Ֆիլիպ կղզի
Ֆիլլիպ կղզի (անգլ.՝ Phillip Island), ամայի կղզի, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, 6 կմ հարավ Նորֆոլկ կղզուց։ Կղզի համարվում է վարչական տարածք Նորֆոլկ կղզու։ Նեպին կղզու հետ միասին և Նորֆոլկ կղզու ոչ մեծ մասը միասին հանդիսանում են Նորֆոլկ կղզու ազգային պարկի մաս։ Ֆիլիպ կղզին ընդգրկված է Ավստրալիայի Ազգային Ժառանգությունում։
Ֆիլիպ կղզի | |
---|---|
![]() | |
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ավստրալիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Նորֆոլք |
Երկարություն | 2,2 կմ |
Լայնություն | 1,9 կմ |
Մակերես | 1,9 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Նորֆոլկ կղզու ազգային պարկ |
Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս |
Անվանված է | Արթուր Ֆիլիպ |
![]() | |
![]() | |
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզին ունի հրաբխային ծագում։ Ձգվածությունը արևմուտքից արևելք կազմում է 2,1 կմ, հյուսիսց հարավ՝ 1,95 կմ։ Մակերեսը 1,90² կմ։ Ամենաբարձր կետը՝ Ջեքի-Ջեքի լեռն է, բարձրությունը 280 մետր է ծովի մակարդակից։
Ֆլորա և ֆաունաԽմբագրել
XIX դարի կեսերին կղզի ներկրվեցին մեծ քանակությամբ խոզեր, այծեր և ճագարներ։ Որը պատճառ է դարձել բուսականության ընդհանուր ոչնչացմանը, որպես հետևանք կղզին ենթարկվել է ուժեղ էրոզիայի և կղզում տարածված է կարմրա–գորշ հողեր։ Սակայն XX դարի սկզբից սկսած կղզուց ոչնչացվեցին խոզերն ու այծերը, ճագարները միայն 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր ակտիվ աշխատանքներ են տարվում բնական միջավայրի վերականգման համար։ Ներկայումս իրականացվում է ծրագիր անտառների վերականգման համար, քանի որ ժամանակին կղզին ծածկված է եղել անտառներով։ Ֆիլիպ կղզում հաշվում են մոտ 80 տեսակի բույսեր։ Ամբողջությամբ անհետացել է ստրեբլորիզ հիասքանչ (լատ.՝ Streblorrhiza speciosa) էնդեմիկ բուսատեսակը, որը XX–րդ դարում Եվրոպայում համարվում էր ամենատարծված ջերմոցային մշակաբույսը[1]։ Կղզում հանդիպում է երկու տեսակի սողուններ գեկոն (լատ.՝ Gekkonidae) և (լատ.՝ Scincidae)։ Շուրջ 12 տեսակի ծովային թռչուններ, այդ թվում այնպիսի տեսակներ ինչպիսիք են՝ թայֆուն սալանդրա, ավստրալիական օլուշա, մոխրագույն կրաչկա։
ՊատմությունԽմբագրել
Կղզու անունը ի պատիվ Արթուր Ֆիլիպի, ով եղել է Նոր Հարավային Ուելսի մարզպետ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Белоусова Л. С., Денисова Л. В. Стреблориза прекрасная (Streblorrhiza speciosa Endl.) // Редкие растения мира. — М.: Лесн. пром-сть, 1983. — С. 291. — 344 с. — 20 000 экз.
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт Норфолка Archived 2009-05-21 at the Wayback Machine. (անգլ.)