Գրառումների համար թուղթ

Գրառումների համար կպչուն թուղթ, սրանք ոչ մեծ թղթեր են, որոնց մի կողմում բարակ գծով հատուկ սոսնձի շերտ կա՝ սովորաբար դեղին գույնի։ Դրանք սոսնձվում են նոթատետրի տեսքով, որից առանձին թերթիկները հեշտությամբ պոկվում են և կարող են սոսնձվել այլ առարկաների վրա, իսկ հետագայում հեռացվել դրանցից՝ չթողնելով ոչ մի հետք։ Որպես կանոն՝ այս թուղթն օգտագործվում է համառոտ գրառումների և հիշեցումների համար։

Արթուր Ֆրայը՝ կպչուն թուղթն իր ճակատին փակցրած

Գրառումների համար այդպիսի ինքնակպչուն թուղթ առաջին անգամ սկսել է արտադրել ամերիկյան «3M» ընկերությունը՝ Post-it ապրանքանիշի ներքո։ Այդ ընկերությունում աշխատող Սպենսեր Սիլվերը 1968 թվականին ստեղծեց թույլ և հետքեր չթողնող սոսինձ։ Հայտնագործությունը մնաց առանց պահանջարկի, քանի դեռ Արթուր Ֆրայը՝ այդ նույն ընկերության աշխատակիցը, ով երգում էր եկեղեցական երգչախմբում, չսկսեց իր աղոթարանում այդ նյութով սոսնձված էջանիշներ ամրացնել[1][2]։

1980 թվականից գրառումների համար այդպիսի թուղթն սկսեց վաճառվել ԱՄՆ-ի ողջ տարածքում, իսկ տարի անց հայտնվեց նաև կանադական և եվրոպական շուկաներում։ 1999 թվականին Fortune պարբերականն այն ներառեց XX դարի կարևորագույն հայտանգործությունների շարքում[3]։

Գրառումների համար դասական թուղթը նախկինի պես արտադրվում է «3M» ընկերության կողմից՝ Post-it ապրանքանիշի ներքո։ Այն դեղին է[4] և ունի 76-ը 76-ի վրա չափսեր։ Գոյություն ունեն նաև այլ արտադրողների նմանօրինակ արտադրանքներ։

Կպչուն թուղթը հաճախակի օգտագործվում էր արվեստի ստեղծագործություններ արարելիս։ Այսպես. Ռոն Կիտայի «Ռեմբրանդից հետո» կտավը 2000 թվականին աճուրդում վաճառվեց £640-ով[5]։

Բավականին մեծ տարածում ունեն համակարգչային ծրագրերը՝ կպչուն թղթերի նմանօրինակները, որոնց վիրտուալ «թերթիկները» կարելի է «սոսնձել» օպերացիոն համակարգի աշխատանքային սեղանին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Inventor of the Week: Art Fry and Spencer Silver». MIT. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Henry Petroski | pages=84–86 | year=1992 | publisher=Alfred A. Knopf | location=New York | isbn=0-679-41226-3 | oclc=24906856}}
  3. C. Chen, T. Carvell. Products of the Century
  4. The New York Post |date=January 9, 1997 |page=32 |title=3M sues Microsoft over sticky issue}}
  5. Post-It Note raises Ј640 // BBC

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրառումների համար թուղթ» հոդվածին։