasun, 2005
  • Lancôme: Miracle Homme, 2001 - Miracle Homme l'Aquatonic, 2003
  • Lanvin: Rumeur, 2006
  • Narciso Rodriguez: For Her, 2003 - For Him, 2007
  • Nina Ricci: L'Extase, 2015
  • Maison Francis Kurkdjian: Aqua Universalis, 2009 - APOM femme, 2009 - APOM homme, 2009 - Cologne pour le matin, 2009 - Cologne pour le soir, 2009 - Lumière Noire femme, 2009 - Lumière Noire homme, 2009 - Absolue pour le matin, 2010 - Absolue pour le soir, 2010 - Aqua Universalis forte, 2011 - OUD, 2012 - Amyris femme, 2012 - Amyris homme, 2012 – 754 for Bergdorf Goodman, 2012 - OUD cashmere mood, 2013 - OUD silk mood, 2013 - OUD velvet mood, 2013 - Ciel de Gum, 2013 - Aqua Vitae, 2013 - Féminin pluriel, 2014 - Masculin pluriel, 2014 - A la rose, 2014 - Oud satin mood, 2015 - Le beau parfum, 2015 - Aqua Vitae forte, 2015, Baccarat Rouge 540, 2016 - Petit Matin & Grand Soir, 2016 - Aqua Celestia, 2017
  • Van Cleef & Arpel: Summer and Autumn, 2004
  • Versace: Versus Time for pleasures, 2002 - Jeans couture Glam, 2003
  • Yves Saint Laurent: Kouros Eau d'été, 2002 - Kouros Cologne Sport, 2004[8]

Մրցանակներ

խմբագրել
  • «Ֆրանսուա Կոտի» անվան մրցանակի դափնեկիր, 2001[9]
  • Պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակ, 2004[10]
  • Արվեստի և գրականության շքանշան, 2009[11]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Perfumer Francis Kurkdjian
  2. Մշտապես նոր բուրմունքի որոնումներում՝ օծանելիքի վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանը փայփայում է հիշատակն իր մայրական կողմի պապիկի ու տատիկի, որոնք նրան են փոխանցել կորուսյալ երկրի բույրը:
  3. look back on Le Male – an exclusive interview with perfumer Francis Kurkdjian
  4. ПАРФЮМЕРИЯ и косметика мировых брендов
  5. «Francis Kurkdjian - награда Francois Coty 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  6. Armenia to France and Back – Francis Kurkdjian
  7. Francis Kurkdjian
  8. Kurkdjian :: Perfumers
  9. Ավելի քան 80 բույրերի հեղինակ Ֆրանսիս Քյուրքջյանի հաջողության գաղտնիքը(չաշխատող հղում)
  10. Куркджян (Francis Kurkdijian)(չաշխատող հղում)
  11. «Куркджян. История одного парфюмера». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.

Աղբյուրներ

խմբագրել