Ռիալտո (կամուրջ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռիալտո (այլ կիրառումներ)
Ռիալտոյի կամուրջը (իտալ.՝ Ponte di Rialto), Վենետիկի (Իտալիա) ամենահայտնի կամուրջներից մեկը։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է։ Բաժանարար գիծ էր համարվում Սան Մարկոյի և Սան Պոլոյի շրջանների համար։
![]() | |
Անունով | Ռիալտո |
Երկիր | ![]() |
Տեղանք | Վենետիկ[1] |
Տեսակ | քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ, ծածկված կամուրջ, տեսարժան վայր, Ներկառուցված կամուրջ և renaissance bridge? |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Մեծ ջրանցք |
Ճարտարապետ | Անտոնիո դա Պոնտե |
Երկարություն | 48 մետր |
Լայնություն | 22,1 մետր |
Բացման տարեթիվ | 1591 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԿամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։
Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։
1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։
Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջելոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։
Կամուրջը ներկայում
խմբագրելՆերկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թթ. ճարտարապետ Անտոնիո դը Պոնտեի (Antonio da Ponte) նախագծով (նման է փայտե կամրջին, որին փոխարինել է)։
կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։ Հենվում է 12 հազար ցցերի վրա, որոնք մխրճված են ջրանցքի հատակը։ Կամրջի վրա տեղակայված են 24 առևտրային տաղավարներ (յուրաքանչյուր կողմում 12 հատ), որոնց կենտրոնում բաժանում են կամրջի երկու կամարները։
Ռիալտոյի կամուրջը քնարերգությունում
խմբագրելԿամուրջը հիշատակվում է Ավետիք Իսահակյանի բանաստեղծություններից մեկում՝
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին, - [2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Բանաստեղծությունը Վիքիդարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիալտո (կամուրջ)» հոդվածին։ |