Ֆրանսիսկո դե Կևեդո
Ֆրանսիսկո Գոմես դե Կևեդո ի Սանտիբանիես Վիլյեգաս (իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas, սեպտեմբերի 17, 1580[1], Մադրիդ, Իսպանիա - սեպտեմբերի 8, 1645[2][3][4][…], Վիլյանուենա դե լոս Ինֆանտես, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի գրող։ Նրա երկերում սխոլաստիկայի դեմ պայքարն ու էպիկուրյան մատերիալիզմի պաշտպանությունը զուգորդված են ստոիկյան փիլիսոփայական քարոզի հետ, իսպանական պետության ու հասարակության քննադատությունը՝ «ժողովրդական միապետության» ու «վադքրիստոնեական հումանիզմի» իդեալի հետ («Աստծո քաղաքականությունը, Քրիստոսի կառավարումը և Սատանայի բռնապետությունը», մաս 1–2, հրատարակվել է 1626–1639 թվականներին, տրակտատ), սոցիալական արատների մերկացումը՝ ներդաշնակ մարդու վերածնության իդեալի ժխտման ու հոռետեսության հետ։ Իր երգիծական բանաստեղծություններում, «Դոն Պաբլո անունով խաբեբայի կյանքի պատմությունը» (մինչև 1609, հրատարակվել է 1626 թվականին) վեպում, «Երազներ» (1607–1623, հրատարակվել է 1627 թվականին) սոցիալ–քաղաքական պամֆլետների շարքում, «Հատուցման ժամ կամ Բանական Ֆորտունա» (1635, հրատարակվել է 1650 թվականին) նովելների ժողովածուում և այլ երկերում Քվեդոն ստեղծել է XVII–րդ դարի Իսպանիայի երգիծական–կենցաղային համայնապատկերը։
Ֆրանսիսկո դե Կևեդո իսպ.՝ Francisco Gómez de Quevedo y Santibáñez Villegas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1580[1] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1645[2][3][4][…] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլյանուենա դե լոս Ինֆանտես, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Ալկալի համալսարան և Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ժանրեր | պոեզիա, վեպ, Խաբեբայապատում և ողբերգություն |
Գրական ուղղություններ | Conceptismo? և Իսպանական ոսկեդար |
Ուշագրավ աշխատանքներ | El Buscón? |
Ամուսին | Esperanza de Aragón? |
![]() | |
![]() |
ԳրականությունԽմբագրել
- Otto von Leixner: Geschichte der fremden Literaturen. Teil 2. Leipzig: Verlag von Otto Spamer 1898
- Jorge Luis Borges: Vorwortessay Francisco de Quevedo - Prosa und Gedichte in Persönliche Bibliothek. S. Fischer Verlag 1995 - ISBN 978-3596105946
- Jorge Luis Borges: Essay Quevedo in Inquisitionen. S. Fischer Verlag 2007 - ISBN 978-3596105830
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Francisco-Gomez-de-Quevedo-y-Villegas
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |