Ֆրանկո Ռոսի (ֆր.՝ Franco Rossi. ապրիլի 19, 1919(1919-04-19) կամ ապրիլի 28, 1919(1919-04-28)[1], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[2] - հունիսի 5, 2000(2000-06-05)[3][4], Հռոմ, Իտալիա[2]), 20-րդ դարի իտալացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։

Ֆրանկո Ռոսի
Ծնվել էապրիլի 19, 1919(1919-04-19) կամ ապրիլի 28, 1919(1919-04-28)[1]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էհունիսի 5, 2000(2000-06-05)[3][4] (81 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[2]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0744185
francorossi.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆլորենցիայում[5]։ Դպրոցն ավարտելուց հետո իրավունք է ուսումնասիրել, ապա աշխատանքի է անցել թատրոնում։ Կինոյում սկզբնական շրջանում եղել է ռեժիսորի օգնական, գործակցել է ճանաչված ռեժիսորներ Մարիո Կամերինիի, Լուիս Տրենկերի, Ռենատո Կաստելանիի, Ալդո Վերգանոյի հետ։ Նրա՝ որպես բեմադրող ռեժիսորի առաջին աշխատանքը եղել է «Դրամանենգները» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է 1950 թվականին։ Իսկ առաջին մեծ հաջողությունը կինոյի ասպարեզում նրան բերել է 1954 թվականին նկարահանած «Գայթակղողը» կինոնկարը, որտեղ գլխավոր հերոսի կերպարը մարմնավորել է Ալբերտո Սորդին։ Ֆրանկո Ռոսիի ռեժիսորական հիշարժան աշխատանքներից են նաև «Ընկերներ՝ մինչև մահ-գերեզման» (1955), «Մերկ ոդիսական» (1961), «Սիրո երեք գիշեր» (1964), «Տիկնիկներ» (1965), «Դեմ արա մյուս այտդ» (1974) ֆիլմերը։

Նա աշխատել է նաև իտալական հեռուստատեսությունում, որտեղ 1968 թվականին նկարահանել է «Ոդիսական» սերիալը։ Նրա ամենահայտնի հեռուստատեսային աշխատանքը 1985 թվականին նկարահանած «Quo Vadis?» / «Յո երթաս» մինի սերիալն է։

Ֆիլմագրություն խմբագրել

Internet Movie Database-ի տվյալներով՝ Ֆրանկո Ռոսին 1952-1994 թվականների միջակայքում մասնակցել է 32 գեղարվեստական կամ հեռուստաֆիլմերի և հեռուստատեսային մինի սերիալների նկարահանմանը[6]։

  • 1950: I Falsari
  • 1952: Solo per te Lucia
  • 1953: The Counterfeiters
  • 1954: Il seduttore
  • 1955: Amici per la pelle
  • 1958: Amore a prima vista
  • 1958: Calypso
  • 1959: Death of a Friend
  • 1959: Everyone's in Love (supervisor)
  • 1961: Nude Odyssey
  • 1962: Smog (it)
  • 1964: Controsesso ("Cocaina di domenica" մասը)
  • 1964: High Infidelity ("Scandaloso" մասը)
  • 1964: Three Nights of Love ("La moglie bambina" մասը)
  • 1965: I complessi ("Il complesso della schiava nubiana" մասը)
  • 1965: Le bambole ("La minestra" մասը)
  • 1966: Make Love, Not War
  • 1967: Le streghe ("La siciliana" մասը)
  • 1967: Una rosa per tutti
  • 1968: Caprice Italian Style ("Viaggio di lavoro" մասը)
  • 1968: L'Odissea (մինի հեռուստասերիալ)
  • 1969: Youth March
  • 1971: Eneide (հեռուստասերիալ)
  • 1974: Il giovane Garibaldi (մինի հեռուստասերիալ)
  • 1974: Two Missionaries / Turn the Other Cheek
  • 1976: Pure as a Lily
  • 1977: Come una rosa al naso
  • 1977: L'altra metà del cielo
  • 1982: Storia d'amore e d'amicizia (հեռուստասերիալ)
  • 1985: Quo Vadis? (մինի հեռուստասերիալ)
  • 1987: Lo scialo (մինի հեռուստասերիալ)
  • 1987: Un bambino di nome Gesù (հեռուստաֆիլմ)
  • 1994: Michele va alla guerra (հեռուստաֆիլմ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #142022179 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
  5. Lane, John Francis (2000 թ․ հունիսի 10). «Franco Rossi». The Guardian.
  6. IMDB: Franco Rossi (I) (1919–2000). Retrieved 2011-04-24.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Ռոսի» հոդվածին։