Ֆուադ Փոլադով
Ֆուադ Աղառեխիմ օղլի Փոլադով (ադրբ.՝ Fuad Ağarəhim oğlu Poladov, մայիսի 24, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 2018[1], Բաքու, Ադրբեջան), թատրոնի և կինոյի ադրբեջանցի դերասան, Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1987)[2];
Ֆուադ Փոլադով ադրբ.՝ Fuad Ağarəhim oğlu Poladov | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1948 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 4, 2018[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Yasamal cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
rusdrama-az.com/poladov.html | |
Կենսագրություն
խմբագրելՖուադ Փոլադովը ծնվել է 1948 թվականի մայիսի 24-ին Բաքվում։ Նա ստացել է իր առաջին կրթությունը թիվ 132 միջնակարգ դպրոցում։ 1967-1972 թվականներին սովորել է Միրզաղա Ալիևի անվան Ադրբեջանի պետական արվեստի ինստիտուտի դրամա և կինոդերեսանական ֆակուլտետում։
Նրա առաջին դերը եղել է 1966 թվականին «Հետաքննությունը շարունակվում է» ֆիլմում, դեղը Սելիմ։ 1969-1989 թվականներին աշխատել է ակադեմիական ազգային դրամատիկական թատրոնում[3]։ 1989 թվականից հանդիսանում է Սամեդ Վուրգունի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։ Ֆուադ Փոլադովը մահացել է 2018 թվականի մայիսի 4-ին[4]։ Նրա գերեզմանը գտնվում է «Գուրդ գափըսը» գերեզմանատանում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ - 1982,
- Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ - 1987,
- «Թատերական գործիչ» ոսկե մեդալ - 2004,
- «Ոսկե Դերվիշ» մրցանակ - 2007,
- «Ոսկե Փերի» մրցանակ - 2015,
- Ջաֆար Ջաբարլու մրցանակ - 2016;