Ֆեդերիկո Ալվարես

ուրուգվայցի կինոռեժիսոր

Ֆեդերիկո (Ֆեդե) Ալվարես (իսպ.՝ Federico «Fede» Álvarez, փետրվարի 9, 1978(1978-02-09)[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, որը առաջին հերթին հայտնի է «Չարագուշակ մեռելները։ Սև գիրքը» և «Մի՛ շնչիր» ֆիլմերով, ինչպես նաև «Խուճապային հարձակում» (Ուրուգվայի մայրաքաղաք նեխուժող հսկայական ռոբոտների մասին) կարճամետրաժ ֆիլմով։

Ֆեդերիկո Ալվարես
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1978(1978-02-09)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Uruguay.svg Ուրուգվայ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Luciano Álvarez?

ԿարիերաԽմբագրել

Ֆեդերիկոն ուրուգվայցի գրող, լրագրող և պատմության պրոֆեսոր Լուսիանո Ալվարեսի որդին է[2]։

23 տարեկան հասակում իր զուգընկեր Կլաուդիա Աբենդի հետ նկարահանել է իր առաջին 12 րոպեանոց «Los pocillos» ֆիլմը։ 2009 թվականին Ալվարեսը նկարահանել և YouTube-ում տեղադրել է իր «Խուճապային հարձակում» կարճամետրաժ ֆիլմը: Մի քանի շաբաթ անց Ֆեդերիկոն պայմանագիր է կնքել «Ghost House Pictures» կինոընկերության հետ[3]։

«Ես տեսանյութը տեղադրել եմ հինգշաբթի օրը, իսկ երկուշաբթի օրը իմ էլեկտրոնային փոստը լի էր հոլիվուդյան ստուդիաների նամակներով։ Ես պարզապես ցնցված էի»

[4]։ Նրանց առաջին համագործակցությունը «Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը» ֆիլմն է, որը մեծ հաջուղություն է ունեցել՝ միայն ամերիկյան վարձույթում՝ հավաքելով ավելի քան 50 միլիոն դոլար (ընդամենը 97[5])՝ ունենալով 17 միլիոն բյուջեի դեպքում[5]։ «Չարագուշակ մեռյալների» թողարկումից հետո Ալվարեսը խոստովանել է, որ չի պատրաստվում մի քանի սիքվելներ անել, բայց դրա փոխարեն երկու տարի անց սկսել է աշխատել «Մի՛ շնչիր» ցածր բյուջեով թրիլլերի վրա, որն թողարկվել է 2016 թվականի մարտին և նույնպես դրական արձագանքներ է ստացել թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների կողմից[6]։ Ֆեդը խոստովանել է, որ իրեն առաջարկել են համագործակցել Marvel Studios-ի հետ, սակայն մերժել է։ Նա այդ ամենն բացատրել է իր մտավախությամբ, որ ստիպված պետք է նկարահանի այն, ինչ ուզում է ստուդիան, այլ ոչ թե ինքը[7]։ Բացի այդ, վերջերս հայտնի է դարձել, որ ռեժիսորին առաջարկել են գլխավորել շվեդացի գրող Դավիթ Լագերկրանցու համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մի աղջիկ, որը խճճվել էր սարդոստայնում» նախագիծը: Ֆիլմը ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից 2011 թվականին նկարահանած «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունն է:

ՖիլմագրությունԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

  • 2001 — Los pocillos — կարճամետրաժ
  • 2003 — El último Alevare — կարճամետրաժ
  • 2005 — Զարմանալի / El cojonudo
  • 2009 — Խուճապային հարձակում / Ataque de pánico!
  • 2013 — Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը / Evil Dead
  • 2014 — Առավոտից մինչև լուսաբաց / From Dusk Till Dawn: The Series (առաջին եթերաշրջան, 8-րդ էպիզոդ)
  • 2016 — Մի՛ շնչիր / Don't Breathe
  • 2018 — Մի աղջիկ, որը խճճվել էր սարդոստայնում / The Girl in the Spider's Web

ՍցենարիստԽմբագրել

  • 2003 — El último Alevare — կարճամետրաժ
  • 2005 — Զարմանալի / El cojonudo
  • 2009 — Խուճապային հարձակում / Ataque de pánico!
  • 2013 — Չարագուշակ մեռյալները։ Սև գիրքը / Evil Dead
  • 2016 — Մի՛ շնչիր / Don't Breathe

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Fede Álvarez: en la jungla hollywoodense» (իսպաներեն)։ elobservador.com.uy։ 2017-03-07։ Վերցված է 2019-02-18 
  3. Billington Alex։ «Panic Attack Director Federico Alvarez Lands a Film at Ghost House»։ FirstShowing.net։ Վերցված է January 8, 2013 
  4. «Приступ паники! / Ataque de Pánico!»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2019-07-16 
  5. 5,0 5,1 «Evil Dead»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
  6. «Interview: Director Fede Alvarez on Don’t Breathe». Comingsoon.net.
  7. H. Shaw Williams։ «Did Fede Alvarez Turn Down Marvel’s Doctor Strange?»։ Screenrant։ Վերցված է 9 August 2016 

Արտաքին հղումներԽմբագրել