Ֆեդերիկո Բարբա
Ֆեդերիկո Բարբա (իտալերեն՝ Federico Barba, սեպտեմբերի 1, 1993[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում։
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1993[1][2] (29 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 188 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 77 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերաԽմբագրել
Բարբան իր կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Ատլետիկո» ակումբում։ Տասնհինգ տարեկան հասակում տեղափոխվել է «Ռոմայի» ակադեմիա։ Ֆեդերիկոն պատանեկան թիմին օգնել է հաղթել երիտասարդական առաջնությունում, ինչպես նաև երկու անգամ նվաճել Իտալիայի պատանեկան գավաթը։ Մրցությունների արդյունքներով ճանաչվել է լավագույն երիտասարդ պաշտպան[3]։ 2012 թվականի ամռանը Բարբան վարձավճարով տեղափոխվել է «Գրոսետո»։ Հոկտեմբեր 20-ին «Մոդենայի» դեմ խաղում նշել է նորամուտը Սերիա Բ-ում[4]։ Մրցաշրջանի ավարտին «Գրոսետոն» գնել է Ֆեդերիկոյի տրանսֆերը 200 հազար եվրոյով, իսկ մեկ ամիս անց «Էմպոլիին» է վաճառել իրավունքների 50 %-ը 250 հազար եվրոյի դիմաց[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին «Մոդենայի» դեմ խաղում Բարբան կատարել է նորամուտը նոր թիմի կազմում[6]։ Դեբյուտային մրցաշրջանում նա ակումբին օգնել է անցնել էլիտա։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Չեզենայի» հետ խաղում նշել է նորամուտը Իտալիայի Սերիա Ա-ում[7]։ Նոյեմբերի 9-ին Հռոմի «Լացիոյի» դեմ խաղում Ֆեդերիկո Բարբան խփել է իր առաջին գոլն «Էմպոլիի» կազմում[8]։
2016 թվականի սկզբին Բարբան վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ» հետագայում գնման իրավունքով[9]։ Ապրիլի 23-ին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում նշել է նորամուտը Բունդեսլիգայում[10]։ Մայիսի 2-ին Բրեմենի «Վերդերի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է ինքնագոլ, այնուհետև գրավել հակառակորդի դարպասը[11]։
2017 թվականի ամռանը Բարբան տեղափոխվել է Խիխոնի «Սպորտինգ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո[12]։ «Ալկորկոնի» դեմ խաղում նա նշել է նորամուտը Սեգունդայում։ 2018 թվականի մայիսի 27-ին «Գրանադայի» դեմ խաղում Ֆեդերիկոն խփել է իր առաջին գոլը «Սպորտինգի» կազմում[13]։
Միջազգային կարիերաԽմբագրել
2015 թվականին Ֆեդերիկո Բարբան Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա եղել է փոխարինող և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Schede Premiati - Talenti del Calcio - Coppa Santa Maria di Leuca 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 12
- ↑ «Մոդենա VS. Գրոսետո 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-10—20
- ↑ «Relazione Finanziaria Annuale per l’esercizio chiuso al 30 giugno 2014» (իտալերեն)։ A.S. Roma։ 6 October 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին
- ↑ «Էմպոլի VS. Մոդենա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-10—05
- ↑ «Չեզենա VS. Էպոլի 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-09—20
- ↑ «Էմպոլի VS. Լացիո 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11—09
- ↑ «VfB sign Federico Barba»։ vfb.de։ VfB Stuttgart։ 1 February 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 1 February 2016
- ↑ «Շտուտգարտ VS. Բորուսիա Դորտմունդ 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-04—23
- ↑ «Վերդեր VS. Շտուտգարտ 6:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-05—02
- ↑ «Sporting de Gijon sign Federico Barba»։ elcomercio.es։ 24 July 2017։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 24
- ↑ «Սպորտինգ Խիխոն VS. Գրանադա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-05—27
Արտաքին հղումներԽմբագրել
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- FIGC Archived 2015-02-05 at the Wayback Machine.