Երվանդ Ֆրանգյան
Երվանդ Ֆրանգյան (փետրվարի 3, 1878[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1928[1], Թավրիզ, Իրան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1913):
Ծնվել է | փետրվարի 3, 1878[1] Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
---|---|
Մահացել է | մարտի 15, 1928[1] (50 տարեկան) Թավրիզ, Իրան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Ալմա մատեր | HU Berlin |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1913) |
Կենսագրություն
խմբագրելԵրվանդ Ֆրանգյանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 3-ին, Իգդիրում։ 1913 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ Ֆրանգյանը էմպիրիոկրիտիցիզմի փիլիսոփայության ներկայացուցիչ է։ Ըստ նրա՝ փիլիսոփայությունը գիտությունների գիտություն չէ. ամեն մի գիտություն ունի իր փիլիսոփայությունը։ Փիլիսոփայության պատմությանը բնորոշ է «միարմատեան» և «Երկարմատեան» վարդապետությունների՝ մոնիզմի և դուալիզմի հակադրությունը։ Նրա կարծիքով՝ մատերիալիզմը և իդեալիզմը չեն բավարարում որոնող ու քննադատող մտքին. անհրաժեշտ է մի երրորդ ուղղություն, որը զերծ է այս երկուսի հիմնական թերություններից։ Այդպիսի ուղղություն է «համադրական մոնիզմի» կամ քննադատական ռեալիզմի փիլիսոփայությունը, ըստ որի՝ ճանաչողության հիմքում ընկած է փորձը՝ որպես արդյունք «Եսի» և «միջավայրի» փոխհարաբերության։ Մատերիան և հոգին, օբյեկտը և սուբյեկտը հանդես են գալիս որպես փորձի համարժեք անդամներ։ «Նիւթական գոյակը չէր կարող աւելի շուտ տրուած լինել, քան հոգեկանը։ Մէկն առանց միւսի՝ անմտածելի է եւ անհասկանալի» («Մեր փիլիսոփայական աշխարհայեացքը», 1929, էջ 37)։ Այս սկզբունքով Ֆրանգյանը բացատրում է նաև տնտեսական և հոգևոր կյանքի, տնտեսության ու գաղափարախոսության փոխհարաբերությունը և մերժում Մարքսի «տնտեսական մատերիալիզմի» այն դրույթը, թե հասարակության զարգացումը կախված է բացառապես նյութական գործոնների, այն է՝ արտադրողական ուժերի զարգացումից։ Ըստ Ֆրանգյանի՝ հասարակության զարգավման հարցում մեծ է սուբյեկտիվ գործոնների՝ գիտակցության ձևերի, գաղափարախոսության դերը[2]։
Մահ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը, Ֆրանգյան Երվանդ, Լիբանան, Համազգայինի Վահէ Սէթեան, 1989[3]։
- Հայ հասարակական միտքը։ Խ. Աբովեան, Ս. Նազարեան, Մ. Նալբանդեան, Ռ. Պատկանեան, Խրիմեան Հայրիկ, Ֆրանգյան Երվանդ., Գահիրէ, «Յուսաբեր», 1928[4]։
- Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը, Ֆրանգյան Երվանդ, Բագու, «Արամազդ», 1917[5]։
- Հասարակական էտիւդներ, Բաքու, 1917։
- Հասարակագիտական էտիւդներ Հ. Յ. Դաշնակցութեան սոցիալ-փիլիս. աշխարհայեցողութեան հիմնաւորման շուրջը, Ֆրանգյան Երվանդ, Բագու, «Արամազդ», 1917[6]։
- Գերմաներէն-հայերէն բառարան, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիզ, Ն. Աղանեանի, 1913[7]։
- Յունական փիլիսոփայությիւն, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիզ, Ա. Մ. Կերեսելիձէի, 1913[8]։
- Ն. Կ. Միխայլովսկին որպէս փիլիսօփա-սօցիօլօգ, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», Արշակ Յակովբեանցի և որդիք, 1911[9]։
- Պեսսիմիզմի փիլիսօփան։ Շօպենհաուէրի մահւան 50-եակի առթիւ 1860-1910, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», 1911[10]։
- Ֆ. Նիցշէ եւ նրա փիլիսօփայութիւնը։ Նրա մահւան 10-եակի առիթով 1900-1910, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմէս», 1910[11]։
- Միտք։ Զուտ գիտական եւ փիլիսօփայական ժողովածու, Ֆրանգյան Երվանդ, Երևան, «Լոյս», Արշակ Յակովբեանցի և որդիք, 1910[12]։
- Պատմափիլիսօփայութիւն։ Գիտական-փիլիսոփայական էտիւդ, Ֆրանգյան Երվանդ, Երեւան, «Լույս», 1909[13]։
- Փիլիսոփայական նամականի, «Գործ», № 19, 22, 25, 46, 1908:
- Քրքիջներ, Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմես», 1906[14]։
- Ատրպատական։ (Պատկերազարդ ժողովածու), Ֆրանգյան Երվանդ, Թիֆլիս, «Հերմէս», 1905[15]։
- Արհամարւածները։ Ֆրանգյան Երվանդ, Թավրիզ, Հայոց առաջնորդական, 1905[16]։
Գրականություն
խմբագրել- Օհանյան , Սոֆյա Նիկոլայի (2008) XX դարի սկզբի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն (Երվանդ Ֆրանգյան, Դավիթ Անանուն). PhD thesis, ԵՊՀ Արխիվացված 2019-05-14 Wayback Machine
- Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. / Пер. с арм. К.С. Худавердяна. Ер., 1985
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=1141
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 693։
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1989). Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը. Հ.Յ. Դաշնակցութեան երիտասարդական «Կայծեր» մատենաշար. Լիբանան: տպ. Համազգայինի Վահէ Սէթեան.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1928). Հայ հասարակական միտքը։ Խ. Աբովեան, Ս. Նազարեան, Մ. Նալբանդեան, Ռ. Պատկանեան, Խրիմեան Հայրիկ. Գահիրէ: Տպ. Յուսաբեր.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1917). Քրիստափոր Միքայէլեան։ Նրա կեանքը եւ աշխարհայեցողութիւնը. Բագու: Արամազդ.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1917). Հասարակագիտական էտիւդներ Հ.Յ. Դաշնակցութեան սոցիալ-փիլիս. աշխարհայեցողութեան հիմնաւորման շուրջը. Բագու: տպ. Արամազդ.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1913). Գերմաներէն-հայերէն բառարան. Հրատարակութիւն Գ. Գալստեանի. Թիֆլիզ: տպ. Ն. Աղանեանի.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1913). Յունական փիլիսոփայությիւն. «Նոր հոսանք» գրադ. Թիֆլիզ: տպ. Ա. Մ. Կերեսելիձէի.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1911). Ն.Կ. Միխայլովսկին որպէս փիլիսօփա-սօցիօլօգ. Երևան: "Լոյս" Արշակ Յակովբեանցի և որդիք.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1911). Պեսսիմիզմի փիլիսօփան։ Շօպենհաուէրի մահւան 50-եակի առթիւ 1860-1910. Երևան: տպ. Լոյս.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1910). Ֆ. Նիցշէ եւ նրա փիլիսօփայութիւնը։ Նրա մահւան 10-եակի առիթով 1900-1910. Թիֆլիս: Հերմէս.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ, ed. (1910). Միտք: Զուտ գիտական եւ փիլիսօփայական ժողովածու. Եր: "Լոյս" Արշակ յակովբեանցի և որդիք.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1909). Պատմափիլիսօփայութիւն: Գիտական-փիլիսոփայական էտիւդ. Երեւան: տպ. Լույս.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1906). Քրքիջներ. Թիֆլիս: տպ. Հերմես.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1905). Ատրպատական: Պատկերազարդ ժողովածու. Թիֆլիս: տպ. Հերմէս.
- ↑ Ֆրանգյան, Երվանդ (1905). Արհամարւածները: I. Թավրիզ: տպ. Հայոց առաջնորդական.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Ֆրանգյան» հոդվածին։ |