Դելտա շրջան (Տեխաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դելտա շրջան (այլ կիրառումներ)
Դելտա շրջան (անգլ.՝ Delta County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 5327 մարդ[1]։ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 5231 մարդ։ Շրջկենտրոնն է Քուպեր բնակավայրը[2]։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Քուպեր |
Բնակչություն (2010) | 5.3231 |
Խտություն | 8 |
Տարածք | 717 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1870 թ. թ. |
Սահմանակցում է | Հանտ շրջան, Ֆենին շրջան, Հոպկինս շրջան, Լամար շրջան, Ռեդ Ռիվեր շրջան և Ֆրանկլին շրջան |
Ժամային գոտի | CDT? |
co.delta.tx.us(անգլ.) | |
Պատմություն
խմբագրելԴելտա շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1870 թվականին Հոպկինս և Լամար շրջանների որոշ մասերից։ Շրջանն իր անվանումը ստացել է իր ձևի պատճառով, որը հիշեցնում է հունական դելտա տառը։
Դելտա շրջանը մտնում է Տեխասի այն 46 շրջանների մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ սահմանափակված է ալկոհոլային խմիչքների վաճառքը։
Աշխարհագրություն
խմբագրելԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դելտա շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 720 կմ², որից 718 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 2 կմ²-ն կամ 0,3 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ
խմբագրել- Լամար շրջան (հյուսիս, հյուսիս-արևելք)
- Ռեդ Ռիվեր շրջան (արևելք և հյուսիս-արևելք՝ սահմանի ոչ մեծ հատված)
- Ֆրանկլին շրջան (արևելք և հարավ-արևելք՝ սահմանի ոչ մեծ հատված)
- Ֆենին շրջան (հյուսիս-արևմուտք)
- Հանտ շրջան (հարավ-արևմուտք)
- Հոպկինս շրջան (հարավ և հարավ-արևելք)
Բնակչություն
խմբագրելԲնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 5327 մարդ։ Առկա էր 2094 տնային տնտեսություն, 1462 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 7 մարդ/կմ²։ Հաշվվում էր 2410 բնակելի շինություն՝ 3 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 87,93 %, աֆրոամերիկացիներ – 8,28 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,77 %, ասիացիներ – 0,11 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի բնակիչներ – 0,04 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 1,18 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,69 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 3,1 %–ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 25,6 % - մինչև 18 տարեկան, 7,5 % - 18-24 տարեկան, 25,5 % - 25-44 տարեկան, 23,8 % - 45-64 տարեկան և 17,7 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 39 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,5 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 88,9 տղամարդ։
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 5231 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 8 մարդ/կմ²։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
8 964 | 5 860 | 4 927 | 4 839 | 4 857 | 5 327 | 5 231 |
Քաղաքական դիրքորոշում
խմբագրել2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 72,25 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 26,93 %-ը[6]։ Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դելտա շրջանը մտնում է 3-րդ շրջանի կազմի մեջ[7]։ Շրջանի շահերը ներկայացնում է տեխասյան Փարիզ քաղաքից Մարք Հոմերը։
(դեղին գծով առանձնացված է լողի համար հատկացված տարածքը)
Բնակավայրեր
խմբագրելՈչ մունիցիպալ տարածքներ
խմբագրելԿրթություն
խմբագրելՇրջանի կրթական համակարգը կազմումեն հետևյալ կրթական հաստատությունները.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Дельта» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ 3-րդ շրջանի մեջ մտնում են նաև Լամար, Ռեդ Ռիվեր, Ֆրանկլին, Թիտուս և Հոպկինս շրջանները։
- ↑ Լիճը հայտնի է նաև Քուպեր անունով:
- ↑ «Քուպեր դպրոցական օկրուգի կայք։» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Ֆենինդել դպրոցական օկրուգի կայք։» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ «Չիսամ համահավաք դպրոցական օկրուգի կայք։» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դելտա շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |