Ֆիլիպ Թերզյան (անգլ.` Philip Terzian. ծնված 1950 թ.), ամերիկահայ լրագրող և արձակագիր։ 2018 թվականից The Washington Examiner- ի հեղինակներից է։ Մինչև 2018 թվականի դեկտեմբերին քաղաքականության և մշակույթի հիմնախնդիրներ լուսաբանող The Weekly Standard-ի փակվելը եղել է դրա ավագ գրողը, 2005–17 թվականներին՝ նաև գրական խմբագիրը։ Նրա հեղինակած գրքերից հիշարժան է հատկապես է Architects of Power: Roosevelt, Eisenhower, and the American Century (Encounter Books 2010) / Իշխանության ճարտարապետները. Ռուզվելտը, Էյզենհաուերը և ամերիկյան դարը ( Encounter Books 2010) երկը։

Ֆիլիպ Թերզյան
Ծնվել էհուլիսի 5, 1950(1950-07-05) (73 տարեկան)
ԾննդավայրKensington, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔրայսթ Չյորչ, Վիլլանովա համալսարան և Sidwell Friends School?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱմուսինGrace Paine Terzian?
Կայքphilipterzian.com
 Philip Terzian Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Թերզյանը ծնունդով Մերիլենդ նահանգի Քենսինգտոն քաղաքից է։ Նրա մորական պապը՝ Սեսիլ Ուիտակեր Անդերսոնը, եղել է Ֆիլադելֆիայի American Stores-ի գործադիր տնօրեն[1], իսկ հորական տատն ու պապը հայ ներգաղթյալներ էին[2]։ Թերզյանը հաճախել է Մերիլենդի նահանգի Մոնտգոմերի շրջանի հանրային դպրոցներ, ապա՝ Վաշինգտոնի Sidwell Friends School-ը և ավարտել է Վիլանովայի համալսարանը ՝ 1973 թվականին ստանալով անգլերենի մասնագետի դիպլոմ։ Նա ավարտական աշխատանք է կատարել Օքսֆորդի համալսարանում HCG Mathew-ի ղեկավարությամբ, ով խմբագրել է Ուիլյամ Գլադստոնի օրագրերը, և ստացել է աստվածաբանական ուսմունքերի դիպլոմ Վիրջինիայի եպիսկոպոսական աստվածաբանական ճեմարանում[3][4]։

Թերզյանն աշխատել է որպես թղթակից և խմբագիր Ալաբամայի The Anniston Star- ում, Reuters-ում և US News & World Report-ում։ 1974-1978 թթ. եղել է The New Republic թերթի, Կենտուկիի Lexington Herald- ի, Los Angeles Times--ի խմբագրական էջերի խմբագրի օգնական, իսկ 1986–92-ին՝ Providence Journal- ի խմբագրական էջերի խմբագիր։

1970 թվականին նա ելույթներ, զեկուցումներ, ճառեր է գրել Լոուրենս Օ'Բրայենի համար, որն այն ժամանակ եղել է Դեմոկրատական ազգային կոմիտեի նախագահ։ Հետագայում նա ելույթներ է գրել (1978–79) ԱՄՆ պետքարտուղար Սայրուս Վենսի համար։

Նախքան The Weekly Standard-ում աշխատանքի անցնելը, Թերզյանը երկու տասնամյակ սյունակագիր է եղել Scripps Howard News Service-ի խմբագրությունում և հոդվածներ է ուղարկել տասնյակ երկրներից։ Ժուռնալիստական իր աշխատանքի համար նա առաջադրվել է Պուլիտցերյան մրցանակի և հասել մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ։ Հետագայում դարձել է Պուլիտցերյան մրցանակի ժյուրիի անդամ, Սթենֆորդի համալսարանի Հուվեր ինստիտուտի մեդիաշխատող։ Նա հոդվածները, թղթակցությունները լույս են տեսել Wall Street Journal- ում, The New Criterion-ում, Harper's-ում, The Spectator-ում, Times Literary Supplement-ում, Լոնդոնի Sunday Telegraph-ում , Commentary-ում, Sewanee Review-ում և այլ պարբերականներում։ Թերթերի խմբագիրների ամերիկյան ընկերության անդամ է, Ամերիկյան խորհրդի անդամ Գերմանիայում, ինչպես նաև Գրականագետների և քննադատների ասոցիացիայի անդամ։ Բացի այդ, նրան տրվել է Վիրջինիա նահանգի Միդլբուրգ քաղաքի Wolver Beagles-ի պատվավոր խարազանը[4]։

Նա ամուսնացած է և երկու երեխաների հայր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Acme Markets, Inc. 1891-1967 From Corner Grocery to Supermarket Chain"
  2. «Q&A with Philip Terzian | C-SPAN.org».
  3. "Philip Henry Terzian." Marquis Who's Who TM. Marquis Who's Who, 2010. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Michigan: Gale, 2010. http://galenet.galegroup.com/servlet/BioRC. Document Number: K2016161736. Fee via Fairfax County Public Library, accessed 2010-08-29.
  4. 4,0 4,1 «Philip Terzian Facebook profile». Facebook. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Թերզյան» հոդվածին։