Ֆլորենս Այիսի

կամերունցի կինոռեժիսոր, գիտական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր

Ֆլորենս Այիսի (անգլ.՝ Florence Ayisi, 1962, Կումբա, Հարավարևմտյան շրջան, Կամերուն), կամերունցի կինոռեժիսոր, գիտական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր։

Ֆլորենս Այիսի
Ծնվել է1962
ԾննդավայրԿումբա, Հարավարևմտյան շրջան, Կամերուն
Քաղաքացիություն Կամերուն
ԿրթությունՅաունդեի համալսարան
Մասնագիտությունկինեմատոգրաֆ, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և կինոռեժիսոր
ԱշխատավայրՀարավային Ուելսի համալսարան
ԱնդամությունBlack Female Professors Forum?[1]

Կենսագրությունը և գործունեությունը

խմբագրել

Ֆլորենս Այիսին ծնվել է Կամերունի Հանրապետության Կումբա քաղաքում, 1964 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1962 թվականին)[2]։ Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի բնօրրանում, ապա ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում, որտեղ հիմնավոր բարձրագույն կրթություն է ստացել՝ ավարտելով մի շարք հեղինակավոր կրթօջախներ, այդ թվում՝ Սանդերլենդի համալսարանը, Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանը, Հալլի համալսարանը, Լոնդոնի հեռուստատեսության ուսումնափորձարարական կենտրոնը։ 1986 թվականին ավարտել է նաև հայրենի Կամերունի մայրաքաղաք Յաունդեի համալսարանը։ Ֆլորենս Այիսիի «Հարսնացուներ» կինոնկարը արժանացել է շուրջ երեսուն միջազգային կինոմրցանակների, այդ թվում՝ Կաննի 2005 թվականի կինոփառատոնի մրցանակին՝ «Արվեստ և էսսե» անվանակարգում[3], ինչպես նաև՝ ոչ պակաս հեղինակավոր Peabody մրցանակի[4])[5][6]։ Բացի այդ, «Հարսնացուներ» ֆիլմը 2006 թվականին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի։

2008 թվականին Այիսիին շնորհվել է Մեծ Բրիտանիայի Թագավորության կինեմատոգրաֆիայի խորհրդի Breakthrough Brits մրցանակը՝ նրա «Տաղանդ» կինոնկարի համար[5][7]։ Դրանից մեկ տարի առաջ նա արժանացել էր բարձր ընդունելության՝ հանդիպում ունենալով Մեծ Բրիտանիայի թագուհու հետ[7] այս անգամ էլ գնահատել էին նրա ներդրած ավանդը բրիտանական համագործակցության երկրների միջև կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներում։

Սկսած 2000 թվականից՝ Ֆլորենս Այիսին դասավանդում է Հարավային Ուելսի համալսարանում[8]։ Նրան շնորհվել է պրոֆեսորի պատվավոր կոչում։ Հայրենի Կամերունում նրան ընտրել են գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

2005 թվականին Ֆլորենս Այիսին հիմնադրել է կինոարտադրության Iris Films ընկերությունը։

Որակավորումներ, հավաստագրեր

խմբագրել
  • Բարձրագույն կրթության հավաստագիր (Cert Ed) (1997 թ.) – School of Education, University of Sunderland, U.K
  • Արվեստի վարպետ կինոարտադրությունում - (1992) Northern School of Film and Television, Leeds Metropolitan University, U.K
  • Արվեստի վարպետ թատրոնում և զանգվածային լրատվության բնագավառում - University of Hull, U.K
  • Ժուռնալիստիկայի և հեռուստատեսային արտադրության մասնագետի դիպլոմ - (1987 թ.), Television Training Centre, Fulham Studios, London
  • Անգլերենի մասնագետ - (1986 թ.) - Faculty of Modern Letters and Social Sciences – University of Yaoundé, Cameroon, Central Africa

