Ֆլորենս Գրիֆիթ Ջոյներ (անգլ.՝ Florence Griffith-Joyner, դեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - սեպտեմբերի 21, 1998(1998-09-21)[1][2], Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (100 մ` 10,49 վրկ - 16 հուլիսի, 1988 թ.) և (200 մ 21,34 - սեպտեմբերի 29, 1988 թ.)[4]:

Ֆլորենս Գրիֆիթ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Florence Delorez Griffith
Ազգություն՝աֆրոամերիկացի
Մասնագիտացում՝վազորդ, թեթևատլետ և մարզիկ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1959(1959-12-21)[1][2][3]
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 21, 1998(1998-09-21)[1][2] (38 տարեկան)
Մահվան վայր՝Mission Viejo, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասակ՝1,7 մետր
Քաշ՝57 կիլոգրամ

Կենսագրություն

խմբագրել

Ֆլորենս Գրիֆիթը ծնվել է 1959 թվականին Լոս Անջելեսում։ 1983 թվականին առաջին անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը և 200 մետր վազքում գրավել չորրորդ տեղը։ 1984 թվականի Օլիմպիական խաղերում, որոնք անցկացվել են իր հայրենի քաղաքում նա գրավել է երկրորդ տեղը։ Նույն ցուցանիշը նա ցուցաբերել է նաև 1987 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում։ 1988 թվականին Սեուլի Օլիմպիական խաղերում նա նվաճեց երեք ոսկե մեդալ՝ 100 և 200 մետր, ինչպես նաև 4 x 100 մետր փոխանցումավազքում։

Չնայած այն հանգամանքին, որ նա գտնվում էր իր փառքի գագաթնակետին, հաջորդ տարի՝ 1989 թվականին, նա անսպասելիորեն թողել է մեծ սպորտը։ Նա ամուսնացել է եռացատկի օլիմպիական չեմպիոն Ալ Ջոյների հետ (հայտնի մարզիկ Ջեքի Ջոյներ-Քերսիի ավագ եղբայրը)։ 1990 թվականին նրանց ծնվել դուստր՝ Մերին, որը հետագայում դարձել է երաժիշտ։ 1990 թվականից մարզիկը սկսեց լուրջ առողջական խնդիրներ ունենալ, այդ թվում՝ սրտի կաթված։

1998 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆլորենս Գրիֆիթը քնած ժամանակ մահացել է։ Ըստ որոշ տվյալների մահը վրա է հասել էպիլեպտիկ նոպայից, ըստ այլոց՝ սրտի կաթվածից։

Դոպինգի կասկածներ

խմբագրել

Ֆլորենս Գրիֆիթի ձեռքբերումները և 1988 թվականի արդյունքների ապշեցուցիչ բարելավումը կասկածներ հարուցել փորձագետների և մարզիկների շրջանում։ 1988 թվականին Ինդիանապոլիսի Օլիմպիական խաղերի որակավորման մրցումներում վազորդը կորցրեց 0,27 վայրկյան։ Օլիմպիական խաղերի եզրափակիչում նա 0,37 վայրկյանով գերազանցել է 200 մ աշխարհի նախորդ ռեկորդին։

Ֆլորենսի ամուսնուն բռնել են չարտոնված թմրանյութեր օգտագործելիս։ Մարզիկի անսպասելի մահը սրտի կաթվածից 38 տարեկանում միայն ավելացրեց կասկածները։ Չնայած դրան, այս պահին (Ֆլորենս Գրիֆիթ-Ջոյների մահից 25 տարի անց) չկա որևէ ուղղակի ապացույց, որ նա երբևէ օգտագործել է որևէ չհաստատված խթանիչ դեղամիջոց։

Լավագույն արդյունքներ

խմբագրել

Բոլոր արդյունքները 100 մետր վազքում։

Արդյունք Մարզադաշտ Ամսաթիվ Քամի Տեղ Նշումներ
1983
10,96 Ցյուրիխ 24.08.1983 +2,9 1
11,06 Բրյուսել 26.08.1983 -1,7 2
1984
11,02 Բեռլին 17.08.1984 +1,3 1h1
10,99 Բեռլին 17.08.1984 -0,1 2
1985
11,07 Բեռլին 23.08.1985 -0,5 4
11,00 Հռոմ 07.09.1985 +0,5 1
1986
1987
10,96 Քյոլն 16.08.1987 +0,0 2
1988
10,89 Սան Դիեգո 25.06.1988 -0,1 1
10,99 Սանտա Մոնիկա 12.07.1988 +1,1 1
10,60 Ինդիանապոլիս 16.07.1988 +3,2 1h1
10,49 Ինդիանապոլիս 16.07.1988 +0,0 1q1 Աշխարհի ռեկորդ
10,70 Ինդիանապոլիս 17.07.1988 +1,6 1s1
10,61 Ինդիանապոլիս 17.07.1988 +1,2 1
10,62 Սեուլ 24.09.1988 +1,0 1q3  
10,88 Սեուլ 24.09.1988 +1,0 1h7  
10,70 Սեուլ 25.09.1988 +2,6 1s2  
10,54 Սեուլ 25.09.1988 +3,0 1   Օլիմպիադայի եզրափակիչ
10,91 Տոկիո 07.10.1988 +1,4 1

