Ֆոնդակո դեի Տեդեսկի (վենետիկերեն՝ Fontego dei Tedeschi), պատմական շենք Վենետիկում՝ Հյուսիսային Իտալիայում, գտնվում է Մեծ ջրանցքի վրա՝ Ռիալտոյի կամրջի մոտակայքում։ Եղել է շտաբ և գերմանացի (Tedeschi) վաճառականների համար հանդիսացել է որպես բնակատեղի։

Ֆոնդակո դեի Տեդեսկի
Տեսակշենք
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ-Մուրանո-Բուրանո
ՎայրԿանարեջո
Գտնվում է ափինՄեծ ջրանցք և Ֆոնդակո դեի Տեդեսկիի փողոց
Ճարտարապետական ոճվերածննդի ճարտարապետություն
Հիմնադրված է1228 և 1508
Քարտեզ
Քարտեզ

Ֆոնդակո բառը ծագել է արաբերեն (فُنْدُق) բառից, որը շրջիկ վաճառականների համար նախատեսված պանդոկանման հաստատության է[1][2]։ Tedeschi թարգմանաբար նշանակում է «գերմանացիներ»[3]։

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է 1228 թվականին։ Հրդեհի արդյունքում ավերվելուց հետո շենքը վերակառուցվել է 1505-1508 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Վերանորոգման արդյունքում ստեղծվել է բավականին ֆունկցիոնալ չորսհարկանի շենք, որը շրջապատում է ներսում գտնվող մեծ բակը։ Այդ ճարտարապետությունը բնորոշ է իտալական Վերածննդի ոճին։ Ֆոնդակո դեի Տուրկիի նման Ֆոնդակո դեի Տեդեսկին համատեղել է պալատի, պահեստի, շուկայի և բնակչության համար բնակելի գետտոյի գործառույթները։ Այստեղ էին գալիս գերմանացի վաճառականներ այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են՝ Նյուրնբերգը, Ջուդենբուրգը և Աուգսբուրգը։

Առաջին հարկում ջուրը հասանել էր և դրա համար այն օգտագործվում էր որպես պահեստ, մինչդեռ երկրորդ հարկում տեղակայված էին գրասենյակները, իսկ վերին հարկերում կային մոտ 160 կացարան։

 
Բակի նոր կառուցվածք

Գերմանացի վաճառականներն այնտեղ են ժամանել 13-րդ դարում, շենքի սկզբնական կառուցումից անմիջապես հետո և մնացել մինչև Նապոլեոնյան օկուպացիան։ Այն քաղաքի առևտրական ամենահզոր գաղութներից մեկն էր, և հետևաբար Ֆոնդակոն դարձավ է Արևելքից ներկրվող ապրանքների և Ալպեր ներմուծվող ապրանքների կարևոր առևտրային կենտրոն։ Վենետիկի հանրապետությունը ստանձնել է Ֆոնդակոյի գործարքների լիազորությունները։

Գերմանական համայնքը ժամերգություն էին անում մոտակա կաթոլիկ եկեղեցում՝ Սան Բարտոլոմեոյում[4][5]։

 
Տեսարան Ֆոնդակո դեի Տադերսկիի կտուրից 2017-ի հուլիսին

20-րդ դարում շենքը ծառայել է որպես Poste Italiane-ի վենետիկյան շտաբ։ 2008 թվականին շենքը վաճառվել է Benetton Group-ին, որը կարգադրել է հոլանդացի ճարտարապետ Ռեմ Կոլհասին նախապատրաստել մի նոր առևտրի կենտրոն, որը պետք է ներառվեր Վերածննդի դարաշրջանի շենքում[6]։ Benetton-ը խոստացել է 6 միլիոն եվրո փոխանցել քաղաքային բյուջեին մինչև 2012 թվականի վերջը հանձնված շինթույլտվությունների դիմաց։ Դա բողոք է առաջացրել Իտալիայի պատմական ժառանգության պահպանման համար պայքարող խմբերի շրջանում։

Նկարագրություն

խմբագրել

Fondaco (արաբական ծագմամբ բառ, որը նշանակում է «խանութ-տուն») ունի քառակուսի հատակագիծ և երեք մակարդակ դեպի կենտրոնական բակ։ Ներքևի հարկն ունի հինգ խոշոր կամարաշարք, որոնք պարունակում են սյունազարդ նախասրահներ, որտեղ Մեծ ջրանցքից ապրանքը բեռնաթափվում է։ Երկրորդ հարկն ունի կրկնակի, երկբաժան պատուհանների երկար շարք, որոնք վերին հարկերում զուգակցվում են ավելի փոքր քառանկյուն պատուհանների հետ։ Ֆոնդակոյի առաստաղին կան գագաթաշարեր։

Մոտ 1508 թվականին Մեծ ջրանցք շինության վերին մասի որմնանկարչության հեղինակ են դարձել Ջորջոնեն և Տիցիանը։ Ծովածոցի աղի և խոնավ կլիմայի պատճառով որոշ պատառիկներ փրկվել են, այժմ գտնվում են Վենետիկի Կա' դ'Օրոյում։

Ներքին մասում եղել են նաև Պաոլո Վերոնեզեի, Տիցիանի և Տինտորետտոի նշանավոր նկարներ, որոնք հիմնականում անհետացել են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «FONDACO: definizioni, etimologia e citazioni nel Vocabolario Treccani». www.treccani.it. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  2. «FONDOUK : Définition de FONDOUK». www.cnrtl.fr. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  3. «tedesco: definizioni, etimologia e citazioni nel Vocabolario Treccani». www.treccani.it. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  4. «The church of San Bartolomeo» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Madonna of the Rose Garlands». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Benetton store is latest 'indignity' for Venice's Grand Canal

Աղբյուրներ

խմբագրել
  • Brusegan, Marcello (2005). La grande guida dei monumenti di Venezia. Rome: Newton & Compton. ISBN 88-541-0475-2.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնդակո դեի Տեդեսկի» հոդվածին։