Ֆիլմագրություն

խմբագրել
  • Zanzibar Soccer Dreams (Florence Ayisi & Catalin Brylla, 2016 թ., տևողությունը՝ 64 րոպե) -
  • Transforming Lives: PNDP and Rural Development in Cameroon (2014 թ., 35 րոպե)
  • Handing Down Time – Cameroon (2012 թ., 55 րոպե)
  • Cameroonian Women in Motion (2012 թ., 10 րոպե)
  • Art of this Place: Women Artists in Cameroon (2011 թ., 40 րոպե)[5]
  • Zanzibar Soccer Queens (2007/2008 թթ., 87 և 52 րոպե)[5][9]
  • Our World in Zanzibar (2007 թ., 35 րոպե)[5]
  • My Mother: Isange (2005 թ., 7 րոպե)[5][10]
  • Sisters in Law (2005 թ.) (Florence Ayisi և Kim Longinotto, 2005 թ., 104 րոպե)
  • Reflections (2003 թ.)[10]

Կարծիքներ

խմբագրել

Մարշա Մաքսիմոնն ու Դորոթի Ք. Ռոյը, ծանոթանալով Ֆլորենս Այիսիի ստեղծագործությանը, գրել են. «Այիսին, պատկերելով ժամանակակից աֆրիկացի կանանց կյանքը, կոտրում է բոլոր պարզունակ կարծրատիպերը և առաջ մղում այն գաղափարը, որ գլոբալ աշխարհում չի կարելի թեթև ու հեշտ բաժանումներ կատարել միմիայն ըստ պետություններ-ազգություններ, արևելք-արևմուտք կամ «զարգացած երկրներ»-«զարգացող երկրներ» բաժանարար գծերի»։ 2012 թվականին հրատարակած իր մի հոդվածում Օլիվիե Ժան Չուաֆեն գրել է. «Ֆլորենս Այիսին և Քիմ Լոնգինոթոն իրենց ստեղծած «Հարսնացուներ» կինոնկարում աչքի են ընկնում ինքնատիպությամբ՝ յուրօրինակ կերպով պատկերելով ետգաղութային ժամանակաշրջանի դատավորին՝ իր անվստահ պահվածքով և միաժամանակ կերտելով երկու ուժեղ կանանց կերպարներ՝ որպես ապահովության և կայուն արդարադատության տիպարներ»։

Գրախոսական մեկ այլ հոդվածում «Հարսնացուներ» կինոնկարը բնութագրվում է իբրև «լավ մտածված և վարպետորեն նկարահանված մի ֆիլմ, որը անկեղծ ու տպավորիչ խոսակցություն է բացում մի ուրիշ, դեռևս քիչ ծանոթ մի մշակույթի և այն կերտող ժողովրդի, մարդկանց մասին»։ Իսկ Black Camera հանդեսում լույս ընծայված գրախոսությունում «Հարսնացուներ»-ը բնորոշվում է որպես մի ֆիլմ, որը «համընդհանրացնում է փորձը՝ առանց համընտրման փորձ անելու»։

Գրականություն

խմբագրել
  • Ayisi, Florence; Brylla, Catalin (2013 թ․ մայիսի 8). «The Politics of Representation and Audience Reception: Alternative Visions of Africa». Research in African Literatures. 44 (2): 125–141. ISSN 1527-2044.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://blackfemaleprofessorsforum.org/professors/florence-ayisi/
  2. «Biography of Florence Ayisi». African Success. 2008 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  3. «Cannes award for courtroom film». BBC News. 2005 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  4. «Winner 2007 Independent Lens: Sisters in Law». Peabody Awards (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Florence Ayisi». Women Make Movies. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  6. «Hollywood embraces Britain's black film talent». The Independent (բրիտանական անգլերեն). 2008 թ․ մայիսի 10. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  7. 7,0 7,1 «Honourees 2008». UK Film Council. 2012 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.
  8. «University of South Wales - Florence Ayisil». Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  9. Mayer, Sophie (2015 թ․ հոկտեմբերի 22). id=APa5CwAAQBAJ&pg=PT163 Political Animals: The New Feminist Cinema (անգլերեն). I.B.Tauris. ISBN 9780857729941. {{cite book}}: Check |url= value (օգնություն); Missing pipe in: |url= (օգնություն)
  10. 10,0 10,1 «Independent Lens . SISTERS IN LAW . The Filmmakers | PBS». www.pbs.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել