Ֆրանսիայի կանանց ֆուտբոլային հավաքական

Ֆրանսիայի կանանց ֆուտբոլային հավաքականը գլխավորում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF): Թիմը, որպես ՈՒԵՖԱ-ի անդամ, մրցում է տարբեր միջազգային ֆուտբոլային մրցաշարերում, ինչպիսիք են ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթը, ՈՒԵՖԱ-ի կանանց եվրոպայի գավաթը, ամառային օլիմպիական խաղերը եւ Ալգարվայի գավաթը։

Ֆրանսիա
France
ՄականունLes Bleues (The Blues)
Ստեղծման տարեթիվ1919
Լուծման տարեթիվ1932
Միություն1962
ԿոնֆեդերացիաՈւԷՖԱ
Գլխավոր մարզիչԿորինե Դիակրին
Թիմի ավագԱմանդինե Հենրի
Ամենաշատ խաղերSandrine Soubeyrand (198)
ՌմբարկուՄարինետե Փեչոն
ՖԻՖԱ դասակարգումFRA
Ամենաբարձր դիրք3 (2014 դեկտեմբեր – 2017 հունիս, 2018 հունիս)
Ամենացածր դիրք10 (2009 սեպտեմբեր)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
{{{2}}} 2–0 Անգլիա Անգլիա
(Մանչեստր, Անգլիա; հոկտեմբեր 1920)
Ամենախոշոր հաղթանակ
{{{2}}} 14–0 Ալժիր Ալժիր
(Սեսոն Սևինյե, Ֆրանսիա; մայիսի 14, 1998)
{{{2}}} 14–0 Բուլղարիա Բուլղարիա
(Լե Ման, Ֆրանսիա; նոյեմբերի 28, 2013)
Ամենախոշոր պարտություն
Գերմանիա Գերմանիա 7–0 Ֆրանսիա Ֆրանսիա
(Բադ Կրյոզնախ, Գերմանիա; սեպտեմբերի 2, 1992)[1]
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն4 (Առաջինը՝ 2003)
Կայքfff.fr/selection/3-equipe-de-france-feminine/index.html
 France women's national association football team Վիքիպահեստում

Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականը մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, պայքարում էր միջազգային մրցաշարում `չկարողանալով որակավորվել 1997 թվականի աառաջնության եզրափակիչ փուլին հասնելու համար, չկարողացավ մասնակցել ՖԻՖԱ-ի առաջին կանանց աշխարհի առաջնության եւ վեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնություններին։ Այնուամենայնիվ, նոր հազարամյակի սկզբից Ֆրանսիան դարձել է բարձ մակարդակի ազգային թիմ եւ Եվրոպայի ամենահանրաճանաչներից մեկը `2003 թվականին իր առաջին ՖԻՖԱ-ի Կանանց աշխարհի գավաթի որակավորման փուլ անցնելով եւ մինչև քառորդ եզրափակիչ հասնելով, 2000 թվականից ի վեր անցկացվող երեք Եվրոպայի առաջնություններում որակավորման փուլ անցնելով։ 2011 թվականին Ֆրանսիան գրավեց չորրորդ տեղը 2011 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում, որը մրցույթի լավագույն արդյունքն էր ամբողջ պատմության ընթացքում։ Հաջորդ տարի թիմը հաղթեց 2012 թվականի Կիպրոսի գավաթը։

Կորինե Դիակրին ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2017 թվականի օգոստոսի 30-ից։ Ազգային հավաքականի ներկայիս կապիտանը կիսապաշտպան Ամանդինե Հենրի է։

Պատմություն խմբագրել

Վաղ պատմություն խմբագրել

1919 թվականին Ֆրանսիայում ստեղծվեց կանանց ֆուտբոլի առաջնությունը, Ֆեդերացիայի Սոցիալիստական ֆեդեմացիայի (FSFSF) կողմից։ 1920 թվականի ապրիլի 29-ին Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի մարզիչ Ալիս Միլլաթի գլխավորած թիմը մեկնել է Անգլիա և անցկացրեց իր առաջին միջազգային խաղը, Անգլիայի ՙՙԴիք Քերրի Լեյդիս՚՚ թիմի հետ։ Պրեստոնում անցկացված խաղն ավելի քան 25000 հանդիսատես է ներգրավվել։ Ֆրանսիան 2։ 0 հաշվով հաղթեց իսկ մրցաշարը ավարտեց երկու հաղթանակներով, մեկ ոչ ոքի և մեկ պարտությամբ։ Հաջորդ տարին, Ֆրանսիայի վերադարձի հանդիպումը, տեղի ունեցավ ավելի քան 12000 հանդիսատեսի դիմաց, Փարիզի շրջակայքում, Վինչենես քաղաքի «Պերսհինգ» ստադիոնում։ Խաղը ավարտվեց 1-1 հաշվով։ 1921 թվականի մայիսին Ֆրանսիան վերադարձավ Անգլիա, ընկերական խաղի համար։ Հավաքականը 5-1 հաշվով հաղթեց իր առաջին հանդիպմանը, ապա երեք անգամ պարտություն կրեց։ 1921 թվականի հոկտեմբերին Անգլիայի հավաքականը վերադարձավ Ֆրանսիա՝ Փարիզում և Լի Հավրեում անցկացվող մրցախաղերի համար `երկու հանդիպում անցկացնելու նպատակով, որոնք մրցաշարի վեջին հանդիպումներն էին։ Փլիմմմանում ֆրանսիացիների հաղթանակին հաջորդում էր 0։ 0 հաշվով ոչ ոքինները `Էքսետերում և Ֆալմութում։ 1932 թվականին կանանց խաղը անկում էր ապրում և գնում էր դեպի տրամաբանական ավարտին և հենց այդ ժամանակ էլ 1919 թվականի FSFSF-ի կողմից ստեղծված կանանց լիգան դադարեցվեց։ FSFSF- ի միջազգային թիմի վերջին խաղը 1932 թվականի ապրիլի 3-ին Բելգիայի ընտրանու նկատմամբ հերթական պարտված խաղն էր։

1960-ականների վերջին Ֆրանսիայում, մասնավորապես Ռեյմսում, տեղի խաղացողները հնարավորինս ամեն ինչ անում էին , որպեսզի նպաստեն կանանց ֆուտբոլի իրազեկմանը և ընդունմանը։ Մեկ տարի հետո պաշտոնապես հաստատվելուց հետո Ֆրանսիան մասնակցել է Եվրոպայի գավաթին ՝ Անգլիայի, Դանիայի և Իտալիայի դեմ խաղերին։ Մրցաշարը հաղթեցին իտալացիները։ Ֆրանսիական Ֆուտբոլի Ֆեդերացիայի դաշնային խորհուրդը պաշտոնապես վերաբացել է կանանց ֆուտբոլը 1970 թվականին, իսկ Ֆրանսիան իր առաջին պաշտոնական միջազգային խաղն անցկացրել է 1971 թվականի ապրիլի 17-ին Հազեյրուկում Նիդեռլանդների դեմ։ Այդ նույն տարում Ֆրանսիան մասնակցեց Մեքսիկայում անցկացված ոչ պաշտոնական 1971 թվականի կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը։

Վերականգնում խմբագրել

1975 թվականին կանանց ֆուտբոլային լիգան պաշտոնապես վերականգնվել է, այս անգամ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, Ֆրանսիայի ֆուտբոլի կառավարման մարմնի աջակցությամբ։ Ռեյմս Ռադիսը երկրում լավագույն թիմ էր 1970-ականների եւ 1980-ականների սկզբին, դրա հիման վրաա էլ կազմվում էր ֆրանսիական ազգային հավաքականը։ 1978 թվականին Թայվանում ոչ պաշտոնական Աշխարհի գավաթի համար թիմը ընդգրկեց ամբողջ Ռեյմսի թիմը։ Թիմը կիսվել է մրցանակով Ֆինլանդիայի հետ, ով երբեք չի խաղացել եզրափակչում։ Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայից նվազագույն աջակցություն ստանալու շնորհիվ, ով ի վերջո ուշադրություն էր դարձնում կանանց ֆուտբոլին, որպես բարձր գնահատական չստացած, Ֆրանսիան պայքարում էր միջազգային մրցումներում հայտնվելու համար, սակայն չհաջողվեց անցնել 1984 թվականի եւ 1987 թվականի ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնության որակավորման առաջին փուլը։ Ֆրանցիսկո Կոչեն, ով այդ հաջողությունների ժամանակ թիմը մարզիչն էր, հետագայում փոխարինեց Աիմե Մինոտը։ Մինոտը օգնեց թիմին վերջապես անցնել առաջին տուրից, սակայն չորրորդ տուրում նրանք պարտվեցին Իտալիային, ինչը նշանակում էր, որ նրանք չեն հայտնվել 1989 թվականի ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնությունում։ Չնայած նախնական դրվագներին, Մինոտին չի հաջողվել շարունակել իր ուղղին Ֆրանսիայի հետ, չմասնակցելով 1991 թվականի և 1995 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը եւ պարտվեց առաջին երեք փուլերը ՈՒԵՖԱ-ի կանանց առաջնությունում։ Գրեթե մեկ տասնամյակ անց Մինոտը փոխարինվել է նախկին կանանց թիմի մարզիչ Էլիզաբեթ Մոիսելով։

Բրունո Բինիի թիմը խմբագրել

Լոիսելին փոխարինվել է նախկին ֆուտբոլիստ եւ ներկայիս մարզիչ Բրունո Բինիի կողմից։ Բինին մի քանի անգամ մարզել է ֆրանսիայի կանանց միջազգային երիտասարդական հավաքականներ, նախքան գլխավոր մարզիչի վերջնական դերը ընդունելը նրան հանձնարարված էր ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2009-ի որակավորման փուլը անցնելու բարդ աշխատանքը։ Կլեյերֆոնտինայի ծրագրի հաջողության եւ ֆրանսիայի կանանց առաջին թիմի զարմանալի առաջխաղացման շնորհիվ Բինին ժառանգել էր զարգացած, երիտասարդ եւ ազդեցիկ տաղանդով լի մի թիմ, որը ներառում էր Camille Abily Քամիլլ Աբիլը, Սոնիա Բոմպասորը Լուիզա Նեքիբը Էլսե Բուսսագիլան Լաուրա Ջորջեսը Քորինե Ֆրանքոն և ուրիշներ։ Բինիին տրամադրվեց նաև կապիտան Սանդրին Սուբեյրանդին։ Բինիի վաղ շրջանի արդյունքները չափազանց դրական էին, քանի որ Ֆրանսիան առաջինն էր Եվրոյի որակավորման փուլի ավարտում, միայն երկու գոլբաաց թողեց ։ Ֆրանսիան նաև լավ հանդես եկավ ընկերական մրցաշարերում, ինչպիսիք են Հյուսիսային գավաթը եւ Կիպրոսի գավաթը։ ՈՒԵՖԱ-ի Կանանց Եվրո 2009-ում Ֆրանսիան ներգրավվել է մահվան խմբում, որը բաղկացած էր , Գերմանիայից ,Նորվեգիայից և Իսլանդիայից։ Ֆրանսիան խումբը ավարտեց 4 միավորով, Նորվեգիայի հետ միասին, Գերմանիայի գլխավորում էր խումբը ։ Մրցույթի կանոնների արդյունքում բոլոր երեք երկրները րմասնակցեցին քառորդ եզրափակչն։ Նոկաուտ տուրում Ֆրանսիան պարտվել էր Նիդերլանդներին `5-4 հաշվով ։

2011 թվականի ՖԻՖԱ–ի կանանց աշխարհի առաջնություն խմբագրել

Բինիի հերթական խնդիրը չորս տարի առաջ հիասթափվելուց հետո որակավորվելն էր 2011 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Ընտրական խմբում Ֆրանսիան հատեց 50 գոլի փառահեղ սահմանը և տասը խաղի (բոլոր հաղթելով) ընթացքում ոչ մի պարտություն չեղավ։ 2010 թվականի սեպտեմբերի 16-ին Ֆրանսիան որակավորվեց աշխարհի առաջնությանը ՝ 3-2 հաշվով հաղթանակ տանելով Իտալիայի նկատմամբ։

