Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսիսկո դե Քվեդո

իսպանացի գրող

Ֆրանսիսկո Գոմես դե Քվեդո ի Սանտիբանես Վիլեգաս (իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas, սեպտեմբերի 17, 1580[1], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 8, 1645(1645-09-08)[2][3][4][5][6], Illueca, Սարագոսա, Արագոն, Իսպանիա), իսպանացի գրող։ Նրա երկերում սխոլաստիկայի դեմ պայքարն ու էպիկուրյան մատերիալիզմի պաշտպանությունը զուգորդված են ստոիկյան փիլիսոփայական քարոզի հետ, իսպանական պետության ու հասարակության քննադատությունը՝ «ժողովրդական միապետության» ու «վադքրիստոնեական հումանիզմի» իդեալի հետ («Աստծո քաղաքականությունը, Քրիստոսի կառավարումը և Սատանայի բռնապետությունը», մաս 1–2, հրատարակվել է 1626–1639 թվականներին, տրակտատ), սոցիալական արատների մերկացումը՝ ներդաշնակ մարդու վերածնության իդեալի ժխտման ու հոռետեսության հետ։ Իր երգիծական բանաստեղծություններում, «Դոն Պաբլո անունով խաբեբայի կյանքի պատմությունը» (մինչև 1609, հրատարակվել է 1626 թվականին) վեպում, «Երազներ» (1607–1623, հրատարակվել է 1627 թվականին) սոցիալ–քաղաքական պամֆլետների շարքում, «Հատուցման ժամ կամ Բանական Ֆորտունա» (1635, հրատարակվել է 1650 թվականին) նովելների ժողովածուում և այլ երկերում Քվեդոն ստեղծել է XVII–րդ դարի Իսպանիայի երգիծական–կենցաղային համայնապատկերը։

Ֆրանսիսկո դե Քվեդո
իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas
Quevedo (copia de Velázquez).jpg
Ծնվել էսեպտեմբերի 17, 1580[1]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1645(1645-09-08)[2][3][4][5][6] (64 տարեկանում)
Վախճանի վայրIllueca, Սարագոսա, Արագոն, Իսպանիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուիսպաներեն[3]
ԱզգությունԻսպանացի
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունԱլկալի համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Ժանրերպոեզիա, վեպ, Խաբեբայապատում և ողբերգություն
Ուշագրավ աշխատանքներEl Buscón?
Firma de Francisco de Quevedo.gif
Francisco de Quevedo Վիքիպահեստում

ԳրականությունԽմբագրել

  • Otto von Leixner: Geschichte der fremden Literaturen. Teil 2. Leipzig: Verlag von Otto Spamer 1898
  • Jorge Luis Borges: Vorwortessay Francisco de Quevedo - Prosa und Gedichte in Persönliche Bibliothek. S. Fischer Verlag 1995 - ISBN 978-3596105946
  • Jorge Luis Borges: Essay Quevedo in Inquisitionen. S. Fischer Verlag 2007 - ISBN 978-3596105830

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։