Բացել գլխավոր ցանկը

Ֆերգալ Դևիթ[2] (անգլ.՝ Fergal Devitt, ծնվ.` հուլիսի 25, 1981), իռլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշում` Ֆին Բալոր (իռլ.՝ Finn Bálor) ռինգային անվամբ։ «WWE»-ում անցկացրած ժամանակահատվածում մեկական անգամ նվաճել է NXT և WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։

Ֆին Բալոր
Finn Bálor
Բալորը որպես NXT չեմպիոն
Իրական անունՖերգալ Դևիթ
Benjamin Satterley
Ռինգային անուն(ներ)C.T.U Ռենջեր Ռեդ (II)[1]
Ֆերգալ Դևիթ[2]
Ֆին Բալոր
Պեգասուս տղա (II)[2]
Արքայազն Դևիթ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ86 կգ[2]
Հայտարարվող հասակ1,80 մ[2]
Ծննդյան թվականհուլիսի 25, 1981 (38 տարեկան)
ԾննդավայրԻռլանդիա Բրեյ, Ուիքլոյի դքսություն, Իռլանդիա
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ«NWA UK Hammerlock»
Անդրե Բեյքեր
Ջոնի Մոս
Ջոն Ռայան
«New Japan Inoki Dojo»
Դեբյուտ2000

Առավել նշանակալի կարիերա է ունեցել ճապոնական «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում, որտեղ ելույթ ունենալու տարիներին երեք անգամ նվաճել է IWGP առաջին ծանրքաշային չեմպիոնական տիտղոսը և վեց անգամ՝ IWGP առաջին ծանրքաշային թիմային չեմպիոնական տիտղոսը։ Տիտղոսային նվաճումներից զատ, 2010 և 2013 թվականներին հաղթել է«Best of the Super Juniors» կոչվող մրցույթը։

Կարճատև ելույթներ է ունեցել մեքսիկական «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) լուչա լիվրեի առաջնությունում, որտեղ մեկ անգամ հռչակվել է NWA աշխարհի պատմական միջինքաշային չեմպիոն։ Հանդես է եկել նաև «NWA UK Hammerlock», «NWA Pro», «New England Championship Wrestling», «Pro Wrestling Guerrilla» և մի շարք այլ կազմակերպությունում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «C.T.U~C.T.U հրաժեշտի երեկո Կորակուեն սրահում»։ «New Japan Pro Wrestling» (ճապոներեն)։ Վերցված է սեպտեմբերի 31, 2014 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ֆերգալ Դևիթի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ» 

Արտաքին հղումներԽմբագրել