Մի՛ շնչիր (ֆիլմ)

ֆիլմ

«Մի՛ շնչիր» (անգլ.՝ Don't Breathe), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ֆեդերիկո Ալվարեսի կողմից: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորել են Ջեյն Լևին, Դիլան Միննեթը և Սթիվեն Լենգը: Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 12-ին South by Southwest փառատոնի շրջանակներում, իսկ կինոթատրոններում այն էկրաններ է բարձրացել օգոստոսի 26-ին:

Picto infobox cinema.png
Մի՛ շնչիր
անգլ.՝ Don't Breathe
Մի՛ շնչիր (ֆիլմ).png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], թրիլեր և քրեական
Թվականմարտի 12, 2016[2], սեպտեմբերի 8, 2016[3][2], օգոստոսի 26, 2016[2] և օգոստոսի 25, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖեդե Ալվարես[1]
ՊրոդյուսերՍեմ Ռեյմի, Ռոբ Տապերտ և Ֆեդե Ալվարես
Սցենարի հեղինակՖեդե Ալվարես
ԴերակատարներՋեյն Լևի, Դիլան Մինեթ, Դենիել Ձովատտո և Սթիվեն Լենգ
ՕպերատորPedro Luque?
ԵրաժշտությունRoque Baños?
ՄոնտաժEric L. Beason?
Պատմվածքի վայրԴետրոյթ
Տևողություն88 րոպե[5]
Բյուջե9 900 000 $
Շահույթ152 718 657 $[6]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Երեք երիտասարդ հանցավոր ընկերներ որոշում են գնալ Դետրոյթ, որի փողոցներից մեկում ապրում էր ընդամենը մի ծերուկ, ով մասնակցել է Իրաքի պատերազմին և կորցրել տեսողությունը: Թվում է թե երիտասարդ արկածախնդիր ընկերները կարող են առանց որևէ ջանք գործադրելու հեշտությամբ թալանել ծերուկի գանձերը, որոնք, ըստ ընկերներից մեկի, անցում են 200.000 դոլարի սահմանը: Գիշերը, երբ արդեն ծերունին քնել էր, նրանք անցնում են գործի, առաջին հերթին, իմանալով, որ նա շուն ունի, փորձում են ճանապարհից հեռացնել նրան: Շանը քնեցնելուց հետո արդեն տուն մտնելու փորձեր են անում, սակայն ծերուկը խելացիորեն փակել էր բոլոր դռները և պատուհանները, նրանց մնում է միայն մտնել փոքրիկ պատուհանով, որով և աղջիկը մտնում է ներս: Այնուհետև վերցնելով ապահովագրական սարքի հեռակառավարման վահանակը բացում է դուռը իր ընկերների համար: Մտնելով ներս նրանք անցնում են գործի: Փնտրելով սեյվը, որտեղ և գտնվում էր ծերունու հավաքած փողերը, ընկերներից մեկը մտնում է նաև նրա սենյակը, որտեղ նրան ավելի խորը քնեցնելու համար, օգտագործում է հատուկ գազային նյութ:

Սենյակից դուրս գալուց հետո, նրանք տեսնում են մի հնամաշ եղած դուռ, որը ամուր փակված էր կողպեքով: Ընկերներից մեկը, գրպանից հանելով զենքը, կրակում է դռան կողպեքի վրա, որով և կարողանում է բացել դուռը: Սակայն կրակոցից վախեցած ընկերներից մեկը լքում է նրանց և փախչելու փորձ կատարում: Թվում է թե ամեն ինչ շատ լավ է դասավորվում հանցագործ խմբի անդամների համար, սակայն անսպասելիորեն հայտնվում է կույր ծերունին և փորձում պարզել նրանց իր տունը մտնելու պատճառը: Ընկերներից մեկը վախենալով պահանջում է, որ ծերունին ոչ մի քայլ առաջ չգա, սակայն նրա պահանջները ապարդյուն անցան, քանի որ ծերունին լինելով զինվորական, հեշտությամբ վերցնում է նրանց իր ձեռքի զենքը և ստիպում նրան ասել, թե բացի իրանից տանը կան մարդիկ, թե ոչ: Լսելով բացասական պատասխան, ծերունին սպանում է նրան և այնուհետև գնում փակելու բոլոր հնարավոր դուրս գալու ելքերը:

Ընկերներից մեկը վախեցած մտնում է ծերունու զգեստապահարան, որտեղ որոշ ժամանակ անց գալիս է ծերունին, և պատի հետևից բացում է սեյվը, որպեսզի ստուգի թե արդյոք տեղում է փողը: Համոզվելով իր գանձերի անվտանգության մասին, նա գնում է սպանված տղայի դիակը թաքցնելու: Զգեստապահարանում թաքնված աղջիկը տեսնում է սեյվի անվտանգության կոդը և մտապահում այդ: Ընկերներից երրորդը, ով լսել էր կրակոցի ձայնը, շտապում է վերադառնալ իր ընկերների մոտ: Մտնելով տուն նա հեռախոսի միջոցով սկսում է գրել իր ընկերներին և իմանում, թե կոնկրետ որտեղ են գտնվում նրանք: Գալով հյուրասենյակ նա տեսնում է թե ինչպես է իր ընկերներից մեկի դիակը ծերունին տանում դեպի թաքստոց: Այնուհետև կարողանում է գտնել իր ընկերուհուն:

Երբ նրանք հանդիպում են, ընկերուհին ասում է, որ տեսել է սեյվի տեղը և գիտի նաև անվտանգության կոդը: Ընկերը ստուգում է, որ ծերունին մոտակայքում չէ, և նոր նրանք անցնում են սեյվը բացելու գործին: Բացելով սեյվը նրանք ապշում են այնտեղի գանձերը տեսնելով և փորձում շուտափույթ վերցնել գումարը ու հեռանալ այդ դժոխքային տնից: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, ինչպես և թվում էր: Նրանք որոշում են նկուղով դուրս գալ տնից, ուստի բացելով այն հնամաշ դուռը և իջնելով ներքև նրանք սարսափում են, երբ տեսնում են կապկպված մի աղջկա: Այդ աղջիկը փորձում է ամեն կերպ նրանցից օգնություն խնդրել, և դուրս գալ այդ տնից: Ընկերները մեկ ընդհանուր հայտատարի գալով օգնում են աղջկան, և նրանք երեքով փորձում են փախչել այդտեղից:

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Գրախոսություն