Ֆրանյո Կուհաչ
Ֆրանյո Քսավեր Կուհաչ (խորվ.՝ Franjo Kuhač, մինչև 1871 թ.՝ Կոխ, Koch, նոյեմբերի 20, 1834[1][2][3], Օսիեկ - հունիսի 18, 1911[1][2][3], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), խորվաթ բանահավաք, երաժշտագետ և կոմպոզիտոր։
Ֆրանյո Կուհաչ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1834[1][2][3] |
Ծննդավայր | Օսիեկ |
Մահացել է | հունիսի 18, 1911[1][2][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | երաժշտագետ, կոմպոզիտոր և երաժշտության պատմաբան |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Աշակերտել է Ֆերենց Էրկելին (Բուդապեշտ) և Կառլ Չեռնիին (Վիեննա)։ 1871 թվականից ապրել է Զագրեբում։ Կուհաչը գիտական հիմքի վրա է դրել խորվաթ երաժշտական ազգագրությունը, պատմագրությունը, հրապարակախոսությունը և քննադատությունը։ Գլխավոր աշխատությունն է «Հարավսլավոնական ժողովրդական երգեր» ժողովածուն (պրակ 1—4, 1878—1881 թթ., պրակ 5, 1941 թ.), որը մեծ դեր խաղաց խորվաթական երաժշտության մեջ ազգային ուղղության վերածնման համար։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ֆրանյո Կուհաչին նվիրված կայք Արխիվացված 2013-10-05 Wayback Machine(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 11)։ |