Սուգուրի Ֆումիե (ռուս.՝ Фу́миэ Сугу́ри, դեկտեմբերի 31, 1980(1980-12-31), Թիբա, Ճապոնիա), ճապոնացի գեղասահորդ-մենասահորդուհի։ Ճապոնացի հնգակի չեմպիոն, Չորս մայրցամաքների եռակի չեմպիոն (2001, 2003, 2005), 2006 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ 2011 թվականի հունիս ամսվա դրությամբ Չմշկասահորդներ միջազգային խորհրդի (ИСУ) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 56-րդ տեղը[2]։

Սուգուրի Ֆումիե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ճապ.՝ 村主章枝
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և figure skating choreographer
Երկիր՝ Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 31, 1980(1980-12-31) (43 տարեկան)
Ծննդավայր՝Թիբա, Ճապոնիա
157 սանտիմետր
Քաշ՝45 կիլոգրամ[1]

Կարիերա խմբագրել

 
Սուգուրի Ֆումիեն «Skate Canada» մրցաշարում 2008 թ. (կարճ ծրագիր)

Մանկության շրջանում ընտանիքի հետ ապրել է Անքորեջում՝ Ալյասկայում, որտեղ նրա հայրն աշխատում էր JAL ավիաընկերությունում։ Այնտեղ էլ Ֆումիեն հինգ տարեկանից սկսեց սահել չմուշկներով։ Երբ ընտանիքը վերադարձավ Ճապոնիա, Ֆումիեն շարունակեց իր մարզումները։

Ճապոնիայի չեմպիոնի իր առաջին կոչումը Սուգուրին նվաճել է 1997 թվականին։ Հետագայում ևս երեք անգամ անընդմեջ՝ 2001, 2002 և 2003 թվականներին այս մրցաշարում նվաճել է ոսկի և կրկին՝ 2006 թվականին։

2001 թվականին Ֆումիեն հաղթել է Չորս մայրցամաքների առաջնությունում և դարձել է այդ մրցաշարի առաջին հաղթող ճապոնուհին։ Նա հաղթել է Չորս մայրցամաքների առաջնությունում երկու անգամ և այսօրվա դրությամբ այդ մրցույթում նա համարվում է ամենաշատ տիտղոսակիր սպորտսմենուհին։

2002 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերում հինգերորդն էր։ Մեկ ամիս անց աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալ՝ իրենից առաջ թողնելով Միշել Քվանին և Իրինա Սլուցկայային։

2003 թվականին Սուգուրին նորից նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը՝ այս անգամ Քվանից և Ելենա Սոկոլովայից հետո։ տարեկանում

2004 թվականին նա Գրան-Պրիի եզրափակիչում հաղթեց Սաշա Կոենին և դարձավ գեղասահքի Գրան-Պրիի առաջին հաղթող ճապոնուհին։

2006 թվականին Ֆումիեն հաղթել է Ճապոնիայի գեղասահքի առաջնությունում՝ հետ թողնելով Մաո Ասադուին և Սիզուկու Արակավային, սակայն Թուրինի օլիմպիական խաղերում միայն չորրորդն էր։ Հենց նույն տարում էլ նա Աշխարհի առաջնությանը նվաճեց արծաթե մեդալ՝ հետ մնալով Քիմմի Մայսսներից և կրկին դարձել է աշխարհի առաջնություններում երեք մեդալ ունեցող առաջին ճապոնուհին (երկու բրոնզ և արծաթ)։

2007 թվականին Ճապոնիայի առաջնությունում Ֆումիեն չորրորդն էր՝ պարտվելով ավելի երիտասարդ մրցակիցների՝ Յուկարի Նականոյին, Միկի Անդոյին, Մաո Ասադին և չհայտնվեց Աշխարհի առաջնությունում։ Նա նույն տարում հանդես եկավ Չորս մայրցամաքների առաջնությունում, որտեղ կարճ ծրագրից հետո դուրս եկավ վնասվածքի պատճառով։

2008 թվականին նա կրկին չորրորդն էր Ճապոնիայի առաջնությունում և կրկին չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, ինչպես նաև, ավելի վաղ, չկարողացավ անցնել Գրան-Պրիի եզրափակչի որակավորումը։

2008-2009 մրցաշրջանում Սուգուրին «Skate Canada»-յի Գրան-Պրիի էտապում երկրորդն էր և երրորդը՝ «Cup of Russia»-ում՝ նորից չհայտնվելով եզրափակչում։ 2009 թվականի Ճապոնիայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ։ Չորս մայրցամաքների առաջնությունում վեցերորդն էր, իսկ աշխարհի առաջնությունում` ութերորդը։

