Ֆրանսիզ Շենդ (անգլ.՝ Frances Shand Kydd, հունվարի 20, 1936(1936-01-20)[1], Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] - հունիսի 3, 2004(2004-06-03)[1][3], Seil), արքայադուստր Դիանայի մայրը և նրա որդիների՝ Բրիտանական գահի երկրորդ ժառանգորդ՝ Քեմբրիջի դուքս Արքայազն Ուիլյամի և գահի վեցերորդ ժառանգորդ՝ Սասեքսի դուքս Արքայազն Հարրիի տատիկը։ 1969 թվականին, ամուսնալուծվելուց և դստեր (1997) մահից հետո Շենդն իր կյանքի վերջին տարիները նվիրեց բարեգործության։

Ֆրանսիզ Շենդ
Ծնվել էհունվարի 20, 1936(1936-01-20)[1]
ԾննդավայրՍանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էհունիսի 3, 2004(2004-06-03)[1][3] (68 տարեկան)
Մահվան վայրSeil
ԳերեզմանPennyfuir Cemetery
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՋոն Սփենսեր, 8-րդ կոմս Սփենսեր[4][5] և Peter Shand Kydd?[5]
Ծնողներհայր՝ Maurice Roche, 4th Baron Fermoy?[5], մայր՝ Ռութ Ռոշ, Բարոնուհի Ֆերմոյ[5]
ԵրեխաներSarah McCorquodale?[5][1], Jane Fellowes, Baroness Fellowes?[1][5], John Spencer?[1][5], Դիաննա Սփենսեր[1][5] և Չարլզ Սփենսեր[1][5]

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1936 թվականի հունվարի 20-ին, Փարկ Հաուզի Սանդրինգհեմյան պալատում[6][7]։ Հայրը Ֆերմոյի 4-րդ դուքս Մորիս Ռոշն էր, ով նաև Ջորջ VI-ի ընկերն էր, իսկ մայրը՝ Ֆերմոյի դքսուհի՝ Ռութ Ռոշը, Եղիսաբեթ թագուհուն ընկերակցող պալատական ազնվական կանանցից էր[7]։ Սերելով ազնվական ընտանիքից, նա իրեն միշտ դրսևորել է որպես ազնվական և դքսուհի[8]։

Ամուսնություն խմբագրել

1954 թվականի հունիսի 1-ին, Վեստմինստերյան աբբայությունում նա ամուսնացել է Ջոն Սփենսերի հետ[7]։ Եղիսաբեթ II-ը և թագավորական ընտանիքի մյուս ներկայացուցիչները նույնպես ներկա էին արարողությանը[9]։ Նա տասնութ տարեկան էր և դարձավ ամենաերիտասարդ կինը, ով ամուսնացավ աբբայությունում վերջին տասնամյակների ընթացքում[9]։

Նրանք ունեցել են հինգ երեխա․

  • Լեդի Սառա Մակորկոդեյլ (ծնված 19 մարտի 1955), ով ամուսնացավ Նեյլ Մակորկոդեյլի հետ։
  • Ջեյն Ֆելոուզ (ծնված 11 փետրվարի 1957), ով ամուսնացավ Ռոբերտ Ֆելոուզի հետ։
  • Ջոն Սփենսեր, ով մահացավ 1960 թվականի հունվարի 12-ին՝ ծնվելուց տասը ժամ անց։
  • Արքայադուստր Դիանա (1 հուլիսի 1961 – 31 օգոստոսի 1997), Ուելսի արքայազն Չարլզի առաջին կինը։
  • Չարլզ Սփենսեր, 9-րդ դուքս Սփենսեր (ծնված 20 մայիսի 1964), ով ամուսնացավ նախ՝ Վիկտորիա Լոքվուդի, հետո՝ Քերոլայն Ֆրեյդի, ապա՝ Կարեն Վիլենևի հետ։

Ամուսնալուծություն խմբագրել

 
Արդենքափլի տունը

1967 թվականին նրա ամուսնությունը վիսկոնտ Ալթորպի հետ հաջողակ չէր։ Ֆրանսիզը թողեց ամուսնուն հանուն Փիթր Շենդի, ում հանդիպել էր Ավստրալիայում նախորդ տարի[10]։

Ֆրենսիս և Փիթր Շենդն ամուսնացան 1969 թվականի մայիսի 2-ին և բնակություն հաստատեցին Իսլանդիայում և Օբանից 10 կիլոմետր հեռավորության վրա հիմնադրեցին Արդենքափլ ագարակը[11]։ Նա իր ժամանակի մի մասն անց էր կացնում Լոնդոնում, մյուս մասը՝ ագարակում։ Նա ապրում էր հանգիստ կյանքով, մինչև հասարակությանը հայտնի դարձավ 1981 թվականի փետրվարի 24-ին կայանալիք Դիանայի և արքայազն Չարլզի նշանադրության մասին[12]։

Հետագա տարիներ խմբագրել

1976 թվականի հուլիսի 14-ին Սփենսերների 8-րդ դուքսն ամուսնացավ Ռաին Սփենսերի հետ։ Նա ստանձնեց երեխաների խնամակալության հարցը[13]։ 1988 թվականին Շենդի ամուսինը թողեց նրան հանուն երիտասարդ կնոջ[8]։ Իրենց անհաջող ամուսնության մեջ նա մեղադրում էր լրատվամիջոցներին՝ ճնշում գործադրելու համար։

Ոչ սթափ վիճակում ղեկին նստելու համար 1996 թվականին նրան զրկեցին վարորդական իրավունքից[14]։ 1997 թվականի մայիսին, Hello! ամսագրին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ Դիանան ուրախ էր՝ որպես արքայադուստր իր պարտականություններից ազատվելու համար։ Դիանայի մահվան ժամանակ նրանց հարաբերությունները շարունակում էին լարված մնալ[15][16][17]։

Իր հետագա տարիները Ֆրանսիզն անցկացրեց միայնության մեջ[18]։ Նա ընդունեց կաթոլիկություն և իր ժամանակը նվիրեց բարեգործական միջոցառումներին[7]։ Նա ներգրավվեց հաշմանդամ երեխաների, Մալալիգի և Հյուսիսարևմտյան ձկնորսների ասոցիացիայի և Ազգային որոնման և փրկարարական շների ասոցիացիաների աշխատանքների մեջ[8]։

2002 թվականի հոկտեմբերին, երբ Շանդ Քիդը լքեց Շոտլանդիայի տունը՝ Փոլ Բուրելի դատավարության ընթացքում ցուցմունք տալու համար, կողոպտիչները մտան նրա տուն և գողացան նրա զարդերը[19]։

Մահ և հուղարկավորում խմբագրել

Շենդը մահացավ 2004 թվականի հունիսի 3-ին, վաթսունութ տարեկան հասակում։ Մինչ այդ նա երկարատև բուժում ստացավ Պարկինսոնի հիվանդության և Գլխուղեղի ուռուցքի դեմ[20][21]։ Նրա հուղարկավորությունը տեղի ունեցավ հունիսի 10-ին, Օբանում, որի ժամանակ ներկա էին նրա երեխաներն ու թոռները, ներառյալ՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին[22][23]։ Ուելսի արքայազն Չարլզը ներկա չէր, քանի որ նա գլխավորում էր պատվիրակությունը, որը մեկնել էր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուղարկավորությանը։ Շենդը հուղարկավորվեց Օբանի տեղական գերեզմանատանը։

Տիտղոսներ խմբագրել

  • 20 հունվար 1936 – 1 հունիս 1954 Մեծարգո Ֆրանսիզ Ռոշ
  • 1 հունիս 1954 – 15 ապրիլ 1969 Վիսկոնտ Ալթորպ
  • 15 ապրիլ 1969 – 2 մայիս 1969 Ֆրենսիզ վիսկոնտ Ալթորպ
  • 2 մայիս 1969 – 3 հունսի 2004 Մեծարգո Ֆրենսի Շենդ Կիդ

Կենսագրություն խմբագրել

2004 թվականին, Մաքսին Ռիդինգթոնը նրա մասին գիրք հրատարակեց, որը կոչվում էր Արքայադուստր Դիանայի մոր ուշագրավ պատմությունը (The Remarkable Story of Princess Diana's Mother)[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 The Guardian.com, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. 3,0 3,1 3,2 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Frances Shand Kydd // The Guardian.com — 2004. — ISSN 1756-3224; 1354-4322
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Kindred Britain
  6. England & Wales, Birth Index, Jan–Feb–Mar 1936, 4b 344, Freedbridge Lynn, Norfolk
  7. 7,0 7,1 7,2 7,3 Corby, Tom (2004 թ․ հունիսի 4). «Frances Shand Kydd». The Guardian. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Frances Shand Kydd». The Telegraph. 2004 թ․ հունիսի 4. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  9. 9,0 9,1 «Queen heads lists guests at wedding». The Montreal Gazetta. London. 1954 թ․ հունիսի 1. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  10. «William Shand Kydd 1937-2014». Peerage News.
  11. «Ardencaple House, Isle of Seil». Geograph Britain and Ireland. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  12. «Princess Diana enters hospital in early labor». Youngstown Vindicator. London. AP. 1982 թ․ հունիսի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Life of luxury stripped sparse by tragedy». Scotsman. 2004 թ․ հունիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  14. «Obituary: Frances Shand Kydd». BBC. 2004 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  15. Milmo, Cahal (2002 թ․ հոկտեմբերի 25). «Diana did not talk to me in final months, admits her mother». The Independent. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  16. Farouky, Jumana (2008 թ․ հունվարի 14). «Diana's Butler Tells Some Secrets». Time. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  17. «Diana's 'rift' with mother». BBC. 2002 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  18. «Profile: Frances Shand Kydd». The Herald. 2002 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  19. «Burglars target Diana's mother». BBC. 2002 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  20. «Princess Diana's mother dies after a long illness». HELLO! magazine. UK.
  21. «Diana's mother dies 'peacefully'». BBC. 2004 թ․ հունիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  22. Meade, Geoff (2004 թ․ հունիսի 4). «Princes mourning their grandmother». The Journal. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
  23. Perry, Simon; Norman, Pete (2004 թ․ հունիսի 11). «Diana's Mum Laid to Rest, Without Charles». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  24. «Books». Amazon. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել