Նորֆոլկ կղզու ազգային պարկ

Նորֆոլկ կղզու ազգային պարկ (անգլ.՝ Norfolk Island National Park), գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզիներում, որը պատկանում է Ավստրալիային, մոտ 1500 կմ արևելք Բրիսբենից։ Պարկը զբաղեցնում է Նորֆոլոք կղզու 14%, իսկ Ֆիլիպ և Նեպին կղզիներն ամբողջությամբ։

Նորֆոլկ կղզու ազգային պարկ
en/Norfolk Island National Park
ՏեսակԱվստրալիայի ազգային պարկ
Երկիր Ավստրալիա
ՎարչատարածքՆորֆոլք
Հիմնվել է1984
Մակերես6,5 կմ²
Նորֆոլկ կղզու ազգային պարկը գտնվում է Ավստրալիաում
Նորֆոլկ կղզու ազգային պարկ
Նորֆոլկ կղզու ազգային պարկը գտնվում է Երկիրում
Նորֆոլկ կղզու ազգային պարկ

Ազգային պարկի ընդհանուր տարածքը մոտ 6,5 քկմ, որի մեծ մասը 4,6 քկմ գտնվում է Նորֆոլք կղզու Մաունտ Փիթ լեռնային շրջանում, մնացած մասը 1,9 քկմ Ֆիլիպ և Նեպին կղզիներին։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Պարկի ստեղծման հիմնական նպատակն է պահպանել և վերականգնել էնդեմիկ բույսերի և կենդանիների, բնական էկոհամակարգի և էկոլոգիական գործընթացների զարգացումը, ինչպես նաև ստեղծելու հանգստի համար հնարավորություններ Նորֆոլոք կղզու զբոսաշրջիկների համար։

Ֆլորա խմբագրել

Ազգային պարկում աճում են շուրջ 200 տեսակի բույսեր, որոնցից էնդեմիկ են 40-ը։ Առավել հայտնի է Նորֆոլք կղզու խորհրդանիշ համարվող արաուկարիա բազմատերևը կամ նորֆոլոքյան սոճի, որն ունի մինչև 60 մ բարձրություն։ Ամբողջ աշխարհում մշակվում է որպես դեկորատիվ բույս, իսկ նորֆոլքյան սոճին որպես բնափայտ օգտագործվում է շինարարության մեջ։ Ծառի սերմերը ծառայում են սնունդ արդեն ոչնչացման եզրին գտնվով (Cyanoramphus cookii) թութակի համար։

Մեծ վնաս են հասցրել կղզու բուսական ու կենդանական աշխարհին՝ առնետները, նապաստակները, խոզերը, այծերը և վայրիացած կատուները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորֆոլկ կղզու ազգային պարկ» հոդվածին։