Մարզիչների փոփոխություն խմբագրել

Սուգուրի Ֆումիեի առաջին մարզիչը եղել է Նոբուո Սատոն՝ Ճապոնիայի տասակի չեմպիոն, Յուկո Սատոյի հայրը։ 19 տարեկանում Ֆումիեն տեղափոխվել է Նյու Ջերսի՝ Նիկոլայ Մորոզովի հետ աշխատելու համար։ 2004-2005 թթ. մրցաշրջանում նա մարզվել է Օլեգ Վասիլևի ղեկավարությամբ, սակայն նա հեռացվել է Ճապոնիայի չմշկասահորդների ֆեդերացիայից, քանի որ Ֆումիեի կատարած թռիչքները խնդիրներ ունեին, և մրցումներում էլ արդյունքները վատ էին։ 2007-2008 թթ. մրցաշրջանի նախապատրաստման մի մասը Ֆումիեն անցկացրեց Մոսկվայում՝ Ալեքսանդր Ժուլինի ղեկավարությամբ։ Մինչև 2008-2009 թվականների մրցաշրջանը իր գործակալի նախաձեռնությամբ կրկին տեղափոխվեց մարզվելու Նիկոլայ Մորոզովի ղեկավարությամբ։

Կարիերայի վերսկսում խմբագրել

2013 թվականի օգոստոսին Սուգուրին հայտարարեց օլիմպիական մրցաշրջանում վերադառնալու իր մտադրությունների մասին։ Նա հայտարարեց իր ցանկության մասին՝ մասնակցելու Ճապոնիայի առաջնությանը, որպեսզի հետո որակավորում ստանա Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։

Անձնական կյանք խմբագրել

Շնորհիվ նրա, որ Ֆումիեն մեծացել է Ալյասկայում (ԱՄՆ), նա հավասարապես լավ գիտի թե՛ ճապոներեն, թե՛ անգլերեն։ Ֆումիեի փոքր քույրը՝ Սիկա Սուգուրին, նույնպես միջազգային մակարդակում հանդես եկող գեղասահորդուհի է։

Ֆումիե Սուգուրին ավարտել է Ճապոնիայում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Վասեդայի համալսարանը։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

2006 թվականից հետո խմբագրել
Մրցումներ/մրցաշրջան 2006—2007 2007—2008 2008—2009 2009—2010 2010—2011 2011—2012
Գեղասահքի աշխարհի առաջնություն 8
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն WD 10 6
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 4 4 2 7 7
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 2
Գրան-Պրիի եզրափակիչ 4
Этапы Гран-при:Skate America 4
Этапы Гран-при:Skate Canada 2 2 9
Этапы Гран-при:Cup of Russia 5 3
Этапы Гран-при:Cup of China 4 7
Этапы Гран-при:NHK Trophy 2
Этапы Гран-при:Trophée Eric Bompard 8
Finlandia Trophy 7
1999—2006 թվականներ խմբագրել
Մրցումներ/մրցաշրջան 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003 2003—2004 2004—2005 2005—2006
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 4
Գեղասահքի աշխարհի առաջնություն 7 3 3 7 5 2
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 4 1 1 1
Գեղասահքի Ճապոնիայի առաջնություն 3 1 1 1 2 3 1
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 2
Գրան-Պրի եզրափակիչ 6 1
Этапы Гран-при:Skate Canada 3 4 2 4 8
Этапы Гран-при:Cup of China 3
Этапы Гран-при:NHK Trophy 8 5 7 4 1 2
Этапы Гран-при:Trophee Eric 4
Этапы Гран-при:Bofrost Cup 2
  • WD = դուրս է եկել մրցումներից
Մինչև 1999 թվականը խմբագրել
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999
Գեղասահքի աշխարհի առաջնություն 18 20
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 4 4
Գեղասահքի Չորս մայրցամաքների առաջնություն 5
Ճապոնիայի առաջնություն 4 1 2 2
Ճապոնիայի առաջնություն պատանիների կարգում 10 9 10 2 2
Գեղասահքը ձմեռային ասիական խաղերում 3 3
Գրան-Պրիի եզրփակիչ 5
Этапы Гран-при:Cup of Russia 7
Этапы Гран-при:Skate Canada 2
Этапы Гран-при:NHK Trophy 6 5 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). ИСУ. 17 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 17.06.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել