Ֆացիոյի սիրուհին (նկար)
«Ֆացիոյի սիրուհին» (ինչպես նաև «Աուրելիա»), պրեռաֆայելիտ անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի յուղաներկով նկարած նկարներից, ստեղծվել է 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում։
Ֆացիոյի սիրուհին | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[1] |
տարի | 1863 |
բարձրություն | 36,8 սանտիմետր[2] |
լայնություն | 43,2 սանտիմետր[2] |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և կարմրափայտ ծառ |
գտնվում է | Թեյթ Բրիտանիա |
հավաքածու | Թեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Aurelia (Fazio's Mistress) Վիքիպահեստում |
Նկարը շարունակում է 1860-ական թվականներին «Bocca Baciata» նկարից սկսած Ռոսսետտիի շիկահեր, զգացմունքային կանացի կերպարների շարքը[3]։ Ստեղծագործության անվանումով հղում է կատարվում 14-րդ դարի իտալացի բանաստեղծ Ֆացիո դելի Ուբերտիի ստեղծագործությանը, որը Ռոսետին թարգմանել է անգլերեն[4]։ Ստեղծագործության մեջ տեղ են գտել փոքրիկ դետալներ՝ Ֆացիոյի բանաստեղծություններից մեկից, որը նկարագրում է լիրիկական հերոսի սիրուհուն՝ ներառյալ հերոսուհու մատին գտնվող մատանին[4]։ Բանաստեղծությունը շոշափում է վտանգավոր կանացի գեղեցկության թեման, որի առջև անզոր են տղամարդիկ, այսպիսով, Ռոսետին նորից անդրադառնում է ճակատագրական կնոջ կերպարին[3]։ 1869 թվականին նկարիչը որոշել է անվանափոխել նկարը՝ անվանելով այն «Աուրելիա»՝ հղում կատարելով հերոսուհու խարտյաշ վարսերին (լատին․՝ Aurelii «ոսկե»)[4], նա չէր ցանկանում նաև, որ նկարը զուգակցվի միայն Վենեցիայի և իտալական մշակույթի հետ[5]։ Այդ ժամանակ Ֆացիոյի բանաստեղծության տողերը հանվել են նկարի շրջանակից[6]։ «Աուրելիա» անվանումը հղում է կատարում նաև 1855 թվականին Ժերար դը Ներվալիայի համանուն նովելին, որը գրելու ընթացքում հեղինակը ներշնչվել է Դանթե Ալիգիերիի՝ «Նոր կյանք» բանաստեղծությունից, իր հերթին այս բանաստեղծությունը աղբյուր է հանդիսացել Ռոսետիի նկարների սյուժեի համար՝ ողջ կյանքի ընթացքում[6]։ Նկարը գնող կոլեկցիոներ Ջորջ Ռեյը ցանկացել է պահել առաջին անվանումը[7]։
Նկարի համար բնորդուհի է դարձել Ֆանի Կորնֆորտը[5]։ Տասնամյակներ անց՝ 1873 թվականին, նկարը վերափոխվել է, սակայն Կորնֆորտի դեմքն անփոփոխ է մնացել (իր աշխատանքներում Ռոսետին հաճախ է փոփոխել Ֆանի Կորնֆորտի դեմքը՝ այն փոխարինելով Ալեքս Ուայլդինգի դեմքով)[8]։ Նկարներում գույների ընտրության հարցում Ռոսետին առավելություն էր տալիս Տիցիանին և վենետիկյան գեղանկարչությանը[5]։ Մշակութագետ Ալիստեր Գրիվը զուգահեռներ է անցկացնում «Ֆացիոյի սիրուհու», Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերի՝ «Սիմֆոնիան՝ № 2 սպիտակի մեջ» և Տիցիանի՝ «Կինը հայելու առաջ» նկարների միջև[3][5]։
-
Տիցիան «Կինը հայելու առաջ»
-
Ջեյմս Էբոտ Մակ-Նեյլ Ուիսթլեր «Սիմֆոնիան՝ № 2 սպիտակի մեջ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://artuk.org/discover/artworks/aurelia-fazios-mistress-201565
- ↑ 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-aurelia-fazios-mistress-n03055
- ↑ 3,0 3,1 3,2 «Dante Gabriel Rossetti — Aurelia (Fazio's Mistress) 1863–1873» (անգլերեն). Tate Gallery. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «'Fazio's Mistress (Aurelia)', Dante Gabriel Rossetti» (անգլերեն). Walker Art Gallery. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Fazio's Mistress». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «Fazio's Mistress». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Marillier, Henry Currie. (1899). Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co. էջ 132.
- ↑ Surtees, Virginia The Paintings and Drawings of Dante Gabriel Rossetti: A Catalogue Raisonné (1971) p.99