Կարմիր թագուհին (վեպ)

վեպ

Կարմիր թագուհին (անգլ.՝ The Red Queen), Ֆիլիպպա Գրեգորիի պատմավեպը (2010), նրա «Զարմիկների պատերազմը» վիպաշարի երկրորդ գիրքը։ Իրադարձությունները ընթանում են Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ Առաջին հրատարակությունը եղել է 2010 թվականի օգոստոսի 1-ին։

Կարմիր թագուհին
անգլ.՝ The Red Queen
ՀեղինակՖիլիպպա Գրեգորի
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՄարգարետ Բոֆորթ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՍպիտակ թագուհին
ՀաջորդThe Lady of the Rivers?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչSimon & Schuster
Հրատարակման տարեթիվ2010

Պատմությունը Մարգարեթ Բեֆորթի մասին է, ով Անգլիայի Հենրի VII-ի մայրն է, և անում է ամեն ինչ, որպեսզի գահ բարձրանա իր որդին[1][2]։

2013 թվականին BBC One հեռուսաընկերությունը Գրեգորիի «Սպիտակ թագուհին»(2009), «Կարմիր թագուհին» (2010) և «Արքայագործի դուստրը» (2012) վեպերի հիման վրա նկարահանեց Սպիտակ թագուհին 10-մասանոց պատմական հեռուստասերիալը։ Մարգարեթ Բեֆորթի դերը կատարում էր Ամանդա Հեյլը[3]։

Սյուժե խմբագրել

1453 թվական։ Արդեն տարիքն առած Հենրի VI-ը պահում է իր Անգլիայի գահը՝ չնայած Յորքերի՝ արդեն տասնամյակներ ձգվող քաղաքական ու ռազմական մարտահրավերներին։ Անգլիայի և Ֆրանսիայի միջև Հարյուրամյա պատերազմը մոտենում է իր ավարտին, Անգլիան կորցրել է իր ամբողջ տարածքը՝ բացառությամբ Կալեի։ Պարտությունը Հենրի Արքային գցում է ծանր հոգեկան վիճակի մեջ։ Թագուհին՝ Մարգարիտա Անջուացին, չի կարողանում վերահսկել, և նրանց մեծագույն թշնամին՝ Յորքերի դուքս Ռիչարդը դառնում է Թագավորության պաշտպան։ Անգլիան անորոշության մեջ է։ Երկու խոշոր ընտանիքներ պայքարում են թագավորության գահի համար։ Մինչդեռ կա նաև երրորդ կողմը՝ Ռիչմոնդի կոմս Էդմոնդ Թյուդորի և Մարգարեթ Բեֆորթի որդին՝ Հենրի Թյուդորը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Red Queen». Publishers Weekly. 2010 թ․ մայիսի 3. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. «The Red Queen (Official site)». PhilippaGregory.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «BBC – Media Centre: The White Queen, a new ten-part drama for BBC One». BBC.co.uk. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. http://www.philippagregory.com/books/the-red-queen/behind-the-book