Ֆեռնանդո Մեցասոմա (իտալ.՝ Ferdinando Mezzasoma, օգոստոսի 3, 1907(1907-08-03), Հռոմ, Իտալիա - ապրիլի 28, 1945(1945-04-28), Դոնգո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի քաղաքական և պետական գործիչ, լեյտենանտ, լրագրող։

Ֆեռնանդո Մեցասոմա
իտալ.՝ Ferdinando Mezzasoma
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1907(1907-08-03)
ԾննդավայրՀռոմ, Իտալիա
Մահացել էապրիլի 28, 1945(1945-04-28) (37 տարեկան)
Մահվան վայրԴոնգո, Կոմո, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Գիտական աստիճանդափնեկիր[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններnational councillor to the Chamber of Fasci and Corporations?
ԿուսակցությունՀանրապետական ֆաշիստական կուսակցություն և Ազգային ֆաշիստական կուսակցություն
 Ferdinando Mezzasoma Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության կազմարվորման պահից անդամակցել է կուսակցությանը։ 1929-1932 թվականներին ծառայել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում։

1930 թվականին նշանակվել է ֆաշիստական «դպրոցի» փոխնախագահը։ 1932-1935 թվականներին եղել է Պերուջայի դաշնային տնօրինության խորհրդի անդամ։

1935-1937 թվականներին զբաղեցրել է երիտասարդական ֆաշիստական համալսարանի փոխնախագահի պաշտոնը։ 1937-1938 թվականներին ֆաշիստական կուսակցության տնօրինության անդամ է, իսկ 1939-1942 թվականներին՝ ֆաշիստական կուսակցության փոխնախագահ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել է Ֆրանսիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ 1942 թվականի մարտից մինչև 1943 թվականի հուլիսը եղել է Իտալիայի մշակույթի նախարարության մամուլո քարտուղար։

Եղել է Իտալիայի սոցիալական հանրապետության մշակույթի նախարար, միևնույն ժամանակ կապի նախարարության սպա։

1945 թվականի ապրիլին Շվեյցարիա փախչելու փորձի ժամանակ ձերբակալվել է իտալացի պարտիզանների կողմից և ապրիլի 28-ին գնդակահարվել Դոնգոյում։

Նրա մարմինը Բենիտո Մուսոլինիի, Կլարիս Պետաչչիի և այլ նախարարների մարմինների հետ գլխի վրա կախել են Միլանի Լորենցո հրապարակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Чиано Галеаццо, Дневник фашиста. 1939—1943. М.: Издательство «Плацъ», Серия «Первоисточники новейшей истории», 2010, 676 с. ISBN 978-5-903514-02-1
  • Залесский К. А. Кто был кто во Второй мировой войне. Союзники Германии. — М.: АСТ, 2004. — Т. 2. — 492 с. — ISBN 5-271-07619-9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Մեցասոմա» հոդվածին։