Ֆլորենս Լեոնտին Մերի Ուելչ[4] (անգլ.՝ Florence Leontine Mary Welch, օգոստոսի 28, 1986(1986-08-28)[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][6]), անգլիացի երգչուհի, երգահան, պրոդյուսեր, Florence and the Machine ինդի ռոք խմբի հիմնադիր և ֆրոնտվումեն, ով փաստացի համարվում է խմբի միակ մշտական անդամը, այդ պատճառով շատ հաճախ խմբի անվանումը համարում են նրա բեմական կեղծանունը[7]։

Ֆլորենս Ուելչ
Բնօրինակ անունանգլ.՝ Florence Welch
Ի ծնե անունանգլ.՝ Florence Leontine Mary Welch
Ծնվել էօգոստոսի 28, 1986(1986-08-28)[1][2] (37 տարեկան)
Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերինդի ռոք և ինդի փոփ
Մասնագիտություներգչուհի, հեղինակ-կատարող, կիթառահար, կոմպոզիտոր և թմբկահար
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներկիթառ և վոկալ
ԼեյբլMoshi Moshi Records?, Iamsound Records, Island Records, Universal Republic Records?, Republic Records և Virgin EMI Records
ԿրթությունAlleyn's School?, Լոնդոնի արվեստի համալսարան[3] և Քամբերվելի արվեստի դպրոց
ԱնդամակցությունFlorence and the Machine
Կայքflorenceandthemachine.net
 Florence Welch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆլորենսը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 28-ին Լոնդոնում։ Մանկությունն անցկացրել է Լոնդոնի հարավում՝ Քեմբերվելում։ Նա ընտանիքի երեք երեխաներից ավագն է։ Մայրը՝ Էվելին Ուելչը, որ Լոնդոնում գտնվող Մերի թագուհու քոլեջի պրոֆեսոր և Վերածննդի դարաշրջանի մասնագետ է[8], իսկ հայրը՝ Նիք Ուելչը՝ գովազդային գործակալության գործադիր տնօրեն[9]։ Երբ Ֆլորենսը 14 տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, յուրաքանչյուրն ստեղծել է իր ընտանիքը, բայց նրանք լավ հարաբերություններ են պահպանել և շարունակել են դաստիարակել երեխաներին։

Ապագա երգչուհու վաղ երաժշտական տպավորություններից մեկը The Rolling Stones խմբի երգերի ներքո սնդուկի պարելն է, որի մեջ նրա հայրը ձայնապնակների հավաքածու էր պահում։ Նրա առաջին վոկալային պարապունքները սկսվել են տանը՝ երգելով Նինա Սիմոնի և Դասթի Սփրինգֆիլդին՝ մարզելով ձայնածավալը օպերային արիաների կատարմամբ։

Ֆլորենսն սկսել է երաժշտությամբ զբաղվել 11 տարեկանից՝ սովորելով մասնավոր Alleyn School-ում, որտեղ ծանոթացել է Ashok ջազային կոլեկտիվի անդամների հետ[10]։ 18 տարեկանում ընդունվել է Քեմբերվելի արվեստի քոլեջ, որտեղ երգել է The Fat Kid և Team Perfect խմբերում։ 2007 թվականն Ֆլորենսը ձևավորել է Florence and the Machine խումբը[11]։

Ձեռքբերում և քննադատություն խմբագրել

Սկսելով ինդի ֆոլկ և գոթիկայի տարրերով փոփ ժանրերի երգերով՝ Ֆլորենս Ուելչն աստիճանաբար հարստացրել է իր երգացանկը։ Նրան սկսել են կոչել Քեյթ Բուշի և Բյորկի ժառանգ։ Ուելչի ստեղծագործության մեջ նկատվել են նաև Թոմ Ուեյթսի և Նիք Քեյվի արվեստին բնորոշ երանգներ։

2010 թվականին Q ամսագիրը Ֆլորենս Ուելչին անվանել է «արտասովորության ներկայիս բրիտանացի թագուհի»՝ նշելով, որ «Նրա մեջ ամեն ինչ հիշեցնում է XIX դարը»[12]։