Գերմանիայում 2011 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Ֆրանսիան գրավեց երկրորդ տեղը իր խմբում ՝Նիգերիայի և Կանադայի դեմ խաղերում հաղթանակներ տոնելով և հյուրընկալով թիմին պարտվելով։ Հավաքականը շարունակեց մրցելույթները աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում և 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիայն, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին։ Ֆրանսիան ավարտեց մրցաշարը չորրորդ տեղով և արժանացավ Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրի։ Դա հավաքականի համար առաջին անգամն էր։ Մրցաշարի լավագույն ռմբարոկւ ճանաչվեց՝ թիմի ավագ Մարի-Լոր Դելին , իսկ պաշտպանները ՝ Սոնիա Բոմփասթորը և Լաուրա Ժորժը, ինչպես նաև կիսապաշտպան Լուիս Նեզիբը ընտրվել էին All- Stars թիմի կազմում։

Ոսկե շրջան խմբագրել

Ֆրանսիան ապրում է երկրի կանանց ֆուտբոլի պատմության ամենահաջողակ դարերից մեկը։ Շվեդիայում անցկացված ՈւԵՖԱ-ի Կանանց Եվրո 2013-ում Ֆրանսիան գլխավորեց խումբը, հաղթելով Իսպանիային, Անգլիային և Ռուսաստանին `վաստակելով իր տոմսը քառորդ եզրափակչի համար։ Այնուամենայնիվ, հավքականը պարտվեց Դանիային `11 մետրանող հարվածաշարով, ուստի չկարողացավ առաջ անցնել կիսաեզրափակիչ։

2015 թվականի ՖԻՖԱ–ի կանանց աշխարհի առաջնություն խմբագրել

Կանադայում անցկացվող ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնություն 2015-ում Ֆրանսիան ընդգրկված է եղել առաջին զամբյուղում և չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր։ Ֆրանսիան ընդգրկվեց F խմբում, Անգլիայի, Մեքսիկայի և Կոլումբիայի կողքին։ Անգլիայի դեմ խաղի մեկնարկային խաղում Իգուին Լե Սոմմերի գոլը Ֆրանսիային պաարգևեց 1-0 հաշվով հաղթանակ։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան պարտվեց հաջորդ խաղում Կոլումբիային 2-0 հաշվով, Կոլումբիան դարձավ ընդամենը երկրորդ լատինամերիկյան թիմը, որը կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթանակ տարավ։ Հետևաբար, Ֆրանսիայի երրորդ և վերջին խմբային փուլի հանդիպումը Մեքսիկայի դեմ ծանր խաղն էր։ Ֆրանսիան Մեքսիկային `5-0 հաշվով հաղթելուց հետո գլխավորեց խումբը։

Հաջորդ տուրում Ֆրանսիան Մոնրեալում 3-0 հաշվով հաղթանակ տարավ Հարավային Կորեայի նկատմամբ և մնաց Մոնրեալում, սպասելով Գերմանիայի հետ քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Գերմանիայի հետ քառորդ եզրափակիչ խաղում, չնայած խաղի մեծամասնությանը գերակշռում էին Ֆրանսիացիները,սակայն Ֆրանսիան չկարողացավ օգտագործել իր հնարավորությունները, բայց, ի վերջո, 64-րդ րոպեին ֆրանսիացիները վերջապես կարողացան գրավել դարպասը, Լուիսա Նեչիբի դարձավ գոլի հեղինակ, սակայն չկարողացան պահպանել առաջատարի կարգավիճակը, Սեիա Սաշիշը 83-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 1-1։ Հաշիվը 120 րոպեից հետո 1-1 էր, ինչի արդյունքում խաղի արդյունքը պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարով , որտեղ Ֆրանսիայի 5-րդ հարվածող Քլաիր Լավոգեզի հարվածը պահեց Նադին Անգերերին, որի արդյունքում Ֆրանսիան դուրս է մնացել մրցաշարից 4-5 հաշվով պարտություն կրելով Գերմանիայից։

