Ֆերնանդ Յագեման (գերմ.՝ Ferdinand Jagemann, օգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3], Վայմար, Սաքսեն-Վայմար - հունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3], Վայմար, Գերմանական միություն), գերմանացի նկարիչ, դերասանուհի Կարոլինայի եղբայրը։

Ֆերնանդ Յագեման
գերմ.՝ Ferdinand Jagemann
FerdinandJagemann.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1780(1780-08-24)[1][2][3]
ԾննդավայրՎայմար, Սաքսեն-Վայմար
Վախճանվել էհունվարի 9, 1820(1820-01-09)[1][2][3] (39 տարեկան)
Մահվան վայրՎայմար, Գերմանական միություն
ՔաղաքացիությունFlagge Großherzogtum Sachsen-Weimar-Eisenach (1813-1897).svg Սաքսեն-Վեյմար-Էյզենախ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչGeorg Melchior Kraus? և Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգեր
Ferdinand Jagemann Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է պատմաբան և գիտնական Քրիստիան Յագեմանի ընտանիքում, որը եղել է դքսուհի Աննա Ամալյա Բրաունշվիգի գրադարանի գրադարանվարարը, Ֆերնանդի քույրը եղել է Աննայի որդու՝ դուքս Կարլ Ավգուստի սիրուհին։ Կարլ Ավգուստը հովանավորել է Ֆերնանդին՝ ուղարկելով ուսանելու կասելցի նկարիչ Թիշբեյնի մոտ։ Նրա նկարչության ուսուցիչներից են եղել նաև Հենրիխ Ֆրիդրիխ Ֆյուգերը և Գեորգ Մելխիոր Քրաուսը։ Կրթության նպատակով գործուղվել է Փարիզ, այնուհետև՝ Հռոմ։

Ֆերնանդը նկարել է իր ժամանակների հայտնի մարդկանց դիմանկարներները։ Ավելի մեծ ճանաչում ստացավ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե նկարի[4] շնորհիվ։ Նկարել է նաև Յոհան Ֆրիդրիխ Շիլլերին՝ մահվան մահճակալին պառկած։

Մահացել է պրոֆեսորի կոչումով Վեյմարի իշխանական ազատ դպրոցում աշխատելու տարիներին։ Ֆերնանդ Յագեմանի հիշատակին նվիրված ելույթներից մեկն անց է կացրել Գյոթեն մասոնական ժողովարանում։ Թաղվել է Յակոբսֆրիդհոֆ գերեզմանատանը։

ԱշխատանքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել