Սյույ Ֆուն (չինարեն ավանդ. 徐福 կամ 徐巿 , պինին: Xú Fú) ծնվել է մ.թ.ա. 255 Ցին կայսրությունում, Ցին (դինաստիա) կայսրության օրոք նա եղել է պալատական մոգ և գուշակ։ Կայսր Ցին Շի Հուանդին երիտասարդության թրմախառնուրդը գտնելու նպատակով նրան երկու անգամ ուղարկել է արշավի դեպի արևելյան ծովեր[1]։ Նրա արշավները անցկացվել են մ.թ.ա. 219 և 210 թվականներին։ Համարվում է, որ նրա նավատորմը բաղկացած էր 60 նավից, անձնակազմը՝ 5000 հոգուց, նավերին կային 3000 աղջիկ և տղա[1], ինչպես նաև տարբեր հմտություններով արհեստավորներ։ Երկրորդ արշավից հետո նա չվերադարձավ[2]։ Գրականության մեջ կարելի է գտնել շատ ենթադրություններ, որ նա դուրս է եկել ափ Ճապոնիայում և այնտեղ մահացել։

Սյույ Ֆու
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 255
ԾննդավայրQi
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 210
ԳերեզմանՇինգու (քաղաք)
ՔաղաքացիությունՑին դինաստիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և բժիշկ
ԱշխատավայրՑին Շի Հուանդի
 Xu Fu Վիքիպահեստում
Պենլայ լեռը

Ճանապարհորդություն խմբագրել

Կայսր Ցին Շի Հուանդին շատ էր վախենում մահից և հավերժ ապրելու միջոցներ էր փնտրում։ Նա հանձնարարեց Սյույ Ֆուին կազմակերպել անմահության գաղտնիքների որոնումները։ 219 թվականին Սյույ Ֆուն արշավ կազմակերպեց օվկիանոսում գտնվող Պենլայ սար,որտեղ պետք է ապրեին երկնաբնակներ, այդ թվում նաև Անցի Շենը։ Արշավին մասնակցում էին 300 անչափահաս աղջիկներ և տղաներ։ Արշավի նպատակն էր գտնել երիտասարդության թրմախառնուրդը։ Մի քանի տարի նա դեգերում էր ծովերով, բայց ադպես էլ չգտավ Պենլայ սարը։ Երբ 210 թվականին կայսրը հարցրեց որոնումների արդյունքների մասին, Սյույ Ֆուն պատմեց, որ ճանապարհը անհնար է հաղթահարել, քանի որ այն պաշտպանում են հսկա ձկները։ Ձկներին սպանելու համար անհրաժեշտ էին լավ նետաձիգներ։ Կայսրը համաձայնեց և նրան տրամադրեց նետաձիգներ։ Սյույ Ֆուն կրկին դուրս եկավ ծով, բայց այս անգամ ետ չվերադարձավ։ Շի Ցզիում ասվում է, որ նա հասել էր հարթավայրերով և ընդարձակ ճահիճներով տեղանքի(平原廣澤), որտեղ իրեն հռչակել է թագավոր և էլ ետ չի վերադարձել։

 
Անմահության շիճուկը գտնելու արշավ:

Վաղ պատմական ժամանակագրությունները նույնպես չեն տալիս հստակ տեղեկություններ այն վայրի մասին, որտեղ Սյույ Ֆուն ափ է դուրս եկել։ Սան-գո չժին (Երեք թագավորությունների պատմություն), Հաու Հանշուն (ուշ Հան դինաստիայի պատմությունը), Գուադի չժին այն վայրը, որտեղ նա ափ է դուրս եկել, անվանում են "Չժոու" (亶州), սակայն Չժոուի գտնվելու վայրը չի նշվում։ Եվ միայն 1100 տարի անց Վաղ Չժոու (951-960) ժամանակաշրջանի վանական Իչուն գրեց,որ Սյույ Ֆուն ափ է դուրս եկել Ճապոնիայում, և Ֆուձիյամա լեռը նույնականացվել է Պենլայ սարի հետ։ Այս լեգենդը տարածվեց Ճապոնիայում, որտեղ էլ ստեղծվեցին Սյույ Ֆուին նվիրված համալիրները։

Ճապոնական տեսություն խմբագրել

Նրանք ովքեր համարում են, որ Սյույ Ֆուն ափ է դուրս եկել Ճապոնիայում ենթադրում են, որ նրա առաքելությունը նպաստեց ճապոնական քաղաքակրթության առաջխաղացմանը։ Մ.թ.ա մոտ 300 անհետանում է Ձյոմոն մշակույթը, և ճապոնական տեսության կողմնակիցները համարում են, որ հենց Սյույ Ֆուն է բերել նոր տեխնոլոգիաներ և բույսեր, որոնք թույլ են տվել բարելավել կենսամակարդակը։ Ճապոնիայում Սյույ Ֆուի հանդեպ առաջացավ երկրպագություն, որպես գյուղատնտեսության, բժշկության և մետաքսի աստծո։

Սյույչժոուում՝ որը հեռու չէ Յանչժոուից, Սյույչժոուի թատերական ուսումնարանին կից ստեղծվել է «Սյույ Ֆուի հետազոտական ինստիտուտը»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Lee, Khoon Choy Lee. Choy, Lee K. [1995] (1995). Japan--between Myth and Reality: Between Myth and Reality. World Scientific publishing. ISBN 981-02-1865-6, ISBN 978-981-02-1865-2.
  2. Liu, Hong. The Chinese Overseas: Routledge Library of Modern China. Published by Taylor & Francis, [2006] (2006). ISBN 0-415-33859-X, 9780415338592.

Գրականություն խմբագրել

  • Сыма Цянь. Исторические записки. Перевод Р. В. Вяткина. т. 2 (гл. 6 «Основные записи [о деяниях] Цинь Ши-хуана»)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյույ Ֆու» հոդվածին։