Ֆլորա դե Պաբլո

իսպանացի մոլեկուլային կենսաբան

Ֆլորա դե Պաբլո (փետրվարի 25, 1952(1952-02-25), Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի բժշկագիտության դոկտոր, մասնագիտացել է բջջային և մոլեկուլային կենսաբանության բնագավառում[1]։

Ֆլորա դե Պաբլո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1952(1952-02-25) (72 տարեկան)
ԾննդավայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՍալամանկայի համալսարան
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան, բջջաբան և բժիշկ
ԱնդամությունRoyal Academy of Pharmacy?

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ստացել է բժշկի որակավորում և շարունակել ուսումը Սալամանկայի համալսարանում՝ հոգեբանության ոլորտում։ 1976-1979 թվականներին անցել է ավարտական պրակտիկա, իսկ նախադոկտորական պրակտիկան անցել է Սալամանկայի համալսարանի բուժական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի ծառայության պաթոլոգիայի բաժանմունքում, որտեղ ստացել է դոկտորական աստիճան ներքին բժշկության և էնդոկրինոլոգիայի գծով։ Մի քանի տարի աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ որպես հետազոտող (1984-1991 և 1995-1996 թվականներին) ԱՄՆ-ի առողջապահության ազգային իստիտուտի (Բետեսդա) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Փասադենա, Կալիֆոռնիա) համար։ 1982-1984 թվականներին աշխատել է Բարսելոնայի Սանտա Կրուս Սան Պաբլո հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի ծառայությունում՝ որպես բժշկի օգնական։

1991 թվականին, որպես Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող (անգլ.՝ Center of Biological Research (CIB) of the Higher Council for Scientific Research (CSIC)), վերադարձել է Իսպանիա։ 2007-2008 թվականներին Ֆլորա դե Պաբլոն եղել է Կառլոս III բժշկական ինստիտուտի տնօրեն, իսկ ներկայումս աշխատում է որպես Կենսաբանական հետազոտությունների կենտրոնի բջջային և մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր-հետազոտող։

2001-2007 թվականներին եղել է «Կին տեխնոլոգների և հետազոտողների» ասոցիացիայի գլխավոր հիմնադիրներից և նախագահ։ Ֆլորա դե Պաբլոն մտահոգված է գիտական և տեխնոլոգիական ոլորտներում աշխատող կանանց ճանաչելիության ցածր մակարդակով, ինչպես նաև բարձր պաշտոններում և որոշումների կայացման գործընթացում նրանց բացակայությամբ։

Հետազոտություններ խմբագրել

1991 թվականին նա ստեղծել է «Factores de Crecimiento en el Desarrollo de Vertebrados» հետազոտական խումբը, որը 2007 թվականից հայտնի է որպես «Laboratorio 3D: desarrollo, diferenciación, degeneración» ։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում կապված են եղել բջջային և մոլեկուլային կենսաբանության, սաղմնային զարգացման, ինսուլինի և աճի գործոնների, ինչպես նաև նեյրոգենեզի հետ։ Թիմը, որը նա ղեկավարում է, ուսումնասիրում է պրոինսուլինի / ինսուլինի դերը կենտրոնական նյարդային համակարգի զարգացման գործում։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2001 թվական՝ «իսպ.՝ VIII Premio de Divulgación Feminista Carmen de Burgos» մրցանակ, «իսպ.՝ Mujer y Ciencia desde la Europa del Sur» հոդվածի համար[2] տրված Կանանց պատմական ուսումնասիրությունների ասոցիացիայի և Մալագայի համալսարանի կողմից։
  • 2003 թվական՝ Դեղագործության թագավորական ազգային ակադեմիայի ակադեմիկոս։
  • 2006- 2007 թվականներ՝ եղել Է «Ալիսիա Կոպլովից» հիմնադրամի ծրագրային համակարգող։
  • 2007- 2009 թվականներ՝ SET-Routes համալսարանի դեսպան[3] (ԵՄ ծրագիր, որը համակարգվում է Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի (անգլ.՝ EMBL) կողմից։
  • 2011 և 2012 թվականներ՝ ներառված է եղել Իսպանիայի լավագույն առաջատար 100 ցանկում։
  • 2013 թվական` պարգևատրվել է «XIV Edition of the Ana Tutor» մրցանակով։

Հրատարակություններ խմբագրել

Ավելի քան 130 հետազոտական հոդվածների համահեղինակ է։

  • Ինսուլինի առկայությունը հավի ձվերի և հավի սաղմերի մեջ։
  • Ինսուլինի և ինսուլինանման աճի գործոնի գեների տարբեր ձևերով արտահայտումը Քսենոպուսի ձվաբջջում և սաղմերի մեջ։
  • Զարգացող CNS. Պրովինսուլինի, ինսուլինի և ինսուլինանման աճի գործոնների ազդեցության սցենար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Flora de Pablo (5 de enero de 2000). «Mujer y ciencia desde la Europa del sur». Retrieved 12 May 2016.
  3. «SET-Routes University Ambassador». Retrieved 12 May 2016.

Արտաքին հղումներ խմբագրել