Ֆրանչեսկա Բորտոլոտտո Պոսատի

Ֆրանչեսկա Բորտոլոտտո Պոսատի (20-րդ դար), իտալացի գործարար, հեղինակ, ինտերիերի դիզայներ, բարերար և հյուրանոցի սեփականատեր։

Ֆրանչեսկա Բորտոլոտտո Պոսատի
Դիմանկար
Ծնվել է20-րդ դար
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունինտերիերի դիզայներ
 Francesca Bortolotto Possati Վիքիպահեստում

Նա Վենետիկի Bauer Hotel group-ի գլխավոր գործադիր տնօրենն է և լիգուրիացի նավաշինարար Արնալդո Բենատիի թոռնուհին, ով ձեռք է բերել Bauer հյուրանոցը 1930 թվականին[1]։

2008 թվականի դրությամբ նա Վենետիկի միակ կին գլխավոր տնօրենն էր[2]։ Ծնունդով Վենետիկից, նա տարիներ շարունակ ներգրավված է եղել քաղաքի մշակութային կյանքում։

Վաղ կյանք խմբագրել

Բորտոլոտտո Պոսատին մեծացել է Վենետիկում և 1982 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ իր նախկին ամուսնու՝ Մարկո Պոսատիի հետ[3]։ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում նա ապրել է Տեխասում, Միչիգանում և Նյու Յորքում և ստացել անգլերեն լեզվի երկու դիպլոմ[4]։

Բիզնես կյանք խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո նա որոշ ժամանակով բնակություն է հաստատել Նյու Յորքում, որտեղ անկախ խորհրդատու է դարձել ինտերիերների դիզայներների և դեկորատորների համար[5]։

Վերադառնալով Վենետիկ 1990-ականների վերջին, նա բացել է անշարժ գույքի գործակալություն, բայց դրանից կարճ ժամանակ անց իր վերահսկողության տակ է վերցրել ընտանեկան կալվածքները Bauer հյուրանոցում[6]։

Հասարակական կյանք խմբագրել

Բացի հյուրանոցից, Բորտոլոտտո Պոսատին հասարակական գործիչ է և արվեստի հովանավոր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Վենետիկին։ Նա մտնում է Save Venice Inc ընկերության տնօրենների խորհրդի մեջ[7], որը Վենետիկում ճարտարապետության և արվեստի կարևոր գործերի վերականգնմամբ զբաղվող հիմնադրամ է[8]։

Նա հովանավորում է Zuecca Project Space նախագիծը[9] (ոչ առեւտրային գոտի է Giudecca կղզում, որտեղ տեղի են ունենում գեղարվեստական ցուցահանդեսներ եւ միջոցառումներ տեղական և միջազգային գեղարվեստական համայնքների հետ համատեղ)[10]։

Բորտոլոտտո Պոսատին Վենետիկի միջազգային գրական փառատոնում հանձնում է «Ca' Foscari Award» մրցանակը[11]։

Նա հրատարակել է "Տոնեք Վենետիկում" բաղադրատոմսերի գիրքը, որի համահեղինակն է Դալլա Զորզան[12]։

Բորտոլոտտո Պոսատին մտնում է Altagamma-ի տնօրենների խորհրդի մեջ[13], որը ճանաչում է միջազգային ճանաչում ստացած իտալական ընկերությունները[14]։

Անձնական կյանք խմբագրել

Բորտոլոտտո Պոսատին իր ամուսնուց՝ Մարկո Պոսատիից բաժանվեց 1993 թվականին[3]։ Մինչ օրս ամուսնացած չէ։ Ունի երկու երեխա՝ Ալեսանդրո և Օլիմպիա[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Ancestral Legacy" Արխիվացված 14 Հուլիս 2014 Wayback Machine. The Bauers Venezia. Retrieved 16 June 2014.
  2. Sylvers, Eric. "Managing in Venice". Forbes Life – Executive Woman 2008: 76. ISSUU. Retrieved 23 June 2014.
  3. 3,0 3,1 Sylvers, Eric (14 November 2008). "Managing in Venice". Forbes. Retrieved 6 June 2014.
  4. Behr, Alan (1 November 2007). "The Robb Report 100 Hotels: Venice Bauer Il Palazzo" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. Robb Report. Retrieved 16 June 2014.
  5. Stewart, Benjamin. "Francesca Bortolotto Possati". Culture Divine. Retrieved 19 June 2014.
  6. Fiori, Pamela. "Style Compass: Francesca Bortolotto Possati". 1stdibs. Retrieved 9 June 2014.
  7. "About Us - Board of Directors". Save Venice Inc. Retrieved 16 June 2014.
  8. Shollenbarger, Maria (September 2013). "Off the Beaten Track in Venice". Travel + Leisure. Retrieved 16 June 2014.
  9. Garoffolo, Nunzia (24 August 2012). Rikrit Travanija and His Homage to Karl Holmqvist at the Venice Zuecca Project Space". Fashion Beyond Fashion (blog).
  10. "About: Zuecca Project Space" Արխիվացված 2014-04-19 Wayback Machine. Zuecca Project Space. Retrieved 16 June 2014.
  11. "Venice's Hotel Bauer Participates in Literary Fest" Արխիվացված 2019-01-27 Wayback Machine. TravelPulse. 17 April 2012. Retrieved 17 June 2014.
  12. "Francesca Bortolotto Possati's Book Launch Party" Արխիվացված 2015-09-24 Wayback Machine. Tatler. 7 March 2013. Retrieved 9 June 2014.
  13. "Structure" Արխիվացված 26 Հունիս 2014 archive.today. Altagamma. Retrieved 16 June 2014.
  14. "Profile" Արխիվացված 26 Հունիս 2014 archive.today. Altagamma. Retrieved 16 June 2014.
  15. Hainey, Michael (October 2010). "The World of Francesca Bortolotto Possati" Արխիվացված 2011-06-29 Wayback Machine. Departures. Retrieved 23 June 2014.