Ֆուչուն լեռան մենաստանը (նկար)

«Ֆուչուն լեռան մենաստանը» (չինարեն՝ 富春山居圖),  չին հայտնի նկարիչ Հուան Գունվանի նկարներից է՝ նկարված 1348-1350 թվականներին, 691,3 սմ երկարությամբ։ Նկարը մեր օրերում բաժանված է երկու մասի և գտնվում է տարբեր թանգարաններում։

Ֆուչուն լեռան մենաստանը
տեսակգեղանկար
նկարիչHuang Gongwang?
տարի1348
ստեղծման վայրՉժեցզյան
ժանրբնանկար
նյութթուղթ
հավաքածուԿայսերական պալատի թանգարան և Zhejiang Provincial Museum?
քաղաքՉժեցզյան
սեփականատերԿայսերական պալատի թանգարան, Zhejiang Provincial Museum?, Շեն Ճոու, Դուն Ցիչան և Qianlong Emperor?
հատվածն էDwelling in the Fuchun Mountains, Taipei fragment? և The Remaining Mountain?
Ծանոթագրություններ
 Dwelling in the Fuchun Mountains Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուան Գունվանը նկարչությամբ սկսել է զբաղվել, երբ արդեն 50 տարեկան էր։ 1347 թվականին նա տեղափոխվել է Հանչժոուից հարավ-արևմուտք գտնվող Ֆուչուն լեռը և ապրել մինչև իր կյանքի վերջը։ Այստեղ էլ ստեղծել է իր մի քանի բնանկարները, ներառյալ՝ «Ֆուչուն լեռան մենաստանը»։

Հեղինակը նկարի վրա սկսել է աշխատել 1348 թվականին և ավարտել է երեք տարի անց՝ 1351 թվականին։ Նկարն ավարտելուց հետո այն նվիրել է դաոսյան մի քրմի։ 100 տարի անց այն ձեռք է բերել Մին դինաստիայի կայսերական նկարիչ Շեն Չժոուն (1427—1509)։ Չժու Ցզյանշենի (1465—1487) գահակալման տարիներին Շեն Չժոուն նկարը ուղարկել է մի անհայտ վայելչագրողի, որպեսզի մեկնաբանի այն։ Վերջինիս որդին նկարը գողանում է, և երկար տարիներ այն ձեռքից ձեռք է ընկնում։ Տարիներ անց Շեն Չժոուն տեսնում է, որ նկարը վաճառվում է շատ բարձր գնով։ Չժոուն այդքան գումար չուներ, որ վճարեր ու գներ, և ստիպված կրկնօրինակում է այն։ Հարյուրավոր տարիներ անց էլ նրա կրկնօրինակումը համարվում է բազմաթիվ կրկնօրինակումներից լավագույնը։

Կրկնօրինակը Շեն Չժոուն տալիս է իր ընկերոջը՝ Ֆան Շինին։ Ֆան Շինը հետամուտ է լինում նաև բնօրինակը գտնելուն։ Նա գնում է նկարը և տալիս Շեն Չժոուին։

Մի քանի դար նկարը տարբեր մարդկանց տներում է լինում, օրինակ՝ Թան Ժիի, Դոնգ Քիչանգի, Վու Ժենգզի։ Երբ մահանում է Վու Ժենգզը, նա կտակում է նկարը իր երրորդ որդուն՝ Վու Հոնգյուին։ Վերջինիս տունը հրդեհվում է, և նկարը լուրջ վնասներ է կրում։ Նրա զարմիկին հաջողվում է փրկել նկարը, և քանի որ այն վնասվածքներ էր ստացել, նա նկարը բաժանում է երկու մասի։ Փոքր մասը հետագայում անվանվում է « Լեռան կտորը» և 1956 թվականին տեղ գտնում Հանդժոուի նահանգային թանգարանում։

Իսկ նկարի ավելի մեծ կտորը հետագայում անվանվում է «Վույոնգ վարպետի մագաղաթը» և հայտնվում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհատական հավաքածուներում։ 1950 թվականից այն տեղափոխվում է Թայվան և պահվում Թայբեյի Ազգային թանգարանում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Չինաստանի անհատական համատիրություններից մի քանիսը այս նկարի պատվին կոչվում են «Ֆուչուն լեռան մենաստան»։

Միացում՝ երեքուկես դար անց խմբագրել

2011 թվականին նկարի առաջին հատվածը տեղափոխվել է «Թայբեյի ազգային պալատ» թանգարան որտեղ այդ տարվա հունիս-հուլիս ամիսներին ստեղծագործության երկու կեսերը երեքուկես հարյուրամյակից ավելի տևած անջատումից հետո վերջապես միացվել են[1] և ցուցադրվել թանգարանում։ Ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջացրել, դարձել 2011 թվականի ամենազանգվածային արթ-շոուն Թայվանում. նկարը դիտելու նպատակով թանգարան է այցելել 847,509 արվեստասեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Parts of treasured brush painting to finally be reunited». Taipei Times. Central News Agency. 2011 թ․ մայիսի 13.
  2. «Exhibition & museum attendance figures 2011» (PDF). The Art Newspaper. 2012 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել