Ֆիլիպ Հերմոգենես Կալդերոն, (մայիսի 3, 1833(1833-05-03)[1][2][3][…], Պուատիե - ապրիլի 30, 1898(1898-04-30)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), ֆրանսիական (մայրը) և իսպանական (հայրը) ծագումով անգլիացի, պատմական ժանրի նկարիչ։ Եղել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Ֆիլիպ Կալդերոն
Ծնվել էմայիսի 3, 1833(1833-05-03)[1][2][3][…]
ԾննդավայրՊուատիե
Վախճանվել էապրիլի 30, 1898(1898-04-30)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրպատմական գեղանկարչություն
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրJuan Calderón?
ԶավակներWilliam Frank Calderon?[5] և George Calderon?
 Philip Hermogenes Calderon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Ռութը, Բոասը և Նաոմին»
 
«Դրժված խոստում» (1856, Թեյթ բրիտանական պատկերասրահ)
 
«Խաղողի որթ»

Կալդերոնը ծնվել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում։ Նրա հայրը՝ Ռիվերենդ Ժան Կալդերոնը (*Ապրիլի 19, 1791 (1791-04-19), Վիլյաֆրանկա դե լոս Կաբալիերոսում, † Հունվարի 28, 1854 (1854-01-28), Լոնդոն), իսպանական գրականության պրոֆեսոր և հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանա, ով դարձել էր անգլիական եկեղեցու անդամ։ Կալդերոնը ցանկանում էր դառնալ ինժեներ, սակայն նրան այնքան հետաքրքրեց նկարչությունը, որ նա մտափոխվեց և նվիրվեց կերպարվեստին։ 1850 թվականին սովորում է լոնդոնի Լեյ նկարչական դպրոցում, այնուհետև, 1851 թվականին մեկնում է Փարիզ և սովորում Ֆրանսուա Էդուարդ Պիկոի մոտ։ Նրա առաջին հաջողության արժանացած նկարը կոչվում է «Բաբելոնի ջրերի մոտ» (1852), որին հաջորդեց «Դրժված խոստում» (1856) նկարը: Սկզբնական շրջանում նա ոգեշնչվում էր Փրի-Ռաֆաելիթիս միության նկարիչական ոճով և որոշ աշխատանքներ արտահայտում են այդ ոճին բնորոշ գունային խորություն և ռեալիստական պատկերներ։ 1872 թվականին Կալդերոնը իր նկարը ցուցահանդեսի է ներկայացնում Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն)[6]։

Կալդերոնը դառնում է Սուրբ Ջոն Վուդ Կլիքի գլխավոր անդամներից, ովքեր հետաքրքրվում էին ժամանակակից և մոդեռն ժանրերով և ոգեշնչվում Փրի-Ռաֆաելիթիս միության գեղարվեստական և սոցիալական աշխատանքներով։ Նրա հետագա աշխատանքներին բնորոշ էին բիբլիական և գրական թեմաներ։ Շատ նկարներում պատկերված են թանկարժեք հագուստով կանայք՝ մետաքսե զգեստով՝ համադրված բնության նուրբ երանգներով։ Նրա «Առավոտ» (1884) նկարում օրորդը դիտում է արևածագը։

«Ջուլիետ» (1888) նկարում Ուիլյամ Շեքսպիրի Ջուլիետը պատշգամբից դիտում է աստղերը[7]։ Նրա հետագա աշխատանքներում ավելի շատ արտահայտված է դասական ժանրը, որը Ֆրեդերիկ Լեյտոնի մտերմության հետևանք էր։ 1887 թվականին Կալդերոնը դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ և աջակցում է Թագավորական ակադեմիայի դպրոցներում ուսուցման զարգացմանը։ «Էլիզաբեթի ինքնազոհողությունը» նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում, սակայն հակասական կարծիքների պատճառ դարձավ, քանի որ հակակաթոլիկական բնույթի էր։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Բաբելոնի ջրերի մոտ» (1852, Թեյթ բրիտանական պատկերասրահ, Լոնդոն)
  • «Տեր իմ, օգնի՛ր» (1855, Յեյլ բրիտանական գեղարվեստի կենտրոն, Նյու Հեյվեն)
  • «Դրժված խոստում» (Հնարավոր չի ասել, թե որքան շատ սրտեր են կոտրվում այս աշխարհում -Լոնգֆելոու) (Թեյթ բրիտանական պատկերասրահ)
  • «Ֆրանսիացի գյուղացիները գտնում են իրենց կորած երեխաներին» (1859, անձնական հավաքածու)
  • «Արյունահողություն Սուրբ Բարվոլոմյում» (1863, անձնական հավաքածու)
  • «Մարգարիտ» (1876,Մանչեստրի պատկերասրահ)
  • «Առավոտ» (1884)
  • «Ջուլիետ» (1888)
  • «Էլիզաբեթի ինքնազոհողությունը» (1891, Թեյթ բրիտանական պատկերասրահ)

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Calderon, Philip Hermogenes // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00030449
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elkan J. Calderon, Philip Hermogenes // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T013152
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/14774
  5. Union List of Artist Names — 2017.
  6. W. W. Fenn, 'Our Living Artists: Philip Hermogenes Calderon RA', Magazine of Art, December 1878, pp. 197–202.
  7. «The Artists». Shakespeare Illustrated. Emory University. 2003. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել