Ֆրեդրիկա Լյոֆ

շվեդ դերասանուհի

Ֆրեդրիկա Լյոֆ (շվեդ.՝ Fredrique Löwen, հայտնի է նաև Ֆրեդրիկա Լյովեն, (շվեդ.՝ Fredrique Löwen), դեկտեմբերի 7, 1760(1760-12-07)[1], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] - հուլիսի 17, 1813(1813-07-17)[2], Torsåker parish, Շվեդիա[2]), թատրոնի շվեդ դերասանուհի։ Նորաստեղծ թագավորական դրամատիկական թատրոնի առաջին կին աստղը[3]։

Ֆրեդրիկա Լյոֆ
Ծնվել էդեկտեմբերի 7, 1760(1760-12-07)[1]
ԾննդավայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2]
Մահացել էհուլիսի 17, 1813(1813-07-17)[2] (52 տարեկան)
Մահվան վայրTorsåker parish, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Ծնողներհայր՝ Johan Gottfrid Löf?, մայր՝ Catharina Charlotta Stålhammar?

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդրիկա Լյոֆը ծնվել է Շվեդիայի Սոդերմանլանդ գավառի Տորսոկեր քաղաքում, Յոհան Գոթֆրիդ Լյոֆի և Կատարինա Շառլոտ Ստոլհամմարի (կամ Ստոլհանդի) ընտանիքում։ Նրա հայրը թագավորական արքունիքում ծառայում էր որպես բուժակ, իսկ մինչ այդ Լովիսա Մեյերֆելդտի սպասավորն էր։ Սկզբում նրան անվանում էին Լյով, բայց նա փոխեց իր ազգանունը` դարձնելով Լյոֆ[4]։

Նրա ծննդյան օրը սովորաբար նշվում էր դեկտեմբերի 4-ին, բայց քանի որ մկրտվել է հոկտեմբերի 7-ին, ենթադրվում է, որ ծնվել էր հոկտեմբերին` իր մկրտությունից անմիջապես առաջ[4]։ Նա ազնվականներ Հեդվիգ Կատարինա Դելագարդիի, Հանս Հենրիկ ֆոն Լիևի և Հանս Ֆրեդրիկ Ռամելի սանուհին էր[4]։ Նրա ընտանիքը աղքատ էր, Ֆրեդրիկան ուներ յոթ քույր և մեկ եղբայր։

Վաղ կենսագրություն և կարիերա խմբագրել

Ֆրեդրիկա Լյոֆը և նրա քույրերը սկզբում հայտնի էին որպես «Լյովենյան աղջիկներ» կազմելով «նրբագեղ ստոկհոլմյան թեթևաբարո կանանց միջավայրի» կամ էլիտար մարմնավաճառների դասի մի մասը[4]։ Նրա քույրերը՝ Շարլոտան և Լովիսան, ամուսնացել են բարոն Աքսել Ադամ Հիրթի հետ, իսկ հետագայում Լովիսան ամուսնացել է բարոն Վիկտոր ֆոն Շտեդինգի հետ։ Ֆրեդրիկա Լյոֆը իր առաջին ապօրինի երեխային ունեցել է 1779 թվականին, և դրանից մեկ տարի անց նա գրանցվել է որպես իր տանը դստեր՝ Յոհաննա Ֆրեդրիկայի հետ միայնակ բնակվող։ Հավանաբար, մոտավորապես 1780 թվականից ի վեր, Ֆրեդրիկա Լյոֆը ուսանող էր Ստոկհոլմի Բոլհուսեթ քաղաքում գտնվող Ֆրանսիական թատրոնում, որտեղ նրա ղեկավարն էր Ժակ-Մարի Բուտե դե Մոնվելը[4]։ Անն Մարիա Միլան Դեգիյոնը, հավանաբար, նույնպես եղել էր նրա դաստիարակը։ Ֆրեդրիկան, հավանաբար, ելույթ էր ունենում փոքրիկ երեկույթներում, ինչպես Շվեդիայի մյուս ուսանողները, ինչպիսիք են Լարս Հյորտսբերգը։ Այդ դարաշրջանի ֆրանսիացի դերասանների համար սովորական էր իրենց համար բեմական անուն վերցնելը։ Սա Շվեդիայում այնքան էլ տարածված չէր, բայց Ֆրեդրիկա Լյոֆը, ով կրթություն էր ստացել Ֆրանսիական թատրոնում, ընդունեց իր անվան ֆրանսերեն տարբերակը որպես բեմական անուն և իր ազգանունը փոխեց հոր նախնական ազգանունով՝ իրեն անվանելով «Ֆրեդրիկա Լյովեն»։ Այնուամենայնիվ, նրան սովորաբար անվանում էին Ֆրեդրիկա Լյոֆ և այս անվամբ էին հաճախ հիշատակում գրականության մեջ։