Պայմանական նշաններ․ h - նախնական վազք, q - քառորդ եզրափակիչ, s - կիսաեզրափակիչ, առանց տառ - եզրափակիչ։ Օրինակ․ 1q3 — 1-ին տեղ երրորդ քառորդ եզրափակչում, 1-ին տեղ եզրափակիչում։ Քամին մ/վրկ-ով։

Բոլոր արդյունքները 100 մետր վազքում։

Արդյունք Մարզադաշտ Ամսաթիվ Քամի Տեղ Նշումներ
1982
22,39 Պրովո 05.06.1982 +1,0 1
22,58 Կնոկսվիլ 20.06.1982 -1,0 2
22,23 Ինդիանապոլիս 03.07.1982 +3,4 1
22,34 Խեմնից 10.07.1982 +2,6 2
1983
22,47 Հյուստոն 02.06.1983 +1,4 1h1
22,42 Հյուստոն 04.06.1983 +0,1 2
22,23 Ինդիանապոլիս 19.06.1983 +0,9 3
22,55 Հելսինկի 12.08.1983 -0,3 2q3 Աշխարհի առաջնություն
22,41 Հելսինկի 13.08.1983 +2,1 1s1 Աշխարհի առաջնություն
22,46 Հելսինկի 14.08.1983 +1,5 4 Աշխարհի առաջնության եզրափակիչ
22,27 Ցյուրիխ 24.08.1983 +1,2 3r1
1984
22,16 Սան Խոսե 26.05.1984 +2,5 2
22,59 Լոս Անջելես 21.06.1984 +0,9 2q2
22,31 Լոս Անջելես 22.06.1984 +2,1 1s1
22,40 Լոս Անջելես 22.06.1984 -0,2 2
22,56 Լոս Անջելես 08.08.1984 -2,0 1h1  
22,33 Լոս Անջելես 08.08.1984 +1,4 1q4  
22,27 Լոս Անջելես 09.08.1984 +1,0 1s1  
22,04 Լոս Անջելես 09.08.1984 -0,1 2   Առաջնության եզրափակիչ
1985
22,57 Վեսթվուդ 18.05.1985 +3,4 3
22,46 Քյոլն 25.08.1985 +0,0 1
22,50 Ռիետի 04.09.1985 +0,0 1
1986
1987
22,35 Սան Խոսե 25.06.1987 +0,1 1h2
22,20 Սան Խոսե 26.06.1987 +1,2 1s1
22,56 Հռոմ 01.09.1987 -0,6 1h4 Աշխարհի առաջնություն
22,38 Հռոմ 03.09.1987 -1,9 1s2 Աշխարհի առաջնություն
21,96 Հռոմ 03.09.1987 +1,2 2 Աշխարհի առաջնության եզրափակիչ
1988
22,15 Սանտա Մոնիկա 12.06.1988 +1,4 1
21,90 Ինդիանապոլիս 23.07.1988 +2,4 1s2
21,96 Ինդիանապոլիս 22.07.1988 +0,6 1h1
21,77 Ինդիանապոլիս 22.07.1988 -0,1 1q2
21,85 Ինդիանապոլիս 23.07.1988 +1,3 1
21,76 Սեուլ 28.09.1988 +0,7 1q1 Աշխարհի առաջնություն
21,56 Սեուլ 29.09.1988 +1,7 1s1   Աշխարհի ռեկորդ
21,34 Սեուլ 29.09.1988 +1,3 1   Օլիմպիադայի եզրափակիչ։ Աշխարհի ռեկորդ

Բոլոր արդյունքները 400մետր վազքում.

Արդյունք Մարզադաշտ Ամսափիվ Տեղ
50,94 Հյուստոն 04.06.1983 1
50,89 Լոս Անջելես 08.06.1985 2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 World Athletics database
  4. «Florence Griffith Joyner Biography and Olympic Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2011 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ

խմբագրել