2017 թվականի ՈւԵՖԱ-ի կանանց Եվրոպայի առաջնություն խմբագրել

Ֆրանսիան նվաճեց ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 եզրափակիչ փուլի ուղեգիր , հաղթելով առաջնության ընտրական փուլի բոլոր հանդիպումները։ Տնային հանդիպումները ունեցել են բավականին շատ հանդիսատես, 7,761 հանդիսատես, Ռումինիայի հավաքականի դեմ խաղում, Մաուրան, Լե Մանս քաղաքում, Վալենսիյենում, Ստադա դյու Հեյնավայում, Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում 15,028 հանդիսատես, 24,835 հանդիսատես Հունաստանի հավաքականի դեմ խաղում Ռենի Ռոազոն Փարքում և 721 դիտորդ `Ալբանիայյի դեմ խաղում, Փարիզում` Ժան Բուինում։ Հավաքականը ՈՒԵՖԱ-ի կանանց «Եվրո -2017» -ի «C» խմբում հաղթանակներ տրարավ և անցավ հաջորդ փուլ և պարտվեց Անգլիային քառորդ եզրափակիչում։

2019 թվականի ՖԻՖԱ-յի կանանց աշխարհի առաջնություն խմբագրել

2015 թվականին Ֆրանսիան ավտոմատ որակավորվեց 2019 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը, որպես հյուրընկալող երկիր

Մրցակցային արձանագրություններ խմբագրել

Աշխարհի առաջնություն խմբագրել

Տարի Արդյունք Դիրքը Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
  1991 ՉԻ որակավորվել
  1995
  1999
  2003 Խմբային փուլ 9–րդ 3 1 1 1 2 3
  2007 ՉԻ որակավորվեել
  2011 Չորրորդ հորիզոն 4–րդ 6 2 1 3 10 10
  2015 Քառորդ եզրափակիչ 5th 5 3 1 1 10 3
  2019 խմբային փուլ 3 3 0 0 7 1
Ընդհանուր 4/8 0 Մրցանակ 17 9 3 5 29 17

Օլիմպիական խաղեր խմբագրել

Տարի Արդյունք Դիրք Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
  ԱՄՆ 1996 Չի որակավորվել
  Ավստրալիա 2000
  Հունաստան 2004
  Չինաստան 2008
  Միացյալ Թագավորություն 2012 Չորրորդ հորիզոն 4–րդ 6 3 0 3 11 8
  Բրազիլիա 2016 Քառորդ եզրափակիչ 6–րդ 4 2 0 2 7 2
  Ճապոնիա 2020 դեռ չի որակավորվել
Ընդհանուր 2/6 0 Մրցանակ 10 5 0 5 18 10

Եվրոպայի առաջնություն խմբագրել

Տարի Արդյունք Դիրք Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
1984 Չի որակավորվել
  1987
  1989
  1991
  1993
     1995
   1997 Խմբային փուլ 6–րդ 3 1 1 1 4 5
  2001 Խմբային փուլ 7–րդ 3 1 0 2 5 7
  2005 Խմբային փուլ 6–րդ 3 1 1 1 4 5
  2009 քառորդ–եզրափակիչ 8–րդ 4 1 2 1 5 7
  2013 քառորդ–եզրափակիչ 5–րդ 4 3 1 0 8 2
  Նիդերլանդներ 2017 քառորդ–եզրափակիչ 6–րդ 4 1 2 1 3 3
Ընդհանուր 6/12 0 Մրցանակ 21 8 7 6 29 29

Ընկերական առաջնություններ խմբագրել

  • Կիպրոսի գավաթ։ Հաղթող 2012, 2014[2]
  • SheBelieves Cup: Հաղթող 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tous les matchs – FFF». Fff.fr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Cyprus Cup