Արթուր Ֆրայ (անգլ.՝ Arthur Fry, օգոստոսի 19, 1931(1931-08-19)[1], Owatonna, Մինեսոտա), ամերիկացի գյուտարար և գիտնական։ Նա համարվում է գրառումների համար թղթի ստեղծողներից մեկը։ 2006 թվականից արտադրանքը վաճառվում էր ավելի քան 100 երկրներում։

Արթուր Ֆրայ
անգլ.՝ Arthur Fry
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1931(1931-08-19)[1] (92 տարեկան)
ԾննդավայրOwatonna, Մինեսոտա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄինեսոտայի համալսարան
Մասնագիտությունգյուտարար և քիմիկոս
Աշխատավայր3M
Պարգևներ և
մրցանակներ
 Arthur Fry Վիքիպահեստում

Ֆրայը ծնվել է Մինեսոտայում, իսկ հետո ապրել է Այովայում և Կանզաս Սիթիում։ Նա նախնական ուսումը ստացել է գյուղական դպրոցում։ Մինեսոտայի համալսարանում նա ուսումնասիրել է քիմիական տեխնոլոգիաներ։

1953 թվականին, այն ժամանակ, երբ ընդունվել է համալսարան, Ֆրայը աշխատանքի է անցել 3М-ում (այդ ժամանակ ընկերությունը անվանվում է Minnesota Mining и Manufacturing Company) որպես նոր արտադրանքների ինժեներ-մշակող։ Նա իր ողջ կարիերայի ընթացքում աշխատել է 3М-ում մինչև 1990-ական թվականների սկիզբը։

1980 թվականին գրառումների համար թուղթը, որը ստեղծվել է Ֆրայի կողմից, սկսել է վաճառվաել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, իսկ մեկ տարի անց հայտնվել է կանադական և եվրոպական շուկաներում։ 1999 թվականին Fortune լրագիրը նրան ներառել է 20-րդ դարի հայտնի գյուտարարների շարքի մեջ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ֆրայ» հոդվածին։