Կարիերան Թագավորական դրամատիկական թատրոնում խմբագրել

1787 թվականին Ֆրեդրիկա Լյոֆը դեր ստացավ Բոլհուսեթի Ադոլֆ Ֆրեդրիկ Ռիստելի շվեդալեզու թատրոնում, և երբ հաջորդ տարի այն վերանվանվեց թագավորական դրամատիկական թատրոն, նա դարձավ դրա առաջին սերնդի դերասանական խմբի անդամ։

Ֆրեդրիկա Լյոֆը 1788 թվականի մայիսի 6-ին առաջին անգամ հանդես եկավ Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում, շվեդա արքա Գուստավ III-ի «Սիրի Բրագա և Յոհան Գյուլլեստերն» պիեսում Սիրի Բրագայի դերում։ Նրա առաջին ելույթը հաջողություն ունեցավ։

Մարիաննա Էրենստրյոմը նրան համեմատեց Մադեմուազել Ժորժի հետ[4] և Ֆրեդրիկան հայտնի դարձավ իր «գերազանց ձայնային տվյալներով, ինչպես նաև գեղեցիկ հունական դեմքով, բարեկազմ կազմվածքով և իր խաղի բնական ջերմությամբ հմայում էր հանդիսատեսին առանց ճիգ գործադրելու»[4]։ Նրա խաղաոճը նկարագրվում էր որպես «ազնվազարմ», որն աչքի էր ընկնում իր զգայունությամբ և անկեղծությամբ, իսկ ձայնը՝ հստակությամբ և նրբությամբ։ Նա գովասանքի էր արժանանում իր դերասանական արտահագուստի համար, որի մասին արձագանքները կարելի է գտնել այդ ժամանակի աղբյուրներում։ Այդ ժամանակահատվածում ընդունված էր, որը դերասանն ինքն էր նախագծում և ֆինանսավորում իր հագուստների պատրաստումը։ Ֆրեդրիկան բարձր գնահատականի էր արժանացել տարբեր քննադատների կողմից իր էլեգանտության և լավագույն ոճի համար։

Ֆրեդրիկա Լյոֆը դարձավ թատրոնի առաջին դերասանուհի 1788 թվականին և զգալի հաջողություններ ունեցավ ռենգենտության ժամանակաշրջանում՝ 1792-1796 թվականներին։ Նա բարձր պաշտոն էր զբաղեցնում թատրոնում և համարվում էր «Թագավորական թատրոնի առաջին դասի դերասան»[4]։ Նա արքայական թատրոնում աշխատավարձից բացի ստանում էր նաև 600 կրոն նպաստ՝ Թագավորական օպերայից։

Ֆրեդրիկա Լյոֆը նաև դերասանների խորհրդի ընտրովի անդամ էր[4]։ Թագավորական դրամատիկական թատրոնը վերահսկվում էր քվեարկության միջոցով խորհրդի նիստերում յուրաքանչյուր 14-րդ օրվա ընթացքում Շվեդիայի ազատ արվեստների թագավորական ակադեմիայի հսկողությամբ ընտրված ութ դերասանների խորհրդի կողմից և 1788 թվականից մինչև 1803 թվականներին գտնվում էր «Թագավորական օպերայի» կողմից նշանակված պաշտոնյայի հսկողության ներքո։ Դա դերասաններին դարձնում էր թագավորական արքունիքի հաստիքային աշխատողներ և պարտավորեցնում, որ նրանք հանդես գան նրա համար, երբ նրանց կանչեն։ Ի տարբերություն Թագավորական օպերայի և Ֆրանսիական թատրոնի աշխատակիցների, Թագավորական դրամատիկական թատրոնի դերասանները չէին պահվում թագավորական արքունիքի հաշվին, այլ վարձատրվում էին թատրոնի եկամուտներից։

Ֆրեդրիկա Լյոֆը կարդալ չգիտեր և ստիպված էր իր դերը սովորել՝ ստիպելով ուրիշներին կարդալ սցենարը[4]։ Գուստավ Մորից Արմֆելտը, որպես Շվեդիայի ազատ արվեստի թագավորական ակադեմիայի անդամ, որը վերահսկում էր թատրոնի գործունեությունը, 1788 թվականին խնդրել էր թագավորին, որ Սիրի Բրագեի դերը, մեկ ուրիշը խաղա, ինչպես նաև առաջարկել էր դերասանուհի Գերտրուդե Էլիզաբեթ Ֆորսելիուսին՝ Ֆրեդրիկա Լյոֆի փոխարեն։ Որպես պաշտոնական պատճառ նշվել էր նրա առողջական խնդիրները, ինչպես նաև ավելացրել էր, որ գրող Կարլ Գուստավ աֆ Լեոպոլդը ստիպված էր եղել երեք ժամ անցկացնել նրա հետ` իր դերը սովորեցնելու համար, կարդալ չկարողանալու պատճառով։

Դերեր խմբագրել

Նրա դերերի շարքում առանձնանում էր Վոլտերի «Սեմիրամիդայում» խաղացած գլխավոր դերը, որտեղ նա վայելում էր իր «հոյակապ» դերը[4], վերնագրի դերերը Ժան Ռասինի «Աթալիայում» և Գուստավ III- ի «Նկարիչ Քրիստինա» ֆիլմում (1790), տիկին Ֆերվալի դերը «Den förtroliga aftonmåltiden»-ում և Սուսաննայի դերը Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» պիեսում (1799)[4]։ Ֆրեդրիկա Լյոֆը բազմաթիվ դերեր է խաղացել Օգոստուս ֆոն Կոտցեբուի, Ժան Ռասինի, Վոլտերի և Ֆավարի պիեսներում։

1791 թվականի հունիսի 30-ին նա Ավգուստա ֆոն Կոցեբուի «Անծանոթը կամ դժգոհության և անհանգստության աշխարհում» (շվեդ.՝ Den okände eller världsförakt och gernger) պիեսում խաղացել է Ամալիայի դերը, ինչը նրան մեծ հաջողություն է բերել։ Ասում էին, որ նա այդ դերը խաղում էր «անսահման զգայունությամբ», որ ստիպում էր «բոլորին արտասվել», նույնիսկ ֆրանսիական թատրոնի դերասանուհիներին, ովքեր չէին հասկանում շվեդերեն։

Մինչ Մարիա Ֆրանկը և Սոֆիա Ֆրոդելիուսը խաղում էին ողբերգություններ և կատակերգություններ, իսկ Էբբա Մորմանը խաղում էր «դիվական» կանանց դերեր, ինչպիսիք են կախարդներն ու մարդասպանները, Ֆրեդրիկա Լյոֆը խաղում էր ռոմանտիկ սիրահարների և հերոսուհիների դերեր։ Նա հեռացավ բեմից 1808-1809 թատերաշրջանի ավարտին։

Անձնական կյանք խմբագրել

Ֆրեդրիկա Լյոֆն ապրում էր Ստոկհոլմի Գուստավ Ադոլֆ հրապարակում գտնվող շքեղ կեցավայրում, որտեղ նա հյուրընկալում էր մշակութային բարձր հասարակության այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են Կարլ Միքայել Բելլմանը, Տոբիաս Սերգելը և Լուի Ադրիեն Մարլիեն, ինչպես նաև նրանց գործընկերները։ Նա ուներ իրեն սպասարկող անձնակազմ, որը նրան հասցնում էր թատրոն և կատարում մյուս հանձնարարությունները։

Ֆրեդրիկա Լյոֆի անձնական կյանքի մասին շատ էին չարախոսում։ Նրա սիրահարների թվում էին քանդակագործ Յուհան Տոբիաս Սերգելը, ինչպես նաև բանաստեղծ և լրագրող Յուհան Հենրիկ Չելգրենը։ Ֆրեդրիկա Լյոֆը ուներ թեթևաբարո կնոջ համբավ, բայց նրան դուր չէր գալիս, որ իրեն համեմատում էին նման համբավ ունեցող դերասանուհիների հետ։ Այսպես, մի անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ նա հայտնաբերեց, որ օպերայում իրեն հատկացված օթյակը զբաղեցրել էր դերասանուհի Լուիզա Գյոցը, որը նույնպես համարվում էր թեթևաբարո կին։

Ֆրեդրիկա Լյոֆը երբեք ամուսնացած չէր եղել, բայց ուներ երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։ Նրա դուստրը` Ժանետ Ֆրեդրիկա Ֆրեդիսենը (1779-1854), ամուսնացել է օպերային երգիչ Կարլ Մագնուս Կրելիուսի հետ, իսկ Ֆրեդրիկա Թերեզա Ֆրեդիսենը (1780-1864), ամուսնացած էր մայոր Անդերս Անդերսոնի (1767-1818) և գերինտերդանտ Յոնաս Պետեր Ռունդլյոֆի (1787-1861) հետ։ Նրա որդին՝ Յոհան Դեվիդսոնը, 1802 թվականին նավաստի դարձավ։ Չնայած Շվեդիայի արքայազն Ֆրեդրիկ Ադոլֆը համարվում էր իր դստեր հայրը, բայց երբեք չէր հաստատվել, որ Ֆրեդրիկա Լյոֆը և Ֆրեդերիկ Ադոլֆը որևէ հարաբերությունների մեջ են եղել, միայն արքայազնը և նրա քույր Էֆրոսինը հարաբերություններ ունեին։ Էֆրոսին Լյոֆը 1795 թվականին՝ Սոֆի Հագմանից հետո, դարձավ արքայազնի պաշտոնական սիրեկանը։

Իր մահվան պահին Ֆրեդրիկա Լյոֆը բնակվում էր իր բարեկամ Սերբիի կալվածքում, որը գտնվում էր Սոդերմանլանդի Թորսոկերում։ Ըստ Սերգելի՝ մահվան պահին նա գտնվել է խելագարված վիճակում[4]։ Ըստ նրա գործընկերոջ՝ Յոհան Ֆրեդրիկ Վիքստրյոմի, նա «մահացել է ուղեղի խանգարումից մոտ 50 տարեկան հասակում»։

Ֆրեդրիկա Լյոֆի մի քանի դիմանկարներ պահվում են Շվեդիայի ազգային թանգարանում, որոնց զգալի մասը նկարել է Սերգելը` հիմնականում նրա բեմական ներկայացումների վերջին տարիներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 J Fredrica (Fredrique) Löf (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 J Fredrica (Fredrique) Löf
  3. Tom J A Olsson. «J Fredrica (Fredrique) Löf». Svenskt biografiskt lexikon. Վերցված է 27 марта 2020-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Forsstrand, Carl, Sophie Hagman och hennes samtida: några anteckningar från det gustavianska Stockholm, Wahlström & Widstrand, Stockholm, 1911

Աղբյուրներ խմբագրել

  • Henrikson, Alf, Fram till Nybroplan: om Kungliga Dramatiska teatern, Wiken, Höganäs, 1988 ISBN 91-7024-445-6
  • Österberg, Carin, Lewenhaupt, Inga & Wahlberg, Anna Greta, Svenska kvinnor: föregångare nyskapare, Signum, Lund, 1990
  • Nordensvan, Georg, Svensk teater och svenska skådespelare från Gustav III till våra dagar. Förra delen, 1772—1842, Bonnier, Stockholm, 1917
  • Forser, Tomas & Heed, Sven Åke (red.), Ny svensk teaterhistoria. 1, Teater före 1800, Gidlund, Hedemora, 2007
  • Flodmark, Johan, Stenborgska skådebanorna: bidrag till Stockholms teaterhistoria, Norstedt, Stockholm, 1893
  • Samlaren / Åttonde årgången. 1887
  • Kjellberg, Bertil, Beijer, Agne & Andersson, Ingvar (red.), Gustavianskt: [1771-1810], Wahlström & Widstrand, Stockholm, 1945
  • Svenskt Biografiskt Lexikon, 1926—1936 års utgåva, SBN.
  • Örnberg: Svenska ättartavlor
  • Church Vital Records: (Mariefred-Kärnbo AI:8b (1817—1827) Bild 168 / sid 16) «Inspectoren Jonas Petter Rundlöv» sv:Kalkudden
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդրիկա Լյոֆ» հոդվածին։