Արա Միհրանի Պարթևյան (1903, Կ․ Պոլիս), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար։

Արա Պարթևյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԱրա Պարթևյան
Ծնվել է1903, Կ․ Պոլիս
Կոստանդնուպոլիս
Մահացել էհուլիսի 23, 1986(1986-07-23)
Փարիզ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, խմբավար

Կենսագրություն խմբագրել

1924 թվականին հաստատվել է Փարիզում, 1933 թվականին ավարտել Է։ 1929 թվականին հրատարակվել է Պարթևստանի «Նոր երգեր» շարքը, որին հաջորդել են Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Ալազանի, Սարմենի խոսքերով գրված բազմաթիվ մեներգեր ու խմբերգեր։ Հեղինակ է օպերայի՝ «Տատրագոմի հարսը» (ըստ Կ․ Զարյանի), սիմֆոնիկ նվագախմբի համար գրված ստեղծագործությունների՝ «Ռապսոդիա», «Գեղջկական համերգ», «Կովկասյան սիմֆոնիա», «Անտառի մեջ, նոյեմբերին» պոեմի, «Պատարագ» օրատորիայի՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին (գրված հայկ․ պատարագի կանոնական տեքստով, 1979 թվականի գրի է առնված ձայնապնակի վրա, Փարիզ), բազմաթիվ կամերային երկերի։ Ավելի քան 40 տարի Փարիզում ղեկավարել է հայկական երգչախումբը։ Իբրև նվագախմբային դիրիժոր հանդես է գալիս 1932 թվականին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Կ․ Պոլսում՝ հայտագրում ունենալով եվրոպական կոմպոզիտորների, ինչպես և Ա․ Սպենդիարյանի, Ա․ Տեր Ղևոնդյանի, և այլոց ու սեփական ստեղծագործությունները։ 1963 թվականին և 1979 թվականին հեղինակային համերգներով հանդես է եկել Սովետական Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։