Ֆուգատո
Ֆուգատո (իտալ․ fugato, բառացի՝ ֆուգայի նման), հոմոֆոն ստեղծագործություններում ձայների մուտքի նմանակման (ֆուգայաձև) սկզբունքի կիրառումը։
Ֆուգատոն ինքնուրույն ստեղծագործություն չէ, սովորաբար կիրառվում է մեկ այլ երաժշտական ձևի ներսում։ Մեծ տեղ է գտել տարբեր ազգերի, այդ թվում նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |