Յոն Ֆրեդրիկ Ռայնֆելդտ (շվեդ.՝ John Fredrik Reinfeldt, օգոստոսի 4, 1965(1965-08-04)[1][2][3], Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ պետական և քաղաքական գործիչ, Շվեդիայի վարչապետ 2006-2014 թվականներին:

Ֆրեդրիկ Ռայնֆելդտ
Nordisk-baltisk statsministermote under Nordiska radets session i Helsingfors (3) (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Կոալիցիոն չափավոր կուսակցություն
Կրթություն՝ Ստոկհոլմի համալսարան
Գիտական աստիճան՝ Master of Economics? (հունվար 1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 4, 1965(1965-08-04)[1][2][3] (55 տարեկան)
Ծննդավայր Haninge Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա
Հայր Bruno Reinfeldt?
Մայր Birgitta Reinfeldt?
Ամուսին Filippa Reinfeldt?
Զավակներ Gustav Reinfeldt?, Erik Reinfeldt? և Ebba Reinfeldt?
 
Ինքնագիր Fredrik Reinfeldt signatureRT.svg
 
Պարգևներ

Նորին Մեծություն թագավորի մեդալ

Վաղ տարիներԽմբագրել

Ծնվել է 1965 թվականին Ստոկհոլմում, ընտանիքում երեք երեխաներից ավագն էր։ 11 տարեկանում Ռայնֆելդտը դարձել է դպրոցական խորհրդի նախագահ։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է բանակում, որտեղ դարձել է Շվեդիայի զինված ուժերի նորակոչիկների կոնգրեսում իր գնդի ներկայացուցիչը։ Դրանից հետո սովորել է Ստոկհոլմի համալսարանում տնտեսագիտություն և բիզնես մասնագիտությամբ: Այնտեղ նա գլխավորել է «Borgerliga Studenter — Opposition '68» ուսանողական կուսակցությունը։ Բուհն ավարտել է 1990 թվականին։

Կարիերայի սկիզբԽմբագրել

1983 թվականին 18-ամյա Ռայնֆելդտը միացել է Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության երիտասարդական թևին: Դառնալով նրա առաջատարը 1990 թվականին, 1991 թվականին ընտրվել է Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում։ 2001-2002 թվականներին եղել է իրավունքի խորհրդարանական կոմիտեի ղեկավարը։

2002 թվականի ընտրություններում նրա կուսակցությունը հավաքել է ձայների մի փոքր ավելի քան 15 տոկոսը՝ ցույց տալով երեսուն տարվա ընթացքում վատագույն արդյունքը։ Շվեդիայի չափավոր կոալիցիոն կուսակցության ղեկավարությունը ստիպված էր հրաժարական տալ, և 2003 թվականի հոկտեմբերի 25-ին Ռայնֆելդտն ընտրվել է նրա առաջնորդ: Նրա ղեկավարությամբ կուսակցության քաղաքական կողմնորոշումը տեղափոխվել է կենտրոնի կողմը։ Ոչ պաշտոնապես նրա անդամները նույնիսկ սկսեցին իրենց նոր չափավոր անվանել։ Նա առաջարկել է մի շարք փոփոխություններ կատարել գոյություն ունեցող համակարգում, օրինակ, նվազեցնել կարիքավորների հարկը և կրճատել գործազրկության նպաստը, որպեսզի գործազուրկներին ստիպեն զբաղվել աշխատանքի տեղավորման ավելի ինտենսիվ որոնումներով:

2006 թվականի խորհրդարանական ընտրություններում Ֆրեդրիկ Ռայնֆելդտը գլխավորել է Դաշինք հանուն Շվեդիայի լայն կոալիցիան չափավոր, լիբերալ, կենտրոնամետ և քրիստոնյա դեմոկրատների կազմում: Դաշինքը հաղթել է ընտրություններում ձայների երկու տոկոսից Էլ պակաս գերակշռությամբ[4]:

ՎարչապետԽմբագրել

Դրանից անմիջապես հետո Ռիկսդագի խոսնակ Բյորն ֆոն Սյուդովը դիմել է Ռայնֆելդտին՝ առաջարկելով Դաշինք հանուն Շվեդիայի հիման վրա կառավարական կոալիցիա կազմել։ Ինչպես այն ժամանակ նշել էր ինքը՝ Ռայնֆելդտը, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Շվեդիան կանգնած էր մեծամասնության կաբինետի ձևավորման շեմին: 2006 թվականի հոկտեմբերի 4-ին խորհրդարանի նոր խոսնակ Պեր Վեսթերբերգը Շվեդիայի վարչապետի պաշտոնում առաջադրեց խորհրդարանական կոալիցիայի առաջնորդի թեկնածությունը: Հաջորդ օրը Ռայնֆելդտն այդ պաշտոնում ընտրվել է 175 ձայնով՝ 169 դեմ ձայնով։ 41-ամյա Ռայնֆելդտը դարձել Է թագավորության պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

2009 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 1-ը նա գլխավորել է Եվրոպական խորհուրդը, քանի դեռ Շվեդիան Եվրամիության խորհրդի նախագահն էր: Ընդունենք մարտահրավերը. սա էր Ռայնֆելդի կարգախոսը ԵՄ-ում իր երկրի նախագահության ժամանակ։ Վարչապետը և նրա թիմը նպաստել են շրջակա միջավայրի աղտոտման հարցում համաեվրոպական քաղաքականության մշակմանը, հասնել Լիսաբոնի պայմանագրի ընդունմանը, չնայած այն դժվարություններին, որոնց հետ այդ գործընթացը բախվել է Իռլանդիայում և Չեխիայում: Ֆրեդրիկ Ռայնֆելդտը բացեիբաց հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության օգտին, ինչի կապակցությամբ քննադատության է ենթարկվել եվրոպական այլ առաջնորդների կողմից: Ընդհանուր առմամբ, Շվեդիան, Ռայնֆելդի օրոք, դեմքով շրջվել է դեպի Եվրոպա և ԱՄՆ, իսկ Չափավոր կոալիցիոն կուսակցությունը նույնիսկ արտահայտվել Է Շվեդիայի՝ եվրոգոտուն և ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին ։

2010 թվականին Ռայնֆելդտի Դաշինք հանուն Շվեդիայի կոալիցիան հաղթել է Համազգային խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 49 %-ը, սակայն զրկվել է ձայների մեծամասնությունից Ռիկսդագում: Դաշինքին, նախնական տվյալներով, բաժին կհասնի 349 մանդատից 173-ը[5]: Կառավարության ղեկավար մնալու համար Ռայնֆելդտը ստիպված կլինի բանակցություններ վարել այլ կուսակցությունների հետ։ Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 22-ին։

ԸնտանիքԽմբագրել

2012 թվականի մարտին ամուսնալուծվել է կնոջ՝ Ֆիլիպա Ռայնֆելդտի հետ 20 տարվա ամուսնությունից հետո։ Ունի երեք երեխա[6]:

ԾանոթագրություններԽմբագրել