Ֆլորին Անդոնե (ռումիներեն՝ Florin Andone, ապրիլի 11, 1993(1993-04-11)[1][2], Joldești, Vorona, Բոտոշանի, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, իսպանական «Կորդովա» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։

Ֆլորին Անդոնե
Անձնական տվյալներ
Ազգությունը ռումինացի
Քաղաքացիությունը Ռումինիա Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 11, 1993(1993-04-11)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Բոտոշանի, Ռումինիա
Հասակ 1,82 մ
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Կորդովա ՖԱ
Համար 10
Պատանեկան կարիերա
Ակումբ
2011 Իսպանիա Կաստելիոն ՖԱ 4 (0)
2011—2014  Իսպանիա Վիլյառեալ ՖԱ CFA2
2013—2014  Իսպանիա Ատլետիկո Բալեարես 34 (12)
2014—2015  Իսպանիա Կորդովա Բ CFA2
2014—մինչ օրս Իսպանիա Կորդովա ՖԱ 54 (25)
Ազգային հավաքական
2012 Ռումինիա Ռումինիա (մինչև 19 տ.) 3 (0)
2015—մինչ օրս Ռումինիա Ռումինիա 5 (1)

Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 թ.-ին և հանդես եկել մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմանը։

Ֆուտբոլային կարիերա խմբագրել

2005 թվականին՝ 12 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ նրա հայրը մահացավ ավտովթարի հետևանքով, Անդոնեն սկսեց իր ֆուտբոլային կարիերան երիտասարդական «Վինարոս» ֆուտբոլային ակումբի կազմում։

2008 թվականին ռումինացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կաստելիոն»[3]։ Իսպանական ֆուտբոլային ստորին առաջնությունում իր մասնագիտական դեբյուտը կատարել է 2011 թվականի հունվարի 16-ին՝ «Օրիուելա»-ի դեմ հանդիպումում[4]։

2011 թվականի հունիսի 2-ին Անդոնեն տեղափոխվել է «Վիլյառեալ»՝ վերադառնալով մանկապատանեկան ֆուտբոլին[5]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին Ֆլորինը վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Բալեարես»[6]։ Այնտեղ նա անցկացրել է 34 հանդիպում՝ հեղինակելով 12 գնդակ։

2013 թվականի հուլիսի 3-ին Ֆլորին Անդրադեն ստորագրել է երեքտարյա պայմանագիր «Կորդովա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ նա առաջին անգամ խաղացել է պահեստային թիմում[7]։ Կորդովայի հիմնական կազմում իր դեբյուտը Ֆլորինը կատարել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին Իսպանիայի ֆուտբոլի 2014-2015 մրցաշրջանի «Գրանադայի» դեմ խաղում 57-րդ րոպեին փոխարինելով Խիսկոյին[8]։

2015 թվականի հունվարի 5-ին կատարել է իր առաջնաելույթը Լա Լիգայի առաջնությունում[9]։ «Էյբարի» դեմ տնային հանդիպման ընթացքում Անդոնեն հեղինակել է գոլ 10-րդ վայրկյանին։ Այդ գոլը դառնում է ամենաարագը Անդալուզիայի ֆուտբոլային պատմության ընթացքում և չորրորդը ընդհանուր առմամբ[10][11]։

2015 թվականի հոկտեմբերին Ֆլորինը ամսվա ընթացքում խփել է չորս գնդակ՝ դառնալով իսպանական երկրորդ դիվիզիոնի ամենալավ ֆուտբոլիստ։

2016 թվականի հունվարին «Սևիլյան»[12], «Մալագան», «Սաութհեմփթոնը»[13], «Ասթոն Վիլան[14] » և «Ստյաուան» հետաքրքրություն են ցուցաբերել ռումինացի հարձակվողի համար, սակայն նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվական։

2016 թվականի ապրիլի 3-ին Ֆլորինը ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը «Գիմնաստիկ Տարրագոնա» ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ընթացքում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Florin Andone, botosaneanul care a uimit Spania!» [Florin Andone, the Botosani-born who stunned Spain!] (ռումիներեն). Ziare. 2011 թ․ փետրվարի 15. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  4. «El Orihuela CF empató 1-1 frente al CD Castellón y mantiene su posición de líder» [Orihuela CF drew 1–1 against CD Castellón and maintains its leader position] (իսպաներեն). Orihuela Digital. 2011 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  5. «Dos juveniles, al Villarreal» [Two youth players, to Villarreal] (իսպաներեն). El Periódico Mediterráneo. 2011 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «Florin Andone del Villarreal nuevo jugador del At. Baleares» [Florin Andone from Villarreal new player of At. Baleares] (իսպաներեն). Deporte Balear. 2013 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «El Córdoba ficha al delantero rumano Florin Andone» [Córdoba signs Romanian forward Florin Andone] (իսպաներեն). Marca. 2014 թ․ հուլիսի 3. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «Sólo un trago en Granada» [Only one sip in Granada] (իսպաներեն). Marca. 2014 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Nabil Ghilas and Florin Andone carry Cordoba over Granada». ESPN FC. 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  10. «Florin Andone scores inside 10 seconds as Cordoba settle for draw». ESPN FC. 2015 թ․ հունվարի 16. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  11. «Florin Andone firma el cuarto gol más rápido en la historia de la Liga» [Florin Andone scores the fourth fastest goal in La Liga's history] (իսպաներեն). ABC. 2015 թ․ հունվարի 17. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  12. «Florin Andone, dorit în Primera Division» (Romanian). Click. 2016 թ․ հունվարի 2.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Florin Andone, dorit de două cluburi din Anglia! Englezii şi-au trimis reprezentanţi la ultimul meci al românului» (Romanian). Prosport. 2016 թ․ հունվարի 5.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Florin Andone, dorit de una din marile echipe ale Angliei» (Romanian). replicaonline.ro. 2015 թ․ ապրիլի 21.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Lluvia de goles en el Nou Estadi» [Raining goals in the Nou Estadi] (Spanish). Marca. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորին Անդոնե» հոդվածին։