Օքսանա Սուպրուն
խորհրդային քանդակագործ
Օքսանա Ալեքսանդրովնա Սուպրուն (հոկտեմբերի 14, 1924, Ուման, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 1990, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային քանդակագործ, Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։
Օքսանա Սուպրուն ուկրաիներեն՝ Оксана Олександрівна Супрун | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1924 |
Ծննդավայր | Ուման, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 1, 1990 (65 տարեկան) |
Վախճանի վայրը | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա |
Ժանր | քանդակագործություն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1924 թվականի հոկտեմբերի 14-ին, Ումանում։ 1951 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստի ինստիտուտը, սովորել Գալինա Պետրաշևիչի և Մաքս Գելմանի մոտ[1]։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Պարտիզանուհին» (1951),
- «Բարեկամություն» (1954),
- «Երգ» (1955),
- «Կոլտնտեսուհին» (1957),
- «Ապագան» (1960),
- Իվան Ֆրանկոյի կիսանդրին Կիևի մետրոյի «Ունիվերսիստետ» կայարանում (1960),
- «Մտքեր» (1964),
- Զրահապատ գնացքի հրամանատար Լյուդմիլա Մոկիևսկայայի դիմանկարը (1965),
- «Դաշտային արքայադուստր» (1966-1967),
- «Երկրագործ» (1969),
- Հուշահամալիր բանաստեղծ Նիկոլայ Շպակի հիշատակին (1975),
- «Ամառ» (1976),
- «Բերքահավաք» (1978),
- «Մարմնամարզուհիներ» (1980-1981)։
Անատոլի Բելոստոցկու հետ ստեղծված ստեղծագործություններ՝
- «Տարաս Շևչենկո» (օրգանական ապակի, Վասիլի Բորոդայի և Անատոլի Բելոստոցկու հետ համահեղինակությամբ, 1948),
- Շևչենկոյի պատկերաքանդակը (գիպս, 1948),
- Սյուժետային խումբը «Կռվից առաջ Բոգդան Խմելնիցկի, Մաքսիմ Կրիվոնոս և Իվան Բոգուն» (1954)։
Հուշարձաններ
խմբագրել- Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակի հուշարձան Զոլոչևում (1951),
- 1919 թվականի Բաշտանի ապստամբության մասնակիցների հուշարձանը Նիկոլաևի մարզի Բաշտանկա քաղաքատիպ ավանում,
- Իվան Ֆրանկոյի հուշարձանը Կիևում (բացվել է 1956 թվականի օգոստոսի 28-ին),
- Տարաս Շևչենկոյի հուշարձանը Օդեսայում (1966),
- Վլադիմիր Լենինի հուշարձանը Չեռնիգովում (1967),
- Վլադիմիր Լենինի հուշարձանը Կամենեց-Պոդոլսկում (Գալինա Կալչենկոյի և Անատոլի Բելոստոցկու համահեղինակությամբ, բացվել է 1970 թվականի ապրիլի 14-ին, ապամոնտաժվել 1992 թվականի օգոստոսի 18-ին)։
Ընտանիք
խմբագրել- Մայր՝ Գալինա Պետրաշևիչ (1903-1999), ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
- Ամուսին՝ Անատոլի Բելոստոցկի (1921-1993), ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։
- Որդի՝ Սերգեյ Բելոստոցկի (1952-2003), ուկրաինացի նկարիչ-մոնումենտալիստ, գծանկարիչ։
Պարգևներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան (24.11.1960)
Գրականություն
խմբագրել- Супрун Оксана Олександрівна // Мистецтво України: Біографічний довідник / упорядн.: А. В. Кудрицький, М. Г. Лабінський. За ред. А. В. Кудрицького. — К. : «Українська енциклопедія» ім. М. П. Бажана, 1997. — С. 570—571 — ISBN 5-88500-071-9.
- Супрун Оксана Олександрівна // Митці України: Енциклопедичний довідник / за ред. А. В. Кудрицького. — К. : «Українська енциклопедія» ім. М. П. Бажана, 1992. — С. 563 — ISBN 5-88500-042-5.
- Супрун Оксана Олександрівна // Словник художників України / за ред. М. П. Бажана (відп. ред.) та ін. — К. : Головна редакція Української Радянської Енциклопедії, 1973. — С. 223.
- Супрун Оксана Олександрівна // Українська Радянська Енциклопедія. — 2-ге видання. — Т. 11. — Кн. 1. — Київ, 1984. — С. 70.