«Ֆալմեր» մարզադաշտ (անգլ.՝ Falmer Stadium), մարզադաշտ Անգլիայի Արևելյան Սասեքս կոմսության Ֆալմեր գյուղի մոտ՝ Բրայտոն քաղաքից 8-10 կլոմետր հեռավորության վրա։ 31 780 նստատեղ ոււնեցող մարզական այդ կառույցի սեփականատերն ու հիմնական օգտագործողը Brighton & Hove Albion ֆուտբոլային ակումբն է։ 2010 թվական հունիսի 22-ին ակումբը հայտարարել է, որ ամերիկյան American Express ֆինանսական ընկերությունը դարձել է մարզադաշտի հովանավորը[2], և այդ կաակցությամբ կնքված պայմանագրի պահանջների համաձայն՝ մարզադաշտն ստացել է American Express Community Stadium (կրճատ՝ AMEX) պաշտոնական անվանումը։ 2019 թվականի գոոստոսին հայտարարվեց, որ ակումբն ու American Express-ը պայմանավորվել են ևս 12 տարով երկարաձգել իրենց գործընկերությունը և կնքել են մի նոր պայմանագիր, որի համաձայն ընկերությունն ակումբին վճարելու է մոտավորապես 130 միլիոն եվրո, բացի այդ՝ հովանավորելու է Brighton & Hove Albion ակումբի բոլոր թիմերի մարզաշապիկների ձեռքբերումը[3]։

Ֆալմեր
Տեսակֆուտբոլային մարզադաշտ, տեսարժան վայր և Ռեգբիի մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ և ռեգբի 15
ՏեղագրությունMoulsecoomb and Bevendean?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված2008
Անվանված էFalmer?
Բացվածհուլիս 2011
ՃարտարապետKSS Design Group?
ՍեփականատերԲրայթոն ենդ Հոու Ալբիոն
ԳործաղեկավարԲրայթոն ենդ Հոու Ալբիոն
Տարողություն31 800[1]
Տնային թիմԲրայթոն ենդ Հոու Ալբիոն
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքamexstadium.co.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Falmer Stadium Վիքիպահեստում

Նորակառույց մարզադաշտում առաջին աշտոնական խաղը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 16-ին «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» և «Իսթբորն Բորո» թիմերի միջև. դա Sussex Senior Cup գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն էր և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Իսկ մարզադաշտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին. այս անգամ տանտերերն ընկերական հանդիպում են անցկացրել «Տոտենհեմ Հոթսպուր»-ի հետ և պարտվել 2:3 հաշվով[4]։

Անգլիայի ֆուտբոլի լիգայի 2011–12 առաջնությունում «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն»-ը առաջին «տնային» հանդիպումը նորակառույցում անց է կացրել 2011 թ. գոստոսի 6-ին «Դոնքասթեր Ռովերս»-ի դեմ և հաղթել 2:1 հաշվով[5]։ Ի դեպ՝ այդ նույն թիմի դեմ է մրցել նաև հին մարզադաշտում՝ «Գոլդսթոուն Գրաունդ»-ում 1997 թվականի ապրիլի 26-ին անցկացրած վերջին հանդիպման ժամանակ[6]։

Ուշագրավ փաստեր

խմբագրել
  • «Ֆալմեր» մարզադաշտում անց են կացվել ռեգբիի 2015 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերից մի քանիսը[7]։
  • Բրիտանացի դիջեյ Fatboy Slim-ը, ով «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» թիմի երկրպագուներից է, 2012 թվականի հունիսի 1-ին և 2-ին կազմակերպել է առաջին համերգները «Ֆալմեր» մարզադաշտում[8]։
  • 2011 թվականին «Ֆալմեր» մարզադաշտն արժանացել է Structural Steel Design Award մրցանակի[9], 2012 թվականի մայիսին էլ՝ հաղթելով Իտալիայի Թուրին քաղաքում կայացած մրցույթում՝ New Venue Award մրցանակի[10]։
  • «Ֆալմեր» մարզադաշտում հանդիսականների առավելագույն թվաքանակի ռեկորդը սահմանվել է 2022 թվականի մայիսի 7-ին, երբ այստեեղ 31 637 ֆուտբոլասերներ հետևել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021–22 մրցաշրջանի «Բրայտոն էնդ Հոուվ Ալբիոն» և «Մանչեստր Յունայտեդ» թիմերի մրցապայքարին[11]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.brightonandhovealbion.com/news/2056428/amex-capacity-to-be-increased
  2. footballtradedirectory.com: Abion verkauft Namensrecht des Stadions an American Express Արխիվացված 2017-08-12 Wayback Machine Artikel vom 22. Juni 2010 (englisch)
  3. «Brighton verlängert Partnerschaft mit American Express». stadionwelt.de. 2019-08-09. Վերցված է 2019-08-09-ին.(չաշխատող հղում)
  4. bbc.co.uk: Spurs eröffnen neues Falmer Stadium Artikel vom 30. Juli 2011 (englisch)
  5. guardian.co.uk: Spielbericht Brighton & Hove Albion gegen Doncaster Rovers Artikel vom 6. August 2011 (englisch)
  6. theargus.co.uk: Kartenvorverkauf startet Artikel vom 26. Juli 2011 (englisch)
  7. sussexexpress.co.uk: Rugby World Cup 2015 matches to be played at Amex in Falmer(չաշխատող հղում) Artikel vom 2. Mai 2013 (englisch)
  8. bbc.co.uk: DJ Fatboy Slim in first Brighton Amex stadium concert (englisch)
  9. theconstructionindex.co.uk: Stadion gewinnt Structural Steel Design Award 2011 (englisch)
  10. bbc.co.uk: Brighton Amex stadium wins best new venue award Artikel vom 16. Mai 2012 (englisch)
  11. Besucherrekord gegen Manchester United am 7. Mai 2022 The Sun, 7. Mai 2022

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆալմեր (մարզադաշտ)» հոդվածին։