Բնավորության առանձնահատկություններ և առողջական խնդիրներ խմբագրել

Ֆլորենսը պնդում է, որ մանուկ հասակից ուրվականների է տեսել։ Մանուկ հասակում նա այնքան է վախեցել վամպիրներից և մարդագայլերից, որ նախընտրում էր քնել իր փոքր քրոջ՝ Գրեյսի հետ նույն անկողնում։ Միևնույն ժամանակ երգչուհին կարծում է, որ էքստրասենսային ունակությունների չի տիրապետում. Q ամսագրի հետ հարցազրույցում նա ասել է՝ «Կարծում եմ, որ ես ուղղակի հարուստ երևակայություն ունեմ», և ավելացրել, որ դրա պառճառով քնի հետ լուրջ խնդիրներ ունի. «Իմ սենյակը լի է ուրվականներով։ Հնարավոր է, որ ես իմ ուղեղն էլ եմ ուրվականներով լցրել։ Երբեմն ինձ վախեցնում է այն, թե ինչ է այնտեղ կատարվում»[13]։

Այդպիսի տեսիլքներից մեկը նրան հայտնվել է գիշերը՝ Քյոլնի անտառներից մեկում՝ Գերմանայում կատարած համերգային շրջագայության ընթացքում։ Այդ ժամանակ, երբ նա հուսահատվել էր անհաջող շրջագայությունից, մտածել է ընդմիշտ վերջ դնել երաժշտական կարիերային։ Նրա մահացած տատիկի ուրվականը կոչ է արել՝ «շարունակել այդ հրաշալի կարիերան,ինչ էլ որ պատահի»։ Ֆլորենսի տեսիլքներից որոշ հերոսներ (օրինակ՝ բազմաթիվ վնասվածքներով մեկաչքանի աղջիկ», ում նա «իրական» է համարում, 1930-ական թվականների լուսանկարներից ամերիկացի տղա, ում նա «սիրահարվել» է) դարձել են Florence and the Machine խմբի երգերի հերոսներ։

Մամուլում տարածվել են լուրեր այն մասին, որ նա մանուկ հասակից տառապում է դիսլեքսիայով և դիսպրաքսիայով[13]։ Նա դժվարանում է գնահատել տարածական պարամետրերը։ Մի անգամ ստուդիա գնալ բառացիորեն նա անցել է ապակե դռների միջով և բազմաթիվ կտրվածքներ ստացել։ BRIT Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ, երբ Lungs ալբոմը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, ամենադժվարը նրա համար եղել է աստիճաններով բեմ իջնելը[13]։ Daily Telegraph-ի հետ հարցազրույցում, «դիսլեքսիայի, թեթև աուտիզմի և դիսպրաքսիայի» մասին հարցին, որոնք հիշատակվում են Վիքիպեդիայում, երգչուհին պատասխանել է. «Ատված իմ, նման հարց ինձ առաջին անգամ են տալիս։ Կա դիսլեքսիայի թեթև տեսակ, բայց... Դա ապացուցում է, որ կարելի է ամեն բան գրել, այդպես չէ՞»[14]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Lungs (2009)
  • Ceremonials (2011)
  • How Big, How Blue, How Beautiful (2015)
  • High as Hope (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ray M. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. https://www.nme.com/blogs/nme-blogs/florence-welchs-guide-south-london-according-new-album-2347329/amp
  4. «Home Page – The TLS». TheTLS (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «Florence Welch | British singer-songwriter». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  6. «Florence Welch». Discogs (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «Florence + the Machine - New Songs, Playlists & Latest News - BBC Music». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «People | Department of History | King's College London». www.kcl.ac.uk. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Ryan, Francesca (2009 թ․ հունիսի 4). «Florence and the Machine interview: sound and vision» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «Ashok - 'Plans' (Filthy Lucre) Released 09/04/07». www.gigwise.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  11. Patterson, Sylvia (2009 թ․ սեպտեմբերի 20). «Behind the success of Florence and the Machine». The Sunday Times (անգլերեն). ISSN 0956-1382. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  12. «Florence and the Machine». LiveMusic.Agency (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Interview: Florence & The Machine». Run Riot (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Why Florence is a star, not a machine». www.dailytelegraph.com.au (անգլերեն). 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորենս Ուելչ» հոդվածին։