Օլեգ Վասիլև (գեղասահորդ)

խորհրդային գեղասահորդ

Օլեգ Վասիլև (ռուս.՝ Оле́г Ки́мович Васи́льев, նոյեմբերի 22, 1959(1959-11-22), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղասահորդ, 1986 թվականին ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի (1984, 1985, 1986 թվականներ) և աշխարհի (1983, 1985, 1988 թվականներ) եռակի չեմպիոն, 1984 թվականի օլիմպիադայի չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1983 թվական) Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Ելույթ է ունեցել զուգասահքում Ելենա Վալովայի հետ։

Օլեգ Վասիլև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Олег Кимович Васильев
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 22, 1959(1959-11-22) (64 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սպորտային կարիերա խմբագրել

  • 1981 թվականի Ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մրցանակակիր. զուգասահքում ազատ ծրագիր կատարեց՝ թռիչքներով փոխարինելով էլեմենտները (պահումները)[1]։

Վալովան և Վասիլևը դարձան առաջին սպորտային զույգը, որը կատարեց եռակի զուգահեռ թռիչք։

Մարզչի կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո զբաղվել է բիզնեսով։ Այնուհետև որոշեց զբաղվել մարզչական աշխատանքով։ Վասիլևի առաջին սաներից են Ելենա Սիրոխվատովա և Օլեգ Շլյախով լիտվացի զույգը։

 
Օլեգ Վասիլևը Տոտմյանինի և Մարինինի հետ 2004 թվականին

2001 թվականին նախկին մարզիչ Նատալյա Պավլովայի հետ ունեցած կոնֆլիկտից հետո Վասիլևի մոտ մարզվել են սկսում Տատյանա Տոտմյանինան և Մաքսիմ Մարինինը։ Այդ ժամանակ նրանք Եվրոպայի չեմպիոնատի արծաթե մրցանակակիրներ էին։ Վասիլևը փոխեց զույգի ոճը, հրավիրեց խորեոգրաֆ Ջուզեպպե Արենիին, բեմադրությունների վրա շարունակում էր աշխատել նաև Սվետլանա Կորոլը։ Հենց Վասիլևի հետ էլ զույգը հասավ իր հիմնական հաջողություններին։ Նրանք դարձան 2006 թվականի օլիմպիական չեմպիոններ, աշխարհի առաջնության կրկնակի և Եվրոպայի հնգակի չեմպիոններ[2]։

Աշխատել է նաև մենասահորդների հետ, օրինակ, 2002 թվականից մինչև 2003 թվականը նրա սանն է եղել Վիկտորյա Վոլչկովան[3]։

Վերջին ժամանակներում Վասիլևի մոտ մարզված ամենահաջողված զույգը Մարիա Մուխորտովա և Մաքսիմ Տրանկով զույգն է (2007 թվականին Ռուսաստանի և Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոններ)[4]։ Մուխորտովա-Տրանկով զույգը բաժանվեց 2010 թվականի աշխարհի առաջնությունից անմիջապես հետո։ Դրանից հետո Օլեգ Վասիլևը հիմնականում երեխաներ է մարզում[5]։

Մինչև 2014 թվականը Սանկտ-Պետերբուրգում մարզում էր Կատարինա Գերբոլդտ/Ալեքսանդր Էնբերտ և իտալական Նիկոլ Դելլա Մոնիկա/Մատտեո Գուարիզե զույգերին։ Օլիմպիադայից հետո իտալական զույգն անցավ մարզվելու այլ մարզիչների մոտ, սակայն շարունակում է խորհրդակցել Վասիլևի մոտ։ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ հայտնի դարձավ, որ Վերա Բազարովան այլևս հանդես չի գալու իր նախկին զուգընկերոջ՝ Յորի Լարիոնովի հետ, բազմիցս հարցազրույցների ժամանակ խոսել է Բազարովայի արժեքների մասին, իսկ 2014 թվականի ապրիլի 9-ին հայտնի դարձավ նու պարազույգի՝ Վերա Բազարովա/Անդրեյ Դեպուտատի մասին, ում մարզելու էր Վասիլևը։ Զույգը մարզվում է Մոսկվայում, ներկայացնում է Մոսկվան Մորդովա հանրապետությունը։

Անձնական կյանք խմբագրել

1984-1992 թվականներին ամուսնացած է եղել Ելենա Վալովայի հետ։ Երկրորդ ամուսնությունից ծնվել է աղջիկը՝ Եկատերինան։ Ներկա պահին ամուսնալուծված է։ 1997 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է ԱՄՆ՝ Չիկագո, որտեղ էլ մարզել է Տատմյանին/Մարինին զույգին[5]։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Սիրողական սպորտի արդյունքներ (Ե.Վալովայի հետ)
Մրցումներ 1980—81 1981—82 1982—83 1983—84 1984—85 1985—86 1986—87 1987—88
Ձմեռային օլիմպիական խաղեր 1 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 2 1 2 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 1 1 1 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 5 2 1
Skate America 3 1
NHK Trophy 1
Nebelhorn Trophy 1
«Московские новости» թերթի մրցանակ 3 3 1 2
Coupe des Alpes 1
  • Արդյունքները պրոֆեսիոնալում (Ե.Վալովայի հետ)
Մրցումներ 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94 1994—95 1997—98
Աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 2 4 4 4 3
Մրցույթ «World Challenge of Champions» 2 5 4 2 3
Կանադայի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 4
Մրցույթ «US Open» 5 2 5
Մրցույթ «Masters Miko» 3
«Legends» 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Биографии Елены Валовой и Олега Васильев». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Т.Тотьмянина и М.Маринин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. В.Волчкова(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. М.Мухортова и М.Траньков.(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  5. 5,0 5,1 Олег Васильев: планов работы с фигуристами высокого класса не строю

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Վասիլև (գեղասահորդ)» հոդվածին։