Ֆաթոս Տարիֆա
Ֆաթոս Տարիֆա (ալբ․՝ Fatos Tarifa, 1954), ալբանացի սոցիոլոգ և դիվանագետ։
Ֆաթոս Տարիֆա Fatos Tarifa | |
---|---|
Ծնվել է | 1954 |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Մասնագիտություն | դիվանագետ |
Հաստատություն(ներ) | Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում, Տիրանայի համալսարան և Campbell University? |
Գործունեության ոլորտ | հասարակագիտություն |
Ալմա մատեր | Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Տիրանայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ալբաներեն |
Պարգևներ |
Կրթություն խմբագրել
Տարիֆան ունի փիլիսոփայության դոկտորի 2 աստիճան՝ քաղաքագիտության (Տիրանայի համալսարան) և սոցիոլոգիայի (Չապել-Հիլլում Հյուսիսային Կառոլինայի համալսարան)։ 1981 թվականից դասավանդել է Տիրանայի համալսարանի քաղաքագիտության և իրավագիտության դպրոցում, որտեղ զբաղվել է նաև հետազոտությամբ։ 1992 թվականին Չապել-Հիլլում Հյուսիսային Կառոլինայի համալսարանի սոցիոլոգիայի դեպարտամենտի կողմից ստացել է Ֆուլբրայթի ծրագրի դրամաշնորհ։
Գործունեություն խմբագրել
Ֆաթոս Տարիֆան եղել է Ալբանիայի դեսպանը Նիդերլանդներում (1998-2001) և ԱՄՆում (2001-2005)։ Ներկայումս նա սոցիոլոգիայի և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր է, ինչպես նաև Տիրանայի համալսարանում դեմոկրատիայի և զարգացման ինստիտուտի տնօրեն։ Նա կատարել է հետազոտություններ Տիրանայի համալսարանում, Տիրանայի եվրոպական համալսարանում, Հաագայի սոցիալական հետազոտությունների միջազգային ինստիտուտում, Լեյդենում Վեբստերի համալսարանում, Քեմպբելի համալսարանում (Հյուսիսային Կառոլինա), Չապել-Հիլլում Հյուսիսային Կառոլինայի համալսարանում և Արևելյան Միչիգանի համալսարանում։ Դասախոսություններ է կարդացել Դյուկի, Ստենֆորդի, Նյու-Յորքի, Հարվարդի, Բրաունի, Կալիֆորնիայի, Տաֆստա, Ամստերդամի և Էսսեքսի համալսարաններում։
Տարիֆան ավելի քան 45 գրքերի և ամսագրերում 90 հոդվածների հեղինակ է։ Նրա գրքերն ու հոդվածներն ընդգրկում են տարբեր թեմաներ՝ Արևելյան Եվրոպայում դեմոկրատիայի և սոցիալական փոփոխության անցնելուց մինչև մարդկային հասարակության ու միջազգային հարաբերությունների զարգացում։ 1998 թվականին նա դարձել է Չապել-Հիլլի «Sociological Analysis» ամսագրի գլխավոր խմբագիր՝ այդ պաշտոնում մնալով 15 տարի։ «Journal of Social Sciences» և «Journal of Applied Social Science» հրատարակությունների միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ է։ Ալբանիայում հայտնի է նաև որպես ոչ միայն սոցիոլոգիայի՝ իբրև գիտության, այլև երկրի բուհերում դասավանդվող ուսումնական գիտաճյուղի հիմնադիր։ Ստացել է «ալբանական սոցիոլոգիայի հայր» մականունը։
Հայտնի հրատարակություններ խմբագրել
- The First Decade and After (2000) – ISBN 90-6490-044-2;
- The Breakdown of State Socialism and the Emerging Post-Socialist Order (2001) – ISBN 90-6490-045-0;
- Culture, Ideology, and Society (2001) – ISBN 90-806178-2-2;
- The Quest for Legitimacy and the Withering Away of Utopia (2001) – ISBN 90-806178-3-0;
- The Balkans: A Mission neither Accomplished nor Impossible (2002) – ISBN 90-806178-1-4;
- To Albania, with Love (2007) – ISBN 0-7618-3590-3;
- Europe Adrift on the Wine-Dark Sea (2007) – ISBN 978-0-9776662-8-7;
- Jeta shoqerore si eksperience sociologjike [Social Life as Sociological Experience] (2007) – ISBN 978-99943-44-20-8;
- Saga e dy kontinenteve [The Tale of Two Continents] (2007) – ISBN 978-99943-44-38-3;
- Vengeance is Mine: Justice Albanian Style (2008) – ISBN 978-0-9801896-0-5;
- Amerikanofobia dhe anti-amerikanizmi europian [Americanophobia and Anti-Americanism in Europe] (2008) – ISBN 978-99943-44-87-1;
- Europa e pabashkuar [Ununited Europe] (2009) – ISBN 978-99956-38-02-3;
- Paradigma e tranzicionit demokratik [The Paradigm of Democratic Transition] (2009) – ISBN 978-99956-38-24-5;
- Kaloresit e humbur te kryqezates anti-Kadare [The Defeated Warriors of the anti-Kadare Crusade] (2010) – ISBN 978-99956-38-41-2;
- Rilindja e Europes [Europe's Renaissance] (2010) – ISBN 978-99956-38-47-4;
- Fati i nje shekulli [The Fate of a Century] (2010) – ISBN 978-99956-38-51-1;
- Letters to America / Letra Amerikes (2011) – ISBN 978-99956-38-94-8;
- Dinamika e modernitetit pluralizues [The Dynamics of Pluralizing Modernity] (2012) - ISBN 9789928060365
- Politika dhe historia [Politics and History] (2012) - ISBN 978-99956-39-50-1;
- Dija, universiteti dhe demokracia [Knowledge, the University, and Democracy] (2012) - ISBN 978-99280-60-47-1;
- Pamundesia e projektit europian [The Impossibility of the European Project] (2013) - ISBN 978-99281-65-23-7;
- Shkencat e shoqërisë: Sociologjia si disiplinë integruese për studimin e jetës shoqërore [The Sciences of Society: Sociology as an Integrative Discipline for the Study of Social Life] with a Foreword by Anthony Giddens (2013) - ISBN 978-99281-64-44-5;
- Përplasje qytetërimesh? Radikalizmi islamik në kontekst historik dhe politik [Clash of Civilizations? Radical Islam in Historical and Political Contexts] (2013) - ISBN 978-99281-64-75-9;
- Arsim i lartë për një shoqëri të hapur [Higher Education for an Open Society] (2013) - ISBN 978-99956-39-51-8;
- Politika si gramatikë dhe metaforë [Politics as Grammar and Metaphor] (2014) - ISBN 978-99281-64-85-8;
- Imagjinata sociologjike dhe bota jonë sociale [The Sociological Imagination and Our Social World] (2014) - ISBN 978-99281-64-92-6;
- Një botë e mbarsur për shekullin e 21-të [A World Loaded for the 21st Century] (2014) - ISBN 978-99281-64-96-4;
- Bona fide (2014) - ISBN 978-99281-86-14-0;
- Hakmarrja është imja: Morfologjia sociale dhe gramatika morale e gjakmarrjes [Vengeance is Mine: The Social Morphology and Moral Grammar of Vengeance] (2014);
Գրականություն խմբագրել
- Peter, Lucas (2007), «Foreword», To Albania, with Love by Fatos Tarifa, Hamilton Books, ISBN 978-0-7618-3590-5.
- Jay Weinstein, Bavjola Shatro, Klementin Mile (2011), Sociologjia shqiptare dhe profili i studiuesit Fatos Tarifa, Ombra GVG, ISBN 978-99280-60-11-2
{{citation}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Barbara, Heyns (2003), «Introduction», Social Problems of Transition by Fatos Tarifa, Smiet, ISBN 90-806178-5-7