Ֆլորա Նվապա

նիիգերիացի վիպագիր և մանկագիր

Ֆլորենս Նվանզուրուահու Նիկրու Նվապա (անգլ.՝ Florence Nwanzuruahu Nkiru Nwapa, ավելի հայտնի է Ֆլորա Նվապա անունով, հունվարի 13, 1931(1931-01-13), Օգուտա, Իմո, Նիգերիա - հոկտեմբերի 16, 1993(1993-10-16), Էնուգու, Նիգերիա), նիգերացի հեղինակ, որին անվանում են ժամանակակից աֆրիկյան գրականության մայր։ Աֆրիկացի կանանց գրողների սերնդի նախնին է, նա ճանաչվել է որպես Բրիտանիայում անգլերեն լեզվով հրատարակող առաջին աֆրիկացի կին վիպասանը։ Հասել է միջազգային ճանաչման[2]։ Իր առաջին նորավեպը՝ «Efuru»-ն, հրապարակվել է 1966 թվականին «Հեինեմանն Կրթական գրքեր» հրատարակչության կողմից։ Նա իրեն երբեք չի համարել ֆեմինիստ գրող[3]։

Ֆլորա Նվապա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 13, 1931(1931-01-13)
ԾննդավայրՕգուտա, Իմո, Նիգերիա
Մահացել էհոկտեմբերի 16, 1993(1993-10-16) (62 տարեկան)
Մահվան վայրԷնուգու, Նիգերիա
Քաղաքացիություն Նիգերիա
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Իբադանի համալսարան
ԵրկերEfuru?, One is Enough?[1], Wives at War?[1] և This is Lagos, and other stories?[1]
Մասնագիտությունվիպասան, մանկագիր, գրող և բանաստեղծուհի
ԱշխատավայրՄինեսոտայի համալսարան, Միչիգանի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Լագոսի համալսարան

Նվապան հայտնի է նաև իր Նիգերիայի քաղաքացիական պատերազմից հետո կառավարության վերականգնման աշխատանքի համար։ Մասնավորապես, նա աշխատել է ծնողազուրկ երեխաների և փախստականների հետ, ովքեր պատերազմի ժամանակ տեղահանվել էին։ Հետագա տարիներին նա Աֆրիկյան գրականությունում և աֆրիկյան կանանց հասարակությունում աշխատել է որպես հրատարակիչ[4]։ Նա առաջին աֆրիկացի հրատարակիչ կանանցից մեկն էր, երբ 1970-ական թվականներին հիմնադրվեց "Tana Press" հրատարակչությունը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Ծնվել է Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Օգուտա քաղաքում[5]։ Վեց երեխաներից ամենամեծն է, ում քույրը՝ Մարթա Նվապան, դրամայի ուսուցչուհի է[6]։ Ֆլորա Նվապան դպրոց է ընդունվել Օգուտայում, Պորտ Հարքոուրթում և Լագոսում։ 1957 թվականին ընդունվել է Իբադանի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Այնուհետև նա գնաց Շոտլանդիա, որտեղ 1958 թվականին Էդինբուրգի համալսարանից ստացել է Կրթության վկայական։

Ուսուցում և հանրային ծառայություններ խմբագրել

Նիգերիա վերադառնալուց հետո Նվապան միացել է Կալաբարի կրթության նախարարությանը որպես կրթության պետ (մինչև 1959 թվականը)։ Ապա նա աշխատանքի է անցել Էնուգուի Թագուհու դպրոցում որպես ուսուցիչ, որտեղ 1969 թվականից 1971 թվականը նա դասավանդել է անգլերեն և աշխարհագրություն։ Նա շարունակում էր աշխատել կրթության և քաղաքացիական ծառայության ոլորտի մի քանի այլ պաշտոններում, Լագոսի համալսարանում (1962–1967)[4]: 1967 թվականից 1970 թվականների Նիգերիայի քաղաքացիական պատերամիզ հետո, նա ընդունվել է Արևելյան Կենտրոնական պետության առողջապահության նախարարության և սոցիալական ապահովության գրասենյակ, որպես հողամասերի, հետազոտության և քաղաքային զարգացման նախարար (1971–1974)[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/Flora-Nwapa
  2. Margaret Busby, "Flora Nwapa", Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent (1992), Vintage: 1993, p. 399.
  3. 3,0 3,1 Susan Leisure, "Nwapa, Flora", Postcolonial Studies @ Emory, Emory University, Fall 1996.
  4. 4,0 4,1 Literary Encyclopedia
  5. Hamilton, Janice, Nigeria in Pictures, p. 71.
  6. "Interesting Things About Flora Nwapa, Nigeria’s First Female Novelist", Information Nigeria, 1 March 2013.