Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկլին շրջան (այլ կիրառումներ)

Ֆրանկլին շրջան (անգլ.՝ Franklin County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2009 թվականին բնակչության թիվը կազմում էր 10 841 մարդ[2], իսկ 2010 թվականին՝ 10 605 մարդ։ Շրջկենտրոնն է Մաունտ Վեռնոն (անգլ.՝ Mount Vernon) բնակավայրը[3]։

Ֆրանկլին շրջան
Franklin County
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՄաունտ Վեռնոն
Բնակչություն (2010)10.605
Խտություն14
Տարածք741
Հիմնադրված է1875 թ. թ.
Սահմանակցում էԴելտա շրջան, Հոպկինս շրջան, Քեմպ շրջան, Թիտուս շրջան, Ռեդ Ռիվեր շրջան և Վուդ շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էBenjamin Cromwell Franklin?[1]
co.franklin.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1875 թվականին Թիտուս շրջանի որոշ հատվածից[4]։ Իր անվանումը ստացել է Տեխասի Հանրապետության առաջին դատավոր Բենջամին Կրոմվել Ֆրանկլինի պատվին[5][6]։

Ֆրանկլին շրջանը մտնում էր Տեխասի 46 շրջանների թվի մեջ[7], որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ ալկոհոլային խմիչքների սահմանափակումը[8], սակայն 2013 թվականի մայիսին շրջանի բնակիչները կողմ են քվեարկել այդ սահմանափակումները հանելու համար[3]։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆրանկլին շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 760 կմ², որից 740 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 26 կմ²-ն կամ 3,5 %-ը՝ ջրային տարածքները[9]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 10 605 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 14 մարդ/կմ²։

2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 9 458 մարդ։ Առկա էր 3754 տնային տնտեսություն և 2732 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 13 մարդ/կմ²։ Հաշվվում էր 5132 բնակելի շինություն՝ 7 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 89,19 %, աֆրոամերիկացիներ – 3,94 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,63 %, ասիացիներ – 0,21 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,14 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 0,88 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 8,90 %-ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 24,30 % - մինչև 18 տարեկան, 7,30 % - 18-24 տարեկան, 24,80 % - 25-44 տարեկան, 25,00 % - 45-64 տարեկան և 18,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,30 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,80 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[10][11]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
6 257 5 101 5 291 6 893 7 802 9 458 10 605

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of TexasTexas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
  2. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  3. 3,0 3,1 «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  4. Alvarez, Elizabeth Cruce (2011 թ․ նոյեմբերի 8). Texas Almanac 2012–2013. Texas A&M University Press. էջեր Contents. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 131.
  6. http://www.tshaonline.org/handbook/online/articles/ffr02
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  8. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  9. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  11. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.