Ֆինն Էյնար Մորթենսեն (նորվ.՝ Finn Einar Mortensen, հունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3], Օսլո, Նորվեգիա - մայիսի 23, 1983(1983-05-23)[4] կամ մայիսի 21, 1983(1983-05-21)[5], Օսլո, Նորվեգիա) , նորվեգացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և մանկավարժ:

Ֆինն Մորթենսեն
Ծնվել էհունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3]
Օսլո, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Մահացել էմայիսի 23, 1983(1983-05-23)[4] (61 տարեկան) կամ մայիսի 21, 1983(1983-05-21)[5] (61 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, պրոֆեսոր և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՕսլոյի համալսարան
ԿրթությունOslo Conservatory of Music?

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Ֆինն Էյնար Մորթենսենը ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին Նորվեգիայում: 1941-ից 1944 թվականներին մայրաքաղաք Օսլոյում դաշնամուրի դասեր է ստացել Էրլինգ Վեսթերի մոտ, հարմոնիա՝ Թորլեյդ Էքենի և բազմադաշնակություն՝ Քլաուս Էգգեի մոտ: Ֆինն Էյնար Մորթենսենը 1956 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Նիլս Վիգգո Բեյթսոնի մոտ երաժշտական կրթություն է ստացել:

1973 թվականից Ֆինն Էյնար Մորթենսենը Օսլոյի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է: 1961-ից 1964 թվականներին Նոր երաժշտության կազմակերպության վարչության նախագահն է եղել: Ֆինն Էյնար Մորթենսենը նորվեգական արվեստի ավանգարդիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում: Վաղ տարիների ստեղծագործությունները գրվել են Պաուլ Հինդեմիթի ազդեցությամբ: Բայց ժամանակի ընթացքում կոմպոզիտոր Ֆինն Մորթենսենը սկսեց ստեղծագործել իր ոճի մեջ՝ դիմելով ալեաթորիային և սոնորիստիկային:

Կամպոզիտոր Ֆինն Էյնար Մորթենսենն իր մահկանացուն կնքել է վաթսունմեկ տարեկան հասակում՝ 1983 թվականի մայիսի 23-ին:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Սիմֆոնիա(1957)
  • «Էվոլյուցիա» / Evolution (1961)
  • «Per orchestra» (1967)
  • «Կամերային երաժշտություն» (1968)
  • «Գեդդա» (1977)
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1964)
  • Տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար (1950)
  • Կվինտետ փողային գործիքների համար (1951)
  • Ֆանտազիա և ֆուգա դաշնամուրի համար (1958)
  • Սոնատ «Ֆորտունայի անիվը» (1967)
  • Սոնատինա№ 1 (1948)
  • Սոնատինա№ 2 (1952)
  • Կոնցերտ դաշնամուրի և օրկեստրի համար (1963)
  • Սոնատ№ 1 для 2-х фортепиано (1964)
  • Սոնատ№ 2 для 2-х фортепиано (1974)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheterOslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.

ԳրականությունԽմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
  • Wallnеr В., Vеr tids musikk i Norden. — Stockh., 1968.
  • Lange К., Norwegian music. — Oslo, 1971.

Արտաքին հղումներԽմբագրել