Ռոման Ֆեդորիվ
Ռոման Ֆեդորիվ (ուկրաիներեն՝ Рома́н Микола́йович Фе́дорів, դեկտեմբերի 1, 1930, Բրատկովցի, Լեհաստան - մարտի 14, 2001, Լվով, Ուկրաինա), ուկրաինացի գրող, լրագրող, խմբագիր։
Ռոման Ֆեդորիվ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1930 |
Ծննդավայր | Բրատկովցի, Լեհաստան |
Վախճանվել է | մարտի 14, 2001 (70 տարեկան) |
Վախճանի վայր | Լվով, Ուկրաինա |
Գերեզման | Լիչակիվ գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Լվովի համալսարան |
Ժանրեր | վեպ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ռոման Ֆեդորիվը ծնվել է 1930 թվականին Իվանո Ֆրանկովսկի Բրատկովցի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1967 թվականին ավարտել է Լվովի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև աշխատել է տեղական մամուլում։ 1950-1953 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1956 թվականից աշխատել է «Մոլոդյոժ Ուկրաինի» թերթում, 1968 թվականին եղել է «Жовтень» գեղարվեստական ամսագրի խմբագիրը, ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Ամսագրում նախաձեռնել է կատեգորիա ուկրաինական սփյուռքի մոռացված գրողների և հրատարակիչների համար։ 1970-1980-ական թվականները Ֆեդորիվի համար եղել են արդյունավետ։ Ուկրաիներեն գրել է մի շարք գրքեր պատմական և ժամանակակից թեմաներով[2]։
Մահը խմբագրել
Մահացել է 2001 թվականի մարտի 14-ին։ Թաղված է Լվովի Լիչակովսկի գերեզմանատանը[3]։
Ստեղծագործություններ խմբագրել
Տպագրվել սկսել է 1955 թվականից։ Առանձին հրատարակությամբ լույս են տեսել նովելների, պատմվածքների ժողովածուներ։
- «Հոկտեմբերյան սոնատ», 1959
- «Հետքեր քարաժայռերի վրա», 1963
- «Սպիտակ թխկու օրորոցը», 1970
- «Ձարխոտի գույնը», 1969
- «Մաքուր հատիկ», 1974
Պարգևներ խմբագրել
- Տարաս Շևչենկոյի անվան ՈՒԽՍՀ պետական մրցանակ, 1993
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://web.archive.org/web/20170208180329/http://zbruc.eu/node/26557
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
- ↑ «Могила Романа Федоріва, письменника ::: альбом Львів, Личаківський цвинтар: випадковий погляд ::: РАЗНОЕ » Разное / фото 6425824 800 x 601 io.ua». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.