Ֆարդ (ռեփեր)
Ֆարհադ Նազարինեյադ (պարս.՝ فرهاد نظری, հունիսի 16, 1984, Սպահան, Իրան, բեմական անունը՝ Ֆարդ, գերմ.՝ Fard), իրանական ծագմամբ գերմանացի ռեփեր[1]։
Ֆարդ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Fard |
Ի ծնե անուն | Ֆարհադ Նազարինեյադ |
Ծնվել է | հունիսի 16, 1984 (40 տարեկան) Սպահան, Իրան կամ Աբադան, Խուզեսթան, Իրան |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | ռեփ |
Մասնագիտություն | երգիչ և ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2006-մինչ օրս |
Կենսագրություն
խմբագրելՖարհադ Նազարինեյադը ծնվել է 1984 թվականի հունիսի 16-ին Իրանի Սպահան քաղաքում[1]։ Մանուկ հասակում ընտանիքի հետ գաղթել է Գերմանիա՝ հաստատվելով Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Գլադբեք քաղաքում։
Հենց Գլադբեքում էլ Ֆարհադը կատարեց իր առաջին քայլերը երաժշտության բնագավառում։ Նախ և առաջ նա ընտրում է իր բեմական անունը՝ Ֆարդ, որն էլ իր անվան կրճատ տարբերակն էր։ 1994 թվականին՝ տաս տարեկան հասակում, Ֆարհադը սկսել է իր պրոֆեսիոնալ երաժշտական կարիերան։
2006 թվականին նա թողարկում է իր առաջին ստեղծագործությունը, որը կրում էր «արյուն, քրտինք, արցունքներ և հաղթանակներ» անվանումը։ Այդ ստեղծագործության մեջ Ֆարդը ներկայացնում էր իր զգացումներն ու անցած ուղին օտար միջավայրում։ 2010 թվականի նոյեմբերի 26-ին Ֆարհադ Նազարինեյադը կամ պարզապես Ֆարդը լույս է ընծայում իր առաջին ստուդիական ալբոմը, որը վերնագրված էր Alter Ego:
2011 թվականի նոյեմբերի 4-ին Ֆարդը լույս է ընծայում իր երկրորդ ձայնասկավառակը՝ «անապատ» վերնագրով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Ֆարդ ռեփեր՝ կենսագրություն». bochum-linden.jimdo